MENU
ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձրաձայնեց Սիրիայի հիւսիսային շրջաններում «անվտանգութեան գօտի» ձեւաւորելու անհրաժեշտութեան մասին:
Իրանում, սրբազան պաշտպանութեան առիթով կազմակերպւած միջոցառումների շարանում, երէկ առաւօտեան Իրանի Ազգային գրադարանի եւ փաստաթղթերի կենտրոնի համագումարների դահլիճում, նախաձեռնութեամբ Իրանի բանակի օդուժի զօրամիաւորների, կազմակերպւել էր ծրագիր՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիներին ռազմաճակատներում նահատակւած զինւորների յիշատակին եւ գնահատւեց հայ նահատակ զինւո Ռազմիկ Խաչատրեանը, իրանցի այլ նահատակների հետ միասին:
Կոմիտաս վարդապետի եւ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակի առիթով՝ Թեհրանի հայոց թեմում իրականացել են միջոցառումներ:
1991 թ.ին, Խորհրդային Միութեան մասնատումէն ետք, Հայաստան դեռ կը համարուի Մոսկուայի ռազմավարական դաշնակիցը։ Հայաստան սահմանակից է երկու թշնամի երկիրներու՝ որոնք Ազրպէյճանն ու Թուրքիան են։
Պատերազմի սկսողը դրա աւարտողը չի կարող լինել: Այս մասին CNN-ի «Meet the Press» հաղորդման ժամանակ ասել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն՝ ընգծելով, որ ԱՄՆ-ն ինքն է սկսել Իրանի հետ կիբեռ- տեղեկատւական պատերազմը: