MENU
Բարոյահոգեբանական առումով ամէնէն բարդ պայմաններուն մէջ կը նշուի Հայաստանի Հանրապետութեան բանակի օրը։ Արտաքին եւ ներքին, ինչպէս նաեւ առարկայական եւ ենթակայական պատճառներու հանրագումարը յանգեցուց արցախեան հայրենիքի տարածքային ցաւոտ կորուստներու։
Իրանի ԱԳ նախարար Մ.Ջ. Զարիֆն երէկ Երեւանում ոսկերչական նրբութեամբ ընտրւած բառապաշարով մի շարք ուշագրաւ յայտարարութիւններ արեց։
ՀՀ տարածքային ամբողջականութեան պահպանումը Իրանի կարմիր գծերից է: Այս մասին այսօր՝ յունւարի 27-ին յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն իր գործընկերոջ, ՀՀ ԱԳ նախարար Արա Այւազեանի հետ հանդիպման ընթացքում:
ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Հայաստանին բնութագրել է որպէս Իրանի վաղեմի բարեկամն ու հարեւանը: Այս մասին Զարիֆը յայտարարել է «Զւարթնոց» օդանաւակայանում:
Իրանագէտ Վարդան Ոսկանեանը, անդրադառնալով Վրաաստանի տարածքում հայկական բեռնատարների վրայ ադրբեջանցիների յարձակումներին, ֆէյսբուքեան իր էջում գրում է.
Յունւարի 27-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերը նախատեսում են հանդիպել Մոսկւայում` քննարկելու Հարաւային Կովկասում տրանսպորտային կապերի հարցը:
168.am-ի հետ զրոյցում ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ, իրանագէտ Վարդան Ոսկանեանն անդրադարձաւ հայ-իրանական տնտեսական յարաբերութիւնների զարգացմանը միտւած հեռանկարներին եւ այդ համատեքստում երկկողմ քաղաքական յարաբերութիւններին, նշեց, որ յունւարի 1-ից այլեւս թուրքական ապրանքների մուտքը Հայաստան արգելւել է եւ փորձ է կատարւում դրանց բացը լրացնել իրանական ապրանքներով։
Հայաստանի մէջ քաղաքական գործունէութիւնը մատնուած է անելի: Իշխանութեան եւ ընդդիմութեան միջեւ բանավէճը, որ անհրաժեշտ է ժողովրդավարութիւն դաւանող հասարակութեան մէջ, չ՛ընթանար առողջ հունով: Բանավիճող կողմերը իրարու չեն լսեր, միւսին ըսածին ու առաջարկածին մէջ դրականը կ՛անտեսեն, իսկ իրենց տեսակէտով մերժելի գաղափարը կը վերածեն վարկաբեկումի նիւթի:
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմէն Գէորգեանը «Այլընտրանքային նախագծեր» խմբի կայքում ներկայացրած յօդւածում փորձել է մատնացոյց անել այն հիմնական խնդիրները, որոնք յանգեցրին 44-օրեայ պատերազմին եւ հայկական ղեկավարութեան կապիտուլեացիային։ Յօդւածում փորձ է արւում ներկայացնել վերջին երեք տարիներին տեղի ունեցած իրադարձութիւնների ամբողջական վերլուծութիւնը։