Հա

Օրակարգ

Items filtered by date: Շաբաթ, 15 Յունիսի 2019 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Դուշանէբում ընթացող Ասիայում փոխգործակցութեան եւ վստահութեան միջոցների հարցերով 5-րդ խորհրդաժողովում ելոյթով հանդէս է եկել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Published in Իրան

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը հրաժարւել է մեկնաբանել նախօրէին Օմանի ծոցում նաւթային լցանաւերի վրայ յարձակումը: Այս կապակցութեամբ, նա կարեւորել է անկախ քննութեան անցկացումը:

Published in Միջազգային

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին «Twitter»-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է ԱՄԷ-ի արտաքին գործերի հարցերով խորհրդական-նախարար Անւար Ղարղաշիի՝ Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հասցէին հնչեցրած քննադատութիւնը:

Published in Իրան

Երեքշաբթի 11 յունիս 2019-ին, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ պրն. Նորայր Արամեանը, Հայաստանի Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի Թեհրանի ներկայացուցիչ՝ պրն. Հենրիկ Խալոյեանը, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան նախագահ՝ պրն. Հարմիկ Զովէլեանը, «Շիմիդոր» ակումբի նախագահ եւ իրանահայ մարզիկների հովանաւորող՝ պրն. Հենրիկ Տէր-Ղուասեանը հանդիպեցին Իրանի Ազգային Օլիպիական կոմիտէի ղեկավար՝ դոկտ. Սէյէդ Ռեզա Սալեհի Ամիրիի հետ:

Published in Թեհրան

Իմ աւագ գործընկեր Հրաչեայ Պապինեանը մի գրառում էր կատարել Ալավերդի քաղաքի տխուր պատկերի մասին: Մեկնաբանութիւնները տարբեր էին, որոնց բովանդակութեանն անդրադառնալ չեմ ուզում: Օրեր շարունակ մէջս եռում է թեմային անդրադառնալու գաղափարը, բայց այսօր այն դուրս յորդեց:

Թատրոնին սիրահարւած աղջիկը մեծ բեմերի մասին չէ, որ երազում է: Նրան ընդամենը հարթակ է պէտք, որ ասի` ես նոյնպէս կամ: Ո՛չ հանդիսատես է պէտք, ո՛չ շռնդալից ծափահարութիւն ու ո՛չ էլ զուգընկերը, կարեւորը երազանքն է, իղձը, փափագը` յայտնւել չոր տախտակների վրայ, խաղ խաղալ ու ասել` ցտեսութիւն: Սա գոյի պայքար է, մարդուն գնահատելու ու արժեւորելու պակասի ճիչ, որ գալիս է իւրաքանչիւրի հոգուց: Մեզնից շատերը գուցէ արձակում են այդ ճիչը, բայց ոմանք լռում են ու սպասում՝ չգիտես, թէ ինչի:

Published in Մշակոյթ

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հաւաքականի եւ Փարիզի ՊՍԺ-ի 20-ամեայ յարձակւող Կիլիան Մբապէն աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստն է, «CIES Football Observatory»-ի վարկածով։

Published in Մարզական

Երրորդ շաբաթւայ առաջին տուրի շրջանակում, Իրանի ազգային հաւաքականը տանը՝ Ուրմիայում հիւրընկալել էր Կանադայի հաւաքականին: Անկասելի դարձած մեր հաւաքականը որեւէ շանս չտւեց մրցակցին: Վերջնահաշիւը 3:0 (25:15, 26:24, 25:16) էր:

Published in Մարզական

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերային գինը նւազել է։

Published in Մարզական

«Microsoft» ընկերութեան հանգուցեալ համահիմնադիր Փօլ Ալէնի «Vulcan» հոլդինգային ընկերութիւնը նախատեսում է 400 մլն. դոլարով վաճառել նախագիծը, որը կապւած է աշխարհում ամենամեծ տանող օդանաւ «Stratolaunch»-ի հետ:

Published in Այլ
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։