MENU
ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտօնեաներ յայտնւել են Իրանի սահմանած պատժամիջոցների ցուցակում՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ նրա քաղաքացիների դէմ ահաբեկչական եւ հակաիրաւական գործունէութեան մէջ ունեցած դերակատարման համար: Այս մասին յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն:
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջօ Բայդէնը Միջուկային համապարփակ համաձայնագրի հիման վրայ ձգտելու է Իրանի հետ միջուկային աւելի երկարաժամկէտ գործարքի կնքմանը հասնել: Յայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտօնի յաւակնորդ Էնթոնի Բլինքէնը ԱՄՆ Կոնգրեսի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում կայացած լսումների ժամանակ:
Իսլ. յեղափոխութեան պահակազօրի ռազմատիեզերական ուժերի «Մեծ Մարգարէ-15» մասշտապային զօրավարժութիւնների հիմնական փուլն իրականցւել է հակառակորդի նաւերի դէմ հեռահար բալիստիկ հրթիռների ռազմավարական գործողութեան յաջող իրականացման եւ 1800 կմ հեռաւորութիւնից ծովային թիրախների ոչնչացման միջոցով:
Ռուսաստանի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ԻՌՆԱ-ի հետ զրոյցում անհիմն է համարել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոյի մեղադրանքները՝ «Ալ Ղաիդա»-ի հետ Իրանի կապի մասին՝ նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը համարւում է ահաբեկչութեան զոհերից եւ այդ երեւոյթի դէմ պայքարի առաջարամտիկներից:
Պատժամիջոցներ են սահմանւել Իսլ. յեղափոխութեան առաջնորդի անմիջական վերահսկողութեան տակ աշխատող երկու կազմակերպութիւնների՝ «Էմամ Խամէյնեիի հրամանի կատարում»-ի եւ «Աստան Ղոդս Ռազաւի»-ի նկատմամբ:
Դոնալդ Թրամփի վարչակազմի անկումը փաստեց, որ աշխարհում տեղ չունեն գոռոզաբանութիւնը, օրէնքի ոտնահարումը եւ ռասիզմի տարածմանը միտւած գործողութիւնները: Այս մասին այսօր՝ յունւարի 13-ին կառավարութեան նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչութեան խօսնակ Ալիռեզա Միրիւսէֆին արձագանքել է նախօրէին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոյի անհիմն մեղադրանքներին՝ «Ալ Ղաիդա»-ի հետ Իրանի կապի մասին:
Իրանի կողմից Հարաւային Կորէայի դրօշով Hankuk Chemi տանկերի կալանումը ոչ թէ ԱՄՆ-ին ուղղւած սադրանք է, այլ Սէուլին ուղղւած «մեսիջ», ինչի մասին ասել է իրանական ուժերին մօտ կանգնած անանուն աղբիւրը:
ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Իրան-Հարաւային Կորէա յարաբերութիւնների զարգացման ամենամեծ խոչընդոտը համարել է կորէական բանկերի կողմից իրանական արտարժոյթի ռեսուրսների սառեցումը եւ պաշտօնական Սէուլին կոչ է արել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այդ խոչընդոտները հնարաւորինս շուտ վերացնելու համար:
Միջուկային համապարփակ համաձայնագիրը սրբութիւն չէ: Համաձայնագրի 36-րդ եւ 37-րդ յօդւածների համաձայն՝ մենք իրաւունք ունենք չկատարել մեր պարտաւորութիւնները՝ միւս կողմի պարտաւորութիւնների չկատարման պայմաններում: Այս մասին այսօր՝ յունւարի 10-ին Իսլ. խորհրդարանի հերթական նիստի ժամանակ յայտարարել է խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը: