Հա

Օրակարգ

03/02/2014 - 13:50

Շփման գօտում իրավիճակի լարւածութեան ֆոնին Ադրբեջանը 8 զինւորական է կորցրել

«Ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հետ շփման գօտում յունւարի 20-31-ն ընկած ժամանակահատւածում իր ագրեսիւ գործողութիւնների հետեւանքով՝ 8 զոհ եւ 20 վիրաւոր է ունեցել»,- հաղորդել է «regnum.ru» տեղեկատւական գործակալութիւնը՝ ԼՂՀ-ի Պաշտպանութեան բանակի Մամուլի ծառայութեանը յղումով:

«Ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հետ շփման գօտում յունւարի 20-31-ն ընկած ժամանակահատւածում իր ագրեսիւ գործողութիւնների հետեւանքով՝ 8 զոհ եւ 20 վիրաւոր է ունեցել»,- հաղորդել է «regnum.ru» տեղեկատւական գործակալութիւնը՝ ԼՂՀ-ի Պաշտպանութեան բանակի Մամուլի ծառայութեանը յղումով:
Հաղորդւել է նաեւ, որ հակառակորդը հեռանալիս՝ որոշակի քանակութեամբ յատուկ նշանակութեան զէնք է թողել:
«Ադրբեջանի զինուժի կողմից իրականացւած երկու հետախուզական դիւերսիոն գործողութիւնների եւ հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 3000 դէպքերի ընթացքում ղարաբաղեան կողմը երկու մարդկային կորուստ է ունեցել»,- նշւած է հաղորդագրութեան մէջ, որում ասւել է, որ լարւածութիւնն է՛լ աւելի է սրւել, երբ յունւարի 19-ի լոյս 20-ի գիշերը շփման գօտու հիւսիսարեւելեան եւ հարաւարեւելեան ուղղութիւններով կանխւել են հակառակորդի դիւերսիոն ջոկատների փորձերը՝ ներխուժելու Լեռնային Ղարաբաղի տարածք:
ԼՂՀ-ի Պաշտպանութեան բանակի Մամուլի ծառայութիւնից գործակալութեանը յայտնել են, որ տարբեր տրամաչափի հրազէնից բացի՝ հակառակորդը որոշ հատւածներում որոշակի քանակութեամբ ծանր զրահատեխնիկա է կիրառել: Ընդհանուր առմամբ՝ ադրբեջանական կողմից նշւած ժամանակահատւածում գրանցւել են զինադադարի խախտման 1700 դէպքեր, իսկ հրազէնից ԼՂՀ-ի Պաշտպանութեան բանակի ուղղութեամբ աւելի քան 10000 կրակոցներ են հնչել:
Աղբիւրը յիշեցրել է, որ ԼՂՀ-ի տարածք ներխուժելու դիւերսիոն ջոկատի փորձը կանխելիս՝ յունւարի 20-ի գիշերը հայկական կողմից սպանւել է ԼՂՀ-ի Պաշտպանութեան բանակի կրտսեր սերժանտ Արմէն Յովհաննիսեանը: Իսկ նախորդ երեքշաբթի դիպուկահարի կրակոցից զոհւել է զինծառայող Կարէն Գալստեանը:

«tert.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։