Հա

Օրակարգ

23/12/2012 - 03:30

Հայաստանը պէտք է չեղեալ համարի հայ-թուրքական արձանագրութիւնները:
Հայ-թուրքական յարաբերութիւնների մասին դեկտ. 21-ին Երեւանի «Տեսակէտ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խօսել է  «Մոդուս վիւենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում նախկին դեսպան Արա Պապեանը:
Հայ-թուրքական յարաբերութիւնները, ըստ բանախօսի, պէտք է դիտարկել աւելի լայն հէնքի վրայ հասկանալու խնդրի էութիւնը: «Միջին Արեւելքում այնպիսի իրավիճակ է հիմա, որը հետագայում կազդի հայ-թուրքական յարաբերութիւնների վրայ»,- վերլուծել է նախկին դեսպանը:

Ըստ նրա՝ հայ-թուրքական արձանագրութիւնների միջոցով Թուրքիան արեց ամէն ինչ՝ ցոյց տալու աշխարհին, որ Հայաստանի հետ իբր սկսել է հաշտեցման գործընթաց, բայց ժամանակը ցոյց տւեց, որ արձանագրութիւնները չվաւերացւեցին, եւ Հայաստանն էլ արդիւնքի չհասաւ: «Ես միշտ դէմ եմ եղել եւ հիմա էլ եմ դէմ հայ-թուրքական արձանագրութիւններին: Հայաստանը պէտք է չեղեալ համարի դրանք: Բայց, ես դէմ չեմ հայ-թուրքական յարաբերութիւնների զարգացմանը, պարզապէս դրանք այլ հէնքի վրայ պէտք է զարգանան»,- մանրամասնեց պրն. Պապեանը:
«mardik.am»-ի հարցին՝ ինչքանով են իրականանալի Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուի կողմից վերջերս յայտարարւած տխրահռչակ երեք դրոյթները (աշխատել Հայկական Սփիւռքի, Հայոց Ցեղասպանութեան խնդրի ուղղութեամբ եւ նուրբ դիւանագիտութիւն վարել Հայաստանի հետ), Ա. Պապեանի  դիտարկմամբ՝ Թուրքիան լաւ հասկանում է՝ 2015 թ. Ցեղասպանութեան գործօնը կարող է քաղաքական գործօն դառնալ: «Այդ գործօնը չէզոքացնելու համար՝ նրանք ցոյց կը տան, որ իբր երկխօսում են մեզ հետ: Օրինակ՝ հայկական եկեղեցի կը նորոգեն»,- մանրամասնեց Ա. Պապեանը:
Ինչ վերաբերում է Սփիւռքի հետ աշխատելու Թուրքիայի ջանքերին, ապա, ցաւօք, դրան կարող  է հասնել Թուրքիան, քանի որ կը լինեն մարդիկ, ովքեր պատրաստ կը լինեն համագործակցել Անկարայի հետ: «Գտնել այնպիսի մարդկանց, ովքեր կը ցանկանան Անկարայի ֆինանսաւորմամբ հանգստանալ Ստամբուլի ճոխ հիւրանոցներում, դժւար չէ: Ընդորում, դա արւում է նաեւ Հայաստանում: Հայոց իրաւունքները փորձում են պետական մակարդակից իջեցնել համայնքային մակարդակի»,- պարզաբանեց Արա Պապեանը՝ յաւելելով, որ մտավախութիւն ունի, թէ մենք Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի մասին միայն կը խօսենք եւ յստակ ու վճռական քայլերի չենք դիմի:

«mardik.am»

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։