Հա

Օրակարգ

19/12/2012 - 03:30

Առաջիկայ նախագահական ընտրութիւնների հետ կապւած՝ Դաշնակցութիւնը վերջնական որոշում կը կայացնի յաջորդ շաբաթ նախատեսւած արտահերթ Գերագոյն ժողովից յետոյ: ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի ասութեամբ՝ նիստից յետոյ միայն հնարաւոր կը լինի արդէն յստակ պատասխանել՝ միասնական դաշտ կը ձեւաւորւի՞ թէ՞ ոչ:
«Եթէ անգամ միացեալ թեկնածուի չհասնենք, գոնէ կը փորձենք համաձայնեցնել հրապարակ բերւած օրակարգի իրականացման ճանապարհային քարտէզը»,- ասել է Արմէն Ռուստամեանը՝ նկատելով, որ դա արդէն լաւ հիմք կը տայ, որ ընդդիմադիր հատւածը  համախմբւի:

alt«Եթէ անգամ թեկնածուները որոշեն առանձին գնալ, միասնական օրակարգի համաձայնեցման առումով կարող են բանակցել: Եւ եթէ բոլորը գնան այդ նախընտրական պլատֆորմով, սա կառաջացնի հանրաքւէի նման մի իրավիճակ: Նրանք, ովքեր կը քւէարկեն այդ թեկնածուների օգտին, այդ ձայների գումարը ցոյց կը տայ, թէ որքանով է կարեւորւում հասարակութեան կողմից այս խնդիրների լուծումը»,- ասաց Արմէն Ռուստամեանը:

«yerkirmedia.am»

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։