MENU
ՀՀ ԳԱԱ «Հայկական հանրագիտարան. հրատարակչութիւն» ՊՈԱԿ-ը լոյս է ընծայել «Յովհաննէս Թումանեան. հանրագիտարան» խորագիրը կրող կապիտալ աշխատանքը: «Յովհաննէս Թումանեան. հանրագիտարանը», որի գլխաւոր խմբագիրը «Հայկական հանրագիտարան. հրատարակչութեան» գլխաւոր խմբագիր-տնօրէն Յովհաննէս Այւազեանն է, հայ իրականութեան մէջ առաջին գրական հանրագիտարանն է։ Այն նաեւ յոբելեանական է եւ նւիրւած է Ամենայն հայոց բանաստեղծի ծննդեան 150-ամեակին։
20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութեան մասին հայ ժողովուրդը շարունակում է բարձրաձայնել մինչ օրս։ Այդ ձայնում կայ յուսահատութեան ճիչ, ոճիրի դէմ պատիժ տեսնելու ցանկութիւն, անմեղ զոհերի արեան դիմաց վճարւելիք հատուցում։ Հայ ժողովուրդը շարունակում է բարձրաձայնել, աշխարհի ամենամեծ ատեաններում ներկայացնել ապացոյցներ, փաստաթղթեր ու լուսանկարներ, սակայն կայ միայն լռութիւն։
Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարագ երկսեռ դպրոցների տնօրինութիւնների համատեղ նախաձեռնութեամբ, ուրբաթ՝ 2020 թւականի յունւարի 31-ի առաւօտեան, հայոց ազգ. կրթահամալիրի կենտրոնական սրահում տեղի ունեցաւ ամենամեայ գրքի ցուցահանդէս-վաճառքի պաշտօնական բացումը՝ նւիրւած Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150 եւ Իրանի Իսլամական յեղափոխութեան 41-ամեակներին։
Շաբաթ՝ 2019 թւականի դեկտեմբերի 28-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան կենտրոնատեղիում, հայ մեծանուն բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակի առիթով ասմունքի երեկոյ իրականացւեց, ուր ելոյթներով հանդէս եկան Բարեգործական ընկերութեան «Փարոս» ասմունքի պատանեկան խմբի անդամները։
Ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի ստեղծագործութիւնների պարսկերէնի թարգմանւած գրքի շնորհանդէսի նախօրեակին, բարեկամիս հետ «Հայի ու Հայաստանի ճակատագրի՜» մասին համեստ ու ոչ-յաւակնոտ մտքերի փոխանակումն հանգուցալուծւեց խօսակցիս այսպէս ասած հռետորական հարցադրումով՝ «…Պէտք է հիմնովին, ազգովի (ինչպէս որ յաջողակ ազգերն են արել) գիտակցենք թէ ո՞րն է մեր ինքութիւնն ու ո՞վ ենք մենք…»:
Յովհաննէս Թումանեանի ոգին երէկ թեւածում էր Հայ ակումբի սրահում: Իրանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ եւ «Նայիրի» հրատարակչական կենտրոնի համագործակցութեամբ՝ երէկ, դեկտ. 27-ին շնորհանդէսը կատարւեց Յ. Թումանեանի պարսկերէնով թարգմանւած «Հատընտիր» գրքի:
Հռոմում Յովհաննէս Թումանեանի արձանը տեղադրւելու է Իտալիայի նախագահական «Կուիրինալէ» պալատի հարեւանութեամբ գտնւող այգում:
Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի հովանաւորութեամբ եւ Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի նախաձեռնութեամբ, Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակի առիթով տեղի ունեցաւ մրցոյթ-փառատօն, որտեղ հեքիաթասաց մասնակիցները ելոյթ ունենցան Թումանեանի ցանկացած ստեղծագործութեամբ։
Հինգշաբթի, 10 հոկտեմբեր 2019 թ.-ին, մշակոյթի օրւայ սեմին, մեծանուն գրող ու բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակի առիթով Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան նախաձեռնութեամբ կազմակերպւեց գեղարւեստական երեկոյ, ճոխ յայտագրով եւ նոյն միութեան մեծ թւով անդամների դերակատարութեամբ:
Յուլիսի 29-ից օգոստոսի 2-ը Արցախում ընթանում է Ասմունքի 8-րդ համահայկական փառատօնը, որի խորագիրը նւիրւած է Յովհաննէս Թումանեանի 150-ամեակին: Փառատօնի կարգախօսն է՝ «Հայրենի հողը կանչում է...»: