Հա

Օրակարգ

26/12/2012 - 03:30

ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեան կարծիք յայտնեց, թէ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի «Դէպի ապահով Հայաստան» խորագրով նախընտրական ծրագրում որեւէ նորութիւն չկայ:
Վահան Յովհաննիսեանը «lragir.am»-ին յայտնեց, որ միշտ էլ նախընտրական փուլում նախագահները հրապարակում են այդ իղձերը՝ մենաշնորհների դէմ պայքարել, արդարութիւն հաստատել, անվտանգութիւն ստեղծել, սակայն ոչինչ այդպէս էլ տեղի չի ունենում:

altԸստ Վ. Յովհաննիսեանի՝ թերեւս այսպիսի յայտարարութիւններ անելու պահին նրանք հաւատում են, որ այդ խոստումները կարելի է իրագործել, սակայն լուրջ բարեփոխումների որպէս արդիւնք՝ նախագահները պէտք է պատրաստ լինեն կորցնելու իրենց իշխանութիւնը:
«Եթէ դու ամէն բարեփոխում եւ փոփոխութիւն յարմարեցնում ես քո իշխանութիւնը յաւերժացնելու ծրագրի հետ, եթէ դու բոլոր բարեփոխումները այնպէս ես իրականացնում, որ քո անձնական իշխանութեանը ոչինչ չսպառնայ, ոչ մի բարեփոխում չի յաջողւի: Եւ մինչ հիմա ոչ մի բարեփոխում չի յաջողել այդ պատճառով»,- նշեց նա: Պատասխանելով այն հարցին, թէ այսինքն ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի ընտրւելու պարագայում՝ առաջիկայ հինգ տարիներում ժողովուրդը խաբւա՞ծ կը լինի, Վահան Յովհաննիսեանը նշեց, որ չի ցանկանում ի նախագունէ կանխատեսումներ անել: ՀՅԴ Բիւրոյի անդամն ընդգծեց, որ յոյս չունի, որ Ս. Սարգսեանի տւած խոստումները իրականանան, քանի որ իշխանութիւնը կը ստանձնի նորից նրանց օգնութեամբ, որոնցից ձերբազատւելով միայն կը յաջողւի իրականացնել փոփոխութիւնները:

«lragir.am»

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։