Հա

Օրակարգ

17/03/2016 - 13:30

Նորանոր ալեկոծումներին ընդառաջ

Թանկագին ընթերցող, իրանական Նոր տարւայ երկշաբաթեայ արձակուրդին նախորդող մեր այսօրւայ վերջին համարը միաժամանակ ազդարարում է թէ՛ միեւնոյն տարւայ (1394) աւարտը, եւ թէ՛ «Ալիք»-ի 85-րդ ամեակը:
Սրանից ութեւկէս տասնամեակ առաջ, ճիշտ այս օրերին (1931 թ. մարտի 22) հրատարակւեց «Ալիք»-ի անդրանիկ համարը, որի խմբագրականը պատգամում էր հետեւեալ բնաբանը.- «...Գիտենք եւ այն, որ ո՛չ մի հայ հրապարակագիր չի պսակւել մեզանում դափնիներով...»:

«Ալիք»-ի 85-ամեակի առիթով


Թանկագին ընթերցող, իրանական Նոր տարւայ երկշաբաթեայ արձակուրդին նախորդող մեր այսօրւայ վերջին համարը միաժամանակ ազդարարում է թէ՛ միեւնոյն տարւայ (1394) աւարտը, եւ թէ՛ «Ալիք»-ի 85-րդ ամեակը:
Սրանից ութեւկէս տասնամեակ առաջ, ճիշտ այս օրերին (1931 թ. մարտի 22) հրատարակւեց «Ալիք»-ի անդրանիկ համարը, որի խմբագրականը պատգամում էր հետեւեալ բնաբանը.- «...Գիտենք եւ այն, որ ո՛չ մի հայ հրապարակագիր չի պսակւել մեզանում դափնիներով...»: Եւ իրաւամբ «Ալիք»-ը իր գաղափարական ամուր հէնքի վրայ ուղենշւած՝ ամբողջ 85 տարի շարունակեց հասարակա-քաղաքական տեղատւութեան ու մակընթացութեան օրինաչափութիւններին համընթաց՝ ալեկոծւել իրանահայ հինաւուրց համայնքի կեանքում:
Ահաւասիկ, թեւակոխում ենք մեզ բաժին ընկած հայ մամուլի ծանրակշիռ պատասխանատւութեան բեռը կրելու 86-րդ տարին: Դրա աւելի քան վեց տասնամեակը «Ալիք»-ը սեւեռուն հայեացքով ուղղորդւեց Հայրենիքի ազատութիւնն ու անկախութիւնը հունաւորող՝ տատասկոտ ճանապարհով: Գաղափարա-քաղաքական տեսլականի առարկայացումն ու յաղթանակը ինչպէս ազգային գաղափարախօսութեանը փարւած հայ մամուլի, այնպէս էլ՝ «Ալիք»-ի համար հանդիսացաւ ամուր ու վերաիմաստաւորւած պատւանդան, որի վրայ էլ կանգուն ու հաստատակամ շարունակեցինք եւս քառորդդարեայ վերանորոգ ուղի հարթել..., զուգորդւելով հայոց պետականութեան անկախութեան վերականգնման 25-րդ ամեակին:
Եւ պատահական չէ, որ «Ալիք»-ի 85-րդ ամեակի խորհրդանշմանն ու մեկնարկին նւիրւած այս համարով (3-րդ էջ) պետական մտածողութեան կնիքով ենք դրոշմում համապատասխան սիւնակը՝ Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարարութեան ուղերձ-պատգամով:
...Ու այսպէս, սիրելի ընթերցող, 85 տարուց ի վեր քո շունչը եւ խթանիչ նեցուկը հանդիսացել է այն ներուժը, որով, համոզւած ենք՝ դեռեւս ի զօրու ենք փոթորկայոյզ ալեկոծումներին անգամ դիմակայել, ու յաղթահարելով դրանք՝ նորանոր ուղիներ հարթել՝
յանուն՝ աւելի կենսունակ համայնքի,
յանուն՝ կայուն ու բարգաւաճ Իրանի,
յանուն՝ ծաղկուն ու հզօր Հայաստանի,
եւ յանուն՝ յաղթական Արցախի...:

Յարակից լուրեր

  • Հայաստանում՝ ԻԻՀ նոր դեսպանը «Ալիք»-ում
    Հայաստանում՝ ԻԻՀ նոր դեսպանը «Ալիք»-ում

    Սոյն թւականի հինգշաբթի, նոյ. 28-ի առաւօտեան «Ալիք»-ի կենտրոնատեղի այցելեց ՀՀ-ում՝ Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, որտեղ դիմաւորւեց «Ալիք» հաստատութեան եւ վարչութեան ներկայացուցիչների կողմից:

  • Մենք վերադարձանք
    Մենք վերադարձանք

    Մէկ շաբաթ բացակայութիւնից յետոյ, մենք վերադարձանք:

  • «Հայ կին» միութիւնը՝ «Ալիք»-ում
    «Հայ կին» միութիւնը՝ «Ալիք»-ում

    Երէկ՝ հոկտեմբերի 22-ին «Ալիք»-ը հիւրընկալեց «Հայ կին» միութեան վարչութեանը եւ անդամներին, որոնք մօտկից ծանօթացան մամուլի աշխատանքներին, խնդիրներին եւ տպագրական գործերին:

  • Անփոխարինելին ու անկրկնելին...
    Անփոխարինելին ու անկրկնելին...

    Այսօր արդէն 5 տարի է, որ մեզանից առյաւէտ հեռացել է մեր շատ սիրելի գործընկերը, բայց նոյնիսկ այս հնգամեայ «հեռաւորութիւնը» չամոքեց բացակայութեան մորմոքը... այստեղ է մարդու անփոխարինելիութեան իմաստնութիւնը...

  • ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին՝ «Ալիք»-ում
    ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին՝ «Ալիք»-ում

    Այսօր առաօտեան «Ալիք-ի խմբագրութիւն այցելեց ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։