Հա

Օրակարգ

25/07/2017 - 14:40

ԽԱՆԱՍՈՐ. 120-ամեայ գաղափար-խորհրդի արդիական հնչեղութիւնը...

....Այսօր, 120 տարի անց էլ, Խանասորի գաղափարական թէ՛ դաստիարակչական արժէք-խորհուրդները արդիական են հնչում, յատկապէս հերոսական արշաւանքի մասին գրւած ու հեղինակւած յեղափոխական երգերի ընդմիջից, եւ որ կարեւոր է՝ հայրենական թէ՛ Սփիւռքեան հայօջախներում «Հայերը յիշում են նւիրական ա՛յս օրը եւ յուլիս ամսի 25-ին կատարում են մեծ տօնը»...

Ատրպատականի երբեմնի հայաբնակ Սալմաստ գաւառը յորդ աղբիւր է հանդիսացել ժամանակակից քաղաքական եւ ազգային զանազան իրադարձութիւնների՝ իր հարուստ բնաշխարհով, մշակոյթով, պատմական յուշարձաններով ու դիւցազնական աննախընթաց ճակատամարտերով: Դրանցից յիշարժան են՝ նրա մերձակայքում տեղի ունեցած Վարդանանց պատերազմը, հայ ազատագրական շարժումների ընթացքում Դերիկի վանքի յաճախակի կռիւները թուրքերի ու քրդերի դէմ, Դիլմանի ճակատամարտը, որն աւարտւեց զօրավար Նազարբէկեանի եւ Անդրանիկի փայլուն յաղթանակով, ինչպէս նաեւ՝ Խանասորի արշաւանքը, 1897 թւականի ճիշտ այս օրը՝ յուլիսի 25-ին:

Արեւմտահայաստանի ազատագրական պայքարի բաբախող սիրտը համարւող Վանի 1895-6 թթ. ինքնապաշտպանական կռիւներից յետոյ, Խանասորի հայդուկային-պատժիչ արշաւանքը առանձնանում է իր վրիժառական- նախայարձակային բնոյթով, որով քուրդ հրոսակային մազրիկցիներին հասցւած հարւածը շշմեցուցիչ էր եւ հաստատապէս նպաստեց քրդական աւազակախմբերի սանձմանն ու զսպմանը, որոնք որպէս մշտական լծակիցը օսմանական բանակի՝ խոչընդոտում էին հայ զինեալների երթեւեկը թուրք-պարսկական սահմանագլխում...:

Խանասորի արշաւանքից յետոյ, Ատրպատականի ՀՅԴ Կենտրոնական կոմիտէի կողմից օգոստոսի սկզբներին հետեւեալ գրութիւնն է յղւել Դաշնակցութեան օրգան «Դրօշակ»-ի խմբագրութեանը.- «Դաշնակցութեան ստւար արշաւախումբը... յարձակում գործեց Խանասորի լեռնադաշտի վրայ եւ չորս կողմից պաշարեց Մազրիկ կոչւած արիւնարբու քուրդ ցեղին: Ֆեդայիների շեշտակի գնդակները գրեթէ բնաջինջ արին այդ թշնամի հրոսակներին, որոնց գործն էր Աղբակի բոլոր կոտորածները... որոնք դեռ  անցեալ տարի Ս. Բարթուղիմէոս վանքի շրջակայքում կոտորեցին Աւետիսեանի (արմէնական), Պետոյի (դաշնակցական), եւ Մարտիկի (հնչակեան) գլխաւորութեամբ Վանից փախած հարիւրաւոր անզէն հայերի...»:

....Այսօր, 120 տարի անց էլ, Խանասորի գաղափարական թէ՛ դաստիարակչական արժէք-խորհուրդները արդիական են հնչում, յատկապէս հերոսական արշաւանքի մասին գրւած ու հեղինակւած յեղափոխական երգերի ընդմիջից, եւ որ կարեւոր է՝ հայրենական թէ՛ Սփիւռքեան հայօջախներում «Հայերը յիշում են նւիրական ա՛յս օրը եւ յուլիս ամսի 25-ին կատարում են մեծ տօնը»...

Յարակից լուրեր

  • Օրւայ հրամայականն է՝ առաջնորդւել նրանց կերտած արժէքներով. ՀՅԴ-ն նշում է Մայիսի 28-ը
    Օրւայ հրամայականն է՝ առաջնորդւել նրանց կերտած արժէքներով. ՀՅԴ-ն նշում է Մայիսի 28-ը

    1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում «իրեն յայտարարեց Անդրկովկասի հայկական գաւառների գերագոյն եւ միակ իշխանութիւն»: Արեւելեան Հայաստանի վերջին կտորների վրայ ապրող հայութեանը ոչնչացնելու եւ, դրանով իսկ, հայոց քաղաքակրթութիւնը սեփական հայրենիքում բնաջնջելու եկած թուրքական կանոնաւոր բանակին յետ մղելով, հայ ժողովուրդը հնարաւորութիւն ունեցաւ հայրենիքի մի փոքրիկ բեկորի վրայ ստեղծելու պետականութիւն:

  • Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը պատնէշի վրայ է
    Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը պատնէշի վրայ է

    Տեսակապով «Երկիրն այսօր»-ը զրուցել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի հետ։

  • Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի հինգերորդ համարը
    Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի հինգերորդ համարը

    Այսօրւանից համացանցի վրայ է ՀՅԴ Բիւրոյի պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 5-րդ համարը: Մայիսեան այս թիւը գլխաւորաբար անդրադարձ է այս ամսին հայութեան ունեցած յաղթական եւ հպարտալի ձեռքբերումներին: Պաշտօնաթերթի լուսաբանութեան առանցքում են յատկապէս 1918 թւականին անկախութեան նւաճման իրադարձութիւններն ու դրանց հերոսները, ինչպէս եւ Շուշիի ազատագրումը, որպէս Արցախի անկախացման ճանապարհի շրջադարձային հանգրւան:

  • Հրանտ Մարգարեան. «Հայոց ազատամարտի դրօշը շատ վաղուց այդքան հպարտ չէր ծածանւել»
    Հրանտ Մարգարեան. «Հայոց ազատամարտի դրօշը շատ վաղուց այդքան հպարտ չէր ծածանւել»

    Հարցազրոյց Արցախեան ազատագրական պայքարում Հ.Յ. Դաշնակցութեան մարտական գործունէութեան կազմակերպիչ եւ պատասխանատու Հրանտ Մարգարեանի հետ:

  • Հզօրանալ է պէտք
    Հզօրանալ է պէտք

    ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի յայտարարութեամբ ասւած է, որ Արցախի հանրապետութեան անկախ պետականութեան կարգավիճակը եւ տարածքային ամբողջականութիւնն անսակարկելի են։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։