MENU
Բիւր յարգանք քեզ, ով հայ ժողովուրդ, որ գիտակցաբար եւ արժանավայել կերպով թէ Հայաստանում ու Արցախում եւ թէ Սփիւռքի զանազան հայաբնակ համայնքներում, տօնեցիր ու նշեցիր Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100-ամեայ յոբելեանը եւ երախտագիտութիւն ու յարգանք մատուցեցիր բոլոր այն երախտաւորներին, որոնք իրենց գործով ու արիւնով, 1918 թւի Մայիս 28-ին, 600 տարւայ ստրկութիւնից յետոյ, այն դժւարին պայմաններում, ստեղծեցին Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը:
Կատալոնիայի Կառավարութեան գործող նախագահ Կիմ Տոռան եւ նախկին նախագահ Կառլէս Պուչդեմոնը «Twitter»-ի իրենց էջերում շնորհաւորել են հայ ժողովրդին Հայաստանի Առաջին Հանրապետութեան հարիւրամեակի կապակցութեամբ:
Հայաստանի Առաջին Հանրապետութեան հարիւրամեակի առիթով, թւականիս՝ յունիսի 1-ի առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում ս. պատարագի ընթացքում, տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք, դրօշի օրհնութիւն եւ յաւարտ ս. պատարագի հոգեհանգստեան արարողութիւն:
Սարդարապատեան ոգին մեզ համար այսօր էլ այժմէական է ու ոգեշնչող, որն էլ նոր խթան է հզօր ու անկախ պետականութեան...
Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակին նւիրւած միութիւնների կազմակերպւած միջոցառումների շարանում, հինգշաբթի մայիսի 31-ին գեղարւեստական ծրագիր էր կազմակերպւել Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նախաձեռնութեամբ, նոյն կենտրոնատեղիում:
Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակին նւիրւած միջոցառումների շարանում երէկ, յունիսի 1-ին, Հայ համալսարանականների ընդհանուր միութեան նախաձեռնութեամբ, միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում կազմակերպւել էր գեղարւեստական երեկոյ:
Հինգշաբթի, 31 մայիս, 2018-ին, երեկոյեան ժամը 8.30-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի մշակութային յանձնախմբի կազմակերպութեամբ, «Արարատ»-ի կենտրոնատեղիում տեղի ունեցաւ Հայաստանի անկախութեան 100-ամեակի շքեղ հանդիսութիւնը, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի:
Հայոց պետականութեան վերականգնումից անցաւ 100 տարի: Հայաստանի Հանրապետութիւնը 100 տարեկան է: Թէեւ այս 100 տարին բաժանւում է երեք հանրապետութիւնների ժամանակաշրջաններով, սակայն, 100 տարի է, որ բացարձակ իրողութիւն է Հայկական պետութիւնը:
Ակնյայտ է, որ որոշ մարդկանց համար այսօր էլ դեռ յստակ չէ, թէ ինչին է նւիրւած 100-ամեակի տօնը, որ համազգային շուքով տօնում ենք այս տարի: Միթէ՞ այդպիսի տպաւորութիւն չի ստացել ցանկացած մարդ ներկայ գտնւելով (եթէ յաջողւել է ներկայ գտնւել) Սարդարապատի տօնակատարութեանը: Ինքս առիթ ունեցայ տանը լինելու եւ հեռուստացոյց միացնելու, երբ հարիւրամեակի համերգին ինչ-որ երիտասարդ փորձում էր անգլերէն երգ երգել եւ հասկանալով, որ այստեղ էլ բան չեմ կորցրել փոխեցի ալիքը:
Հայկական աշխարհը կը նշէ Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակը: Տարի մը առաջ կազմուած էր 100-ամեակի ձեռնարկները համակարգող պետական յանձնաժողով, հիմնականին մէջ միջգերատեսչական ներկայացուածութեամբ: Հայաստանի մէջ իրականացած թաւշեայ իշխանափոխութիւնը պահ մը դիպաշարին հետեւողներուն մօտ յառաջացուց այն մտահոգութիւնը, որ Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի ձեռնարկները կրնան ընդհանրապէս տեղի չունենալ, կամ լաւագոյն պարագային` ոչ համարժէք արժանավայելութեամբ տեղի ունենան: