Հա

Օրակարգ

09/01/2013 - 03:30

ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների գործունէութիւնը 2013 թւականին Ցեղասպանութեան ճանաչման եւ յատկապէս հատուցման խնդիրների բարձրացման հարցում կը ծաւալւի «հատուցում» ասւածի սահմանման ուղղութեամբ: Այս մասին «tert.am»-ին յայտնել է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը՝ պատասխանելով այն հարցին, թէ որոնք են լինելու ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների գերակայութիւններն այս տարի:

«Այս տարի Ցեղասպանութեան ճանաչումը մեզ համար նոյնպէս կը շարունակի կարեւոր լինել, բայց հատուցման հարցով արդէն կարեւոր է սահմանում մշակել»,- ասաց նա՝ հաւաստելով, որ Հայ Դատի մինչ այժմ կատարած քայլերն այս տարի նպաստելու են այդ աշխատանքներին:
Նրա ասութեամբ՝ ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների հնարաւորութիւններն այդ առումով լայն են, քանի որ գործում են տարբեր երկրներում, իսկ  Թուրքիան եւ Ադրբեջանը նման հնարաւորութիւն  չունեն:
«Ճիշտ է, լաբբինգի իրականացման վերջիններիս ճիգերը մեծ են, բայց արդիւնքները մեծ չեն: Դրա պատճառներից մէկը հարցերի էութիւնն է, իսկ մեր խնդիրները ճշմարիտ են»,- դիտել տւեց նա եւ նշեց, որ Հայաստանն այդ ուղղութեամբ կարող է աւելին անել եւ կանի:
ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների գործունէութիւնը միւս ուղղութիւններով եւս 2013 թւականին կը շարունակւի: Կիրօ Մանոյեանի տեղեկացմամբ՝ այդ ուղղութիւններն են Հայաստանի արտաքին քաղաքականութեանն աջակցութիւնը, այսինքն՝ նպաստել Հայաստանի եւ տւեալ երկրի յարաբերութիւնների զարգացմանը, երկրորդ՝ աշխատանքներ Արցախի ուղղութեամբ, ինչում շեշտադրումն արւելու է Արցախի անկախութեան ճանաչման վրայ, ինչպէս նաեւ Ջաւախքի հայութեան իրաւունքների պաշտպանութեանը եւ խնդիրների կարգաւորմանն ուղղւած աշխատանքները: 2013 թւականի սկզբում կը զբաղւեն նաեւ սիրիահայերի խնդիրների լուծման, նրանց մարդասիրական օգնութիւն տրամադրելու աշխատանքներով:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։