Հա

Օրակարգ

26/09/2017 - 15:28

Զրպարտիչներն են «Գործի անցնելու»...

Նոր Ջուղայի (Սպահանի) հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետի դէմ զազրելի ու տմարդային յարձակումից առաւել ու կրկնակի դատապարտելին՝ դէպքի մասին ստայօդ ու ըստ ամենայնի չարաշահելու միտող լրատւութիւնն է:

Դ. Մ.

Նոր Ջուղայի (Սպահանի) հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետի դէմ զազրելի ու տմարդային յարձակումից առաւել ու կրկնակի դատապարտելին՝ դէպքի մասին ստայօդ ու ըստ ամենայնի չարաշահելու միտող լրատւութիւնն է:

Այս կարգի լրատուների «պրոֆեսիոնալիզմը» բնութագրելի է ոչ այլ կերպ, եթէ ոչ մեղմ ասած՝ .... գետը չտեսած բոբիկանալուն...:

Իսկ դրանից էլ իրենք երբեւէ ոչ խորշում ու ոչ էլ վատ են զգում, քանզի միեւնոյն է՝ «լրատւութեան» նպատակը՝ զրպարտելն է, հանրութեանը ապակողմնորոշելն ու վերջնիս ուշադրութիւնը իրենց վրայ սեւեռելը... Չէ՞ որ տեւաբար հանրային ու համայնքային, ազգային ու միութենական եւ առհասարակ՝ հասարակական կեանքից կտրւած-մեկուսացւած (չասելու համար՝ վտարւած) են... եւ տեղ-տեղ փորձում են իրենց համար այդ չարաբաստիկ լուսանցքայնութիւնից դուրս գալ... ու ցաւօք, այս ամենի մեղքը, ինչպէս միշտ, վերագրում են ում ասէք, բայց երբեք սեփական աւանտիւրային...:

Յարգելի ընթերցող, թող վերոշարադրեալը «ընկածին հարւածելու» տպաւորութիւն չթողնի, յատկապէս, որ մենք վաղուց նման զրպարտանք-ստերը հակափաստարկելով զբաղւելը համարել ենք ապարդիւն ու աննպատակայարմար համայնքային համերաշխութեան հաշւին: Բայց նաեւ ու մանաւանդ չենք կարող մեր ցասումը չարտայայտել ու այսպիսով չբարձրաձայնել առ այն, որ նոյն զրպարտիչների «տեղեկատւութիւնը» հայաստանեան լրատւադաշտ փոխանցւելով, յերիւրածոյ եղանակներով հասարակական թիւր ու բացասական միտք ու կարծիք է ձեւաւորւում հայաստանամերձ ու հայաստանասէր իրանահայութեան նկատմամբ:

Այս «մեր» «պրոֆեսիոնալ» լրատուների նոյն ձեռքի գործն էր միեւնոյն՝ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի թանգարանից գանձագողութեան մասին ապակողմնորոշիչ լրատւութիւնը եւ կամ՝ Արամ Ա-ի Թեհրան հովւական այցելութեան ընթացքում ազգ. առաջնորդարանի ճակատում փակցւած պարսկերէն բարիգալստեան գրութեան մէջ ինչ որ բառի սխալ թարգմանութիւնը հայոց հարց դարձնելն ու... իրանահայ համայնքի թեմական, ազգային ու եկեղեցական միաւորներին հակաէջմիածնական յորջորջելը...:

Եւ հիմա էլ՝ «ՀՅԴ-ը նորէ՞ն գործի է անցել...» խորագրով, նոյն եւ ըստ ամենայնի «գաղտնազերծւած» ու ճապաղւած ձեռագիրով Նոր Ջուղայում քստմնելի պատահարը սեփական բարդոյթներին յագուրդ տալու եւ ծառայեցնելու սին միտումով՝ իրանահայ համայնքում, Հայաստանում ու Սփիւռքում մտքեր են պղտորում-շեղում զրպարտիչները, այն էլ այն ժամանակահատւածում, երբ հայաշխարհը ականջալուր՝ ոգեւորւած է ընդամենը օրեր առաջ կայացած Հայաստան-Սփիւռք համաժողովի կողմից հնչեցւած ողջ հայութեան միասնական ու համերաշխ գոյակցութեան կոչերով...:

Յարակից լուրեր

  • «Լաւրովեան պատգա՞մ» Երեւանեան այցից առաջ...
    «Լաւրովեան պատգա՞մ» Երեւանեան այցից առաջ...

    Այսօր՝ երկօրեայ պաշտօնական այցով Երեւանում է լինելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը:

  • Համազգային Պահանջատիրութեան նորագոյն յաղթանակը…
    Համազգային Պահանջատիրութեան նորագոյն յաղթանակը…

    ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանութեան մասին համապատասխան բանաձեւի հայամէտ քւէարկութիւնը քաղաքական յաղթանակ բնութագրելու հիմքը կայանում է նրանում, որ տասնամեակներ շարունակ նոյն քաղաքական դրդապատճառներով ու շահարկումների բերումով խոչընդոտւում էր նոյնիմաստ բանաձեւերի մինչեւիսկ քւէարկութիւնը:

  • «G7»-ից՝ «Ռոստոմ» դպրոց...
    «G7»-ից՝ «Ռոստոմ» դպրոց...

    Համաշխարհային խլացուցիչ լրահոսը ողողւած է «G7»-ի, Լիբանանի, Սիրիայի եւ Իրաքի դէմ իսրայէլական նոր արկածախնդրութիւնների, նոյն Սիրիայի դէմ թուրքական բանակայինների նոր ոտնձգութիւնների… եւ իհարկէ՝ իրանական միջուկային թղթածրարի ու դրանից բխող հակադարձ դիւանագիտական աճպարարութիւնների մասին գերքաղաքականացւած հաղորդումներով…

  • Սպահանի կանանց բասկետբոլի խումբը գրաւեց Համահայկական 7-րդ խաղերի բասկետբոլի մրցաշարի երրորդ տեղը
    Սպահանի կանանց բասկետբոլի խումբը գրաւեց Համահայկական 7-րդ խաղերի բասկետբոլի մրցաշարի երրորդ տեղը

    Շաբաթ՝ օգոստոսի 17-ի առաւօտեան, «Միկա» մարզասրահում Սպահանի կանանց բասկետբոլի խումբը, Համահայկական 7-րդ խաղերի շրջագծում իր վերջին հանդիպումն իրականացրեց Երեւանի խմբի հետ, որի արդիւնքում յաջողեց 67-42 հաշւով գերազանցել մրցակցին եւ գրաւել սոյն մրցաշարի երրորդ տեղը։

  • Սպահանում կրկին յիշել են Զաւէն Ղուկասեանին
    Սպահանում կրկին յիշել են Զաւէն Ղուկասեանին

    Օգոստոսի 15-ի երեկոյեան, Սպահանի ժամանակակից արւեստի թանգարանում տեղի է ունեցել իրանահայ անւանի կինոքննադատ Զաւէն Ղուկասեանի յիշատակին նւիրւած հերթական միջոցառումը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։