Հա

Օրակարգ

Հինգշաբթի, 20 Հոկտեմբերի 2016 10:50

ԱՆԴՐԱԴԱՐՁ - Ձեւական միջոցառում էր

Բոլորը սպասումներով լի էին, որ պէտք է Բորդիւժան փոխւի, եւ Հայաստանի ներկայացուցիչը նշանակւի ՀԱՊԿ-ի Անվտանգութեան խորհրդի քարտուղար, բայց, փաստօրէն, ստացւեց այնպէս, որ այս կազմակերպութիւնը իր իսկ կողմից մշակւած սկզբունքները կեանքի չի կոչում. «yerkir.am»-ի հետ զրոյցում նշեց ՀՀ ԱԺ-ի «Ժառանգութիւն» խմբակցութեան պատգամաւոր Թեւան Պօղոսեանը՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած՝ ՀԱՊԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստին:

Published in Քաղաքական

Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան Հաւաքական անվտանգութեան խորհրդի նստաշրջանի աւարտից յետոյ, Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը եւ ՀԱՊԿ-ի գլխաւոր քարտուղար Նիկոլայ Բորդիւժան հանդիպում են ունեցել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ՝ ամփոփել երեւանեան նստաշրջանի արդիւնքները:

Published in Քաղաքական

ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարներն իրենց աջակցութիւնն են յայտնել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների արդիւնքում ձեռք բերւած հակամարտութեան կարգաւորմանն ուղղւած պայմանաւորւածութիւններին: Այս մասին հոկտ. 14-ին հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) ամբողջ խորհրդի նիստի աւարտին ՀԱՊԿ-ի քարտուղար Նիկոլայ Բորդիւժայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը:

Published in Քաղաքական

Հայաստանի պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանն, ամենայն հաւանականութեամբ, կը նշանակւի Հաւաքական անվտանգութեան մասին պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) գլխաւոր քարտուղարի պաշտօնում: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալութեանը սեպտեմբերի 11-ին յայտնել է ՌԴ-ի կառավարութեան աղբիւրը:

Published in Քաղաքական

Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, նիստի ընթացքում քննարկւել են ՀԱՊԿ-ի հաւաքական անվտանգութեան գօտիներում, այդ թւում՝ Կովկասեան տարածաշրջանում ձեւաւորւած ռազմա-քաղաքական իրադրութիւնը, նախանշւել են կազմակերպութեան ռազմական բաղադրիչի հետագայ զարգացման ուղղութիւնները:

Published in Դիտանկիւն

Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) անդամ պետութիւնների պաշտպանութեան նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով օգոստոսի 15-ին Հայաստանի Հանրապետութիւն է ժամանել Ռուսաստանի Դաշնութեան պաշտպանութեան նախարար, բանակի գեներալ Սերգէյ Շոյգուի գլխաւորած պատւիրակութիւնը: Այդ մասին տեղեկացնում են հայաստանեան լրատւամիջոցները՝ վկայակոչելով ՀՀ ՊՆ-ի լրատւական ծառայութեանը:

Published in Քաղաքական

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը կարող է Կովկասում խոշոր հակամարտութեան յանգեցնել: Նման կարծիք է յայտնել ՀԱՊԿ-ի գլխաւոր քարտուղար Նիկոլայ Բորդիւժան. յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դա յղի է Կովկասում շատ խոշոր հակամարտութեան առաջացմամբ, այդ պատճառով առաջնորդները, նախեւառաջ՝ Ադրբեջանի, պէտք է դա գիտակցեն»,- ասել է նա «Sputnik»-ին տւած հարցազրոյցում:

Published in Քաղաքական

Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակարպութեան (ՀԱՊԿ) քարտուղարութիւնը շատ ուշադիր հետեւում է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտու շփման գծում իրադարձութիւնների զարգացմանը: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին «vesti.ru»-ի հետ զրոյցում նշել է ՀԱՊԿ-ի գլխաւոր քարտուղար Նիկոլայ Բորդիւժան:

Published in Քաղաքական

Ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները, աւիաբազայի այցելուներին ներկայացրել են սպառազինութեան եւ ռազմատեխնիկայի ժամանակակից նմուշների ու օդանաւի անձնակազմի հանդերձանքի ցուցադրութիւնը, որից յետոյ ՀՀ նախագահը եւ նրան ուղեկցող պատւիրակութիւնների անդամները դիտել են ՀԱՊԿ-ի առաջադրանքների իրականացման շրջանակներում կործանիչների ցուցադրական թռիչքները:

Published in Քաղաքական

Հայաստանում տեղակայւած ռուսական 102-րդ ռազմաբազան ընդգրկւած է վերազինման համակարգում, որն իրականացւում է Ռուսաստանի Դաշնութեան կողմից: Փետրւարի 12-ին կայացած տեսակամուրջի ժամանակ այս մասին յայտարարեց Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Նիկոլայ Բորդիւժան:

Published in Քաղաքական
Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։