MENU
Թայիլանդում անցկացւող ծանրամարտի աշխարհի առաջնութիւնում Հայաստանի հաւաքականի առաջատար Սիմոն Մարտիրոսեանը նւաճեց չեմպիոնի կոչումը՝ 109 կգ քաշայինների երկամարտում հաւաքելով 429 կգ։
Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ վաղ առաւօտեան հանդիպել է ամերիկեան քաղաքական էլիտայի ներկայացուցիչների հետ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Իրանի պաշտպանութեան Նախարար գեներալ-մայոր Ալի Հաթամին հեռախօսազրոյց է ունեցել Սիրիայի Արաբական հանրապետութեան ՊՆ-ի հետ, որի ժամանակ կողմերը շեշտադրել են տարածաշրջանում խաղաղութեան, կայունութեան անվտանգութեան հաստատման ուղղութեամբ, երկկողմ համագործակցութիւնների ակտիւացման անհրաժեշտութիւնը:
Նիւ Եօրք աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում հանդէս է եկել ելոյթով. տեղեկացնում է Yerkir.am-ը:
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրէին տեղի ունեցաւ երկու ուշագրաւ իրադարձութիւն, որ, ըստ «Փաստ» թերթի տեղեկութիւնների, բաւականին ցաւոտ են ընդունւել ԱՄՆ-ում գտնւող Նիկոլ Փաշինեանի կողմից։
Հայկական շախմատի առաջատար, աշխարհի կրկնակի գաւաթակիր Լեւոն Արոնեանն աւարտեց պայքարը Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում անցկացւող շախմատի աշխարհի գաւաթի խաղարկութիւնում. տեղեկացնում է News.am-ը:
Սուրիոյ խորհրդարանի երեսփոխան, պատմաբան, բազմաթիւ գիրքերու հեղինակ եւ «Ազդակ»-ի արաբերէն կայքի խմբագիր դոկտ. Նորա Արիսեան մաս կազմեց Սուրիոյ Սահմանադրական յանձնախումբին:
Դոնալդ Թրամփի հետ չհանդիպելու նախագահի որոշումը, միանշանակ տրամաբանական էր: Այս մասին Իրանի հեռուստատեսութեան երկրորդ ալիքի հետ զրոյցում ասել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին. հաղորդում է ԻՌՆԱ:
ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստում, ներկայացնելով «Հորմուզ խաղաղութեան նախաձեռնութիւն»-ը, ընդգծել է Պարսից ծոցի խաղաղութեան եւ կայունութեան համար տարածաշրջանային համագործակցութեան անհրաժեշտութիւնը, եւ կոչ է արել տարածաշրջանային երկրներին միանալ այս նախաձեռնութեանը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն: