MENU
Սրբոց Թարգմանչաց եւ Հայ Մշակոյթին նւիրւած գեղանկարչական ցուցահանդէս էր կազմակերպւել թւականիս հոկտեմբերի 18-ին, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան յարկի ներքոյ:
Թւականիս, հոկտեմբերի 18-ին Թեհրանում «Աթաշզադ» պատկերասրահում, բացումը կատարւեց իւրօրինակ ցուցահանդէսի՝ «Մէկ այլ շրջանակ» խորագրով, որին իրանցի այլ արւեստագէտների կողքին իրենց լուսանկարչական եւ գեղանկարչական գործերով հանդէս էին եկել երեք իրանահայ արւեստագէտներ:
Եթէ մենք նայենք այն գործողութիւններին, որ իրականացնում է մեր հակառակորդը՝ հռետորաբանութեան սաստկացում, դիւերսիոն գործողութիւններ, ռազմական բիւջէի կտրուկ ընդլայնում (յայտարարւել է՝ 21 տոկոսով), կը տեսնենք, որ դրանք ունեն երկու նպատակ՝ ստեղծել մեզ համար ծանր հոգեբանական ֆոն եւ Հայաստանի համար ստեղծել միջազգային մեկուսացում, որը հակառակորդի ձեռքերը կազատի ուժային գործողութիւնների գնալու համար. Յամենայն դէպս, այդպիսին է եղել 2016 թ. սցենարը, որ իր մօտ մասամբ յաջողւել է: Այս մասին Yerkir.am-ի հետ զրոյցում նշեց «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանը:
Արցախի Արդարադատութեան նախարարութիւնում գրանցւած 22 կուսակցութիւններից 15-ի հետ ՀՅԴ-ն հանդիպել է, 3 կուսակցութիւն հրաժարւել է հանդիպել, միւս կուսակցութիւնների հետ չի յաջողւել կապ հաստատել, որովհետեւ չեն եղել կուսակցութեան պատասխանատուներ։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը՝ անդրադառնալով Արցախի նախագահական ընտրութիւններին ընդառաջ ՀՅԴ նախաձեռնած միջկուսակցական քննարկումների ընթացքին։
Գողթն գաւառը։ Հայութեան ըմբոստ ոգիի խանձարուրը։ Հայ քաջերու օրրանը։ Հոն, վերին Ագուլիս գիւղին մէջ, 160 տար առաջ, հոկտեմբեր 18, 1859-ին, ծնաւ հայ մը, որուն վիճակուեցաւ յեղաշրջել դարերով հալածուած հայ ժողովուրդին կամքն ու վճռականութիւնը։ Երբ վեց դարեր Գողթնի քնարները լռած էին, մեր հին երգը կը լսուեր տակաւին - «Երկնից թող գան անմահ հոգիք, հայոց քաջեր պսակել»։ Անմահ հոգիները Գողթնի քնարներով պսակեցին հայ քաջ մը, որ վառեց Հայկական Յեղափոխութեան կրակը՝ յանուն հայրենիքի ազատութեան։
ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի երէկ «Վանայ ձայն»-ի հետ իր ունեցած հարցազրոյցին ընթացքին անդրադարձաւ Լիբանանի մէջ նախանցեալ երեկոյեան բռնկած բողոքի ցոյցերուն եւ ժողովրդային ցասումին:
Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Իրաքի նախագահ Բարհամ Սալեհին եւ վարչապետ Ադէլ Աբդելմահդիին նամակ է յղել, որտեղ իր երախտագիտութիւնն է յայտնել այդ երկրի ժողովրդին եւ իշխանութիւններին՝ արբայինի սգոյ ծիսակարգի անցկացման շրջանակում իրենց ցուցաբերած հիւրընկալութեան եւ ուխտաւորների անվտանգութեան ապահովման նպատակով իրականացրած ջանքերի համար:
ՆԱՏՕ-ն ճգնաժամային շտաբ է ստեղծել Սիրիայի հիւսիսում Թուրքիայի ռազմական գործողութիւնների շուրջ իրավիճակի եւ դրա հնարաւոր հետեւանքների հարցով:
Ստեփանակերտի «Վալեքս Գարդեն Սինեմա» կինոդահլիճում երէկ տեղի է ունեցել արցախցի կինոռեժիսոր Ջիւան Աւետիսեանի «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան: