Հա

Օրակարգ

10/07/2016 - 12:00

ՆԱՏՕ-ն ղարաբաղեան հակամարտութեան կողմերին կոչ է անում նւազեցնել լարւածութիւնը

ՆԱՏՕ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան բոլոր կողմերին կոչ է անում նւազեցնել լարւածութիւնը եւ ձեռնպահ մնալ բռնութիւնից: Այս մասին Հիւսիսատլանտեան դաշինքի գլխաւոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի յայտարարութեան համաձայն՝ նշւած է լինելու Վարշաւայում անցկացւած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի եզրափակիչ կոմիւնիկէում:

«panorama.am» - ՆԱՏՕ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան բոլոր կողմերին կոչ է անում նւազեցնել լարւածութիւնը եւ ձեռնպահ մնալ բռնութիւնից: Այս մասին Հիւսիսատլանտեան դաշինքի գլխաւոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի յայտարարութեան համաձայն՝ նշւած է լինելու Վարշաւայում անցկացւած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի եզրափակիչ կոմիւնիկէում:
«Ես ակնկալում եմ, որ մեր կոմիւնիկէում մենք նաեւ կը յիշատակենք Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը: Մեր հաղորդագրութիւնն այն է, որ մենք կոչ ենք անում երկու կողմերին նւազեցնել լարւածութիւնը, ձեռնպահ մնալ բռնութիւն կիրառելուց եւ շարունակել ջանքեր գործադրել խաղաղ եւ բանակցութիւնների վրայ հիմնւած լուծում գտնելու ուղղութեամբ: Մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ եւ բանակցութիւնների վրայ հիմնւած լուծմանն ուղղւած բոլոր ջանքերը»,- «ՌԻԱ Նովոստի» գործակալութեան փոխանցմամբ՝ լրագրողներին յայտարարել է Ստոլտենբերգը:

Յարակից լուրեր

  • Լաւրովը չի կարծում, թէ Իդլիբի իրադարձութիւններն ընկնում են ՆԱՏՕ-ի կանոնադրութեան որեւէ յօդւածի տակ
    Լաւրովը չի կարծում, թէ Իդլիբի իրադարձութիւններն ընկնում են ՆԱՏՕ-ի կանոնադրութեան որեւէ յօդւածի տակ

    ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգէյ Լաւրովը չի կարծում, թէ Իդլիբի իրադարձութիւններն ընկնում են ՆԱՏՕ-ի կանոնադրութեան որեւէ յօդւածի տակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

  • ՆԱՏՕ-ն լւանում է ձեռքերը. ո՞ւր է գնալու Թուրքիան
    ՆԱՏՕ-ն լւանում է ձեռքերը. ո՞ւր է գնալու Թուրքիան

    Ռուս-թուրքական յարաբերութիւնները, որոնք առանց այն էլ վերջին շրջանում խիստ սրւած են՝ կապւած Իդլիբի շուրջ ստեղծւած իրավիճակի հետ, սպառնում են վերաճել թշնամականի. սիրիական հողում վերջին աւիահարւածների արդիւնքում գրանցւած երեք տասնեակից աւել թուրք զինւորների մահւան առնչութեամբ չափազանց կոշտ է արտայայտւել Էրդողանի արտաքին քաղաքականութեան հարցերով խորհրդական Մեսութ Հաքքը Ջաշընը եւ թուրքական «A Haber» հեռուստաընկերութեան ուղիղ եթերում սպառնացել Մոսկւային ծանր վրէժով. «Ռուսաստանում 25 միլիոն մուսուլման կայ, Ռուսաստանը ներսից կը պառակտւի։ Եթէ մուսուլմանները սկսեն հարւածել, վրէժը շատ ծանր կը լինի Ռուսաստանի համար»:

  • Յունաստանը վետօ է կիրառել ՆԱՏՕ-ի՝ Թուրքիային աջակցող յայտարարութեան վրայ
    Յունաստանը վետօ է կիրառել ՆԱՏՕ-ի՝ Թուրքիային աջակցող յայտարարութեան վրայ

    Յունաստանը վետօ է կիրառել այն յայտարարութեան վրայ, որը ՆԱՏՕ-ն մտադիր էր անել յաջակցութիւն Թուրքիայի՝ սիրիական Իդլիբ նահանգում ռազմական բախումների սկսւելուց յետոյ:

  • Իդլիբից՝ Ղարաբաղ. Թուրքիան կը վառի՞ Կովկասում պատերազմի պատրոյգը
    Իդլիբից՝ Ղարաբաղ. Թուրքիան կը վառի՞ Կովկասում պատերազմի պատրոյգը

    Պատերազմից հնարաւոր չէ խուսափել, այն հնարաւոր է լոկ հետաձգել՝ օգուտ հակառակորդի. իտալացի փիլիսոփա Նիկոլոյ Մաքիաւելիի այս միտքը, ցաւօք, կիրառելի է ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման շուրջ ստեղծւած իրողութիւնների պարագայում: Ադրբեջանը եւ Հայաստանը բանակցութիւններ են վարում յանուն բանակցութիւնների՝ առանց որեւէ լուրջ յոյսի, որ քաղաքական փոխզիջման կարելի է հասնել:

  • «ՆԱՏՕ-ն պէտք է ուժեղացնի իր ռազմական ուսումնական գործողութիւնն Իրաքում»․ Սթոլթենբերգ
    «ՆԱՏՕ-ն պէտք է ուժեղացնի իր ռազմական ուսումնական գործողութիւնն Իրաքում»․ Սթոլթենբերգ

    ՆԱՏՕ-ն պէտք է ուժեղացնի իր ռազմական ուսումնական գործողութիւնն Իրաքում, որպէսզի նորից չներքաշւի ԴԱԷՇ-ի ծայրայեղականների դէմ ռազմական գործողութիւնների մէջ։ Այս մասին յայտարարել է ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։