MENU
Հնդկաստանի պաշտպանութեան նախարարը յայտարարել է, որ միտւած է կատարել իր պարտաւորութիւնը միջուկային զէնքն «առաջինը չկիրառելու մասին», սակայն հետագայ քաղաքականութիւնը կախւած կը լինի իրավիճակից, որը վերլուծաբանի կարծիքով, առաջացրել է որոշակի երկիմաստութիւն ազգային անվտանգութեան հիմնական դոկտրինում:
Հնդկաստանի Չեննայ քաղաքում, որը երկրում մեծութեամբ 6-րդն է եւ աւելի քան 9 մլն. բնակչութիւն ունի, արդէն մի քանի շաբաթ է՝ ջրի ծայրայեղ պակասորդ է առաջացել, ինչի հետեւանքով խախտւել է կեանքի ռիթմը, շատ սրճարաններ, ռեստորաններ եւ հիւրանոցներ փակւել են:
Հնդկաստանի գործող վարչապետ Նարենդրա Մոդի գլխաւորած «Բահարիտա Ջանատա» կուսակցութիւնը մեծ յաղթանակ է տարել Հնդկաստանի խորհրդարանի ներքին պալատի՝ Լոկ Սաբխէի ընտրութիւններում:
Նիւ Դելի այցելած ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ մայիսի 14-ին հանդիպել է Հնդկաստանի իր գործընկերոջ Սուշմա Սուարաջի հետ:
Հնդկաստանն իրեն իրաւունք է վերապահում «կոշտ եւ վճռական պատասխան» տալու Պակիստանի կողմից ցանկացած հնարաւոր սադրանքի վիճելի Քաշմիր նահանգում:
Քաշմիրի շրջանում, Հնդկաստանի եւ Պակիստանի սահմանին, երկու երկրների սահմանապահ ուժերի միջեւ վերսկսւել են կրակոցները, որոնց հետեւանքով զոհւել է 11 մարդ:
Իսլամաբադը Պակիստանում Հնդկաստանի դեսպանատան ներկայացուցիչներին է փոխանցել նախօրէին ձերբակալւած Հնդկաստանի ռազմաօդային ուժերի օդաչու Աբինանդան Վարթամանին:
Հնդկաստանի ԱԳ նախարար Սուշմա Սուարաջին երէկ՝ փետրւարի 16-ին Եւրոպա մեկնելիս կարճատեւ կանգառ է ունեցել Թեհրանում, որի ընթացքում հանդիպել է քաղաքական հարցերով ԱԳՆ տեղակալ Աբբաս Արաղչիի հետ. փոխանցում է ԻՌՆԱ-ն: