Հա

Օրակարգ

26/05/2019 - 14:10

Ուրմիայի գոյամարտի վճռորոշ դերը՝ 1918 թ. Մայիսեան յաղթանակներում

Թուրքական բանակը մինչ 1918 թ. Մայիսեան ջախջախիչ պարտութիւնները, արդէն բազմիցս ճաշակել էր հայի անկոտրում կամքի ու բազկի զօրութիւնը...

Դ. Մ.

 

Թուրքական բանակը մինչ 1918 թ. Մայիսեան ջախջախիչ պարտութիւնները, արդէն բազմիցս ճաշակել էր հայի անկոտրում կամքի ու բազկի զօրութիւնը...

Դեռեւս 1915 թ.-ի ապրիլին, Իրանի Ատրպատական հերթական ներխուժման օրերին, թուրքական բանակը Խալիլ փաշայի գլխաւորութեամբ Դիլմանում զօրավարներ՝ Անդրանիկի ու Նազարբէգեանի ջոկատների հուժկու հարւածների տակ գլխովին ջախջախւեց: Նազարբէգեանի մարտական ու զինւորական տաղանդի շնորհիւ, հետագային եւս, 1918 թւականի մայիսեան հերոսամարտերում, նոյն Սարդարապատում, թուրք ոսոխը կրկին անգամ ծունկի է գալիս:

Դիլմանի յաղթանակը, ինչպէս ժամանակին բնութագրել է Սիմոն Վրացեանը, նաեւ պատճառ դարձաւ մէկ այլ փառահեղ յաղթանակի՝ որն նւիրականացւեց Վանի հերոսամարտում...

* * *

Առաջին Համաշխարհայինի ժամանակաշրջանում Ատրպատականի հայութեան շղթայական արհաւիրքներին զուգընթաց եղել են նաեւ առանձնայատուկ նշանակութեամբ հերոսական գոյամարտեր, որոնք արգելակեցին թուրքական հայաջինջ քաղաքականութեան ամբողջացումն Ատրպատականում: Այդպիսին է եղել Ուրմիայի հերոսամարտը (1918 թ. գարնան): «Այդ մասին,- ինչպէս նկատել է Ա. Ամուրեանը,- դժբախտաբար քիչ բան է գրւած»: Դրա կարեւորութիւնը, ըստ նրա՝ սակայն, շատ մեծ է հետեւեալ նկատառումներով.

1-Թուրքական ներխուժող բանակի աջ թեւի առաջխաղացումը (Ալի Իհսան փաշայի գլխաւորութեամբ) դանդաղում է ամիսներ շարունակ (առնւազն 5-6 ամիս), որը կատարւում էր պարսկական Ատրպատականի վրայով:

2-Այդ դանդաղեցումը հնարաւորութիւն է տալիս Արարատեան դաշտի Երեւանի հայութեանը ինքնապաշտպանութեան միջոցների դիմել, որը արդիւնաւորւեց Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերով:

3-Թուրքը չկարողացաւ հասնել իր նպատակին՝ ջարդել գլխովին Սալմաստ-Ուրմիայի հայութեանը:

Ահա այս երեք գլխաւոր պարագաներն են, որ պատմականօրէն արժեւորում են Ուրմիայի վճռորոշ գոյամարտը եւ նշում այն նպաստը, որ Պարսկաստանի հայութիւնը ընծայել է մայիսեան հերոսամարտերին:

Եւ իզուր չէ, որ Ալի Իհսան փաշան հետագային խոստովանել է. «Եթէ չլինէին հայերը, մենք կը գրաւէինք Կովկասը»...

Յարակից լուրեր

  • Ինչո՞ւ է գոհունակ Ադրբեջանը հայ-թուրքական Մոսկովեան բանակցութիւններից...
    Ինչո՞ւ է գոհունակ Ադրբեջանը հայ-թուրքական Մոսկովեան բանակցութիւններից...

    2009 թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի նախաձեռնած հայ-թուրքական հաշտեցման գործընթացի (ֆուտբոլային դիւանագիտութիւն‎) վիժեցման գործում մեծ ու որոշիչ դերակատարութիւն ունեցաւ Սփիւռքը, որի քաղաքական ու հասարակական հատւածները միահամուռ ընդդիմացան ժամանակի ՀՀ իշխանութիւնների վարած քաղաքականութեանը:

  • Կենսական հրամայականը...
    Կենսական հրամայականը...

    2021 թւականը իր բոլոր վերիվայրումներով, դրականով-լաւով, բացասականով-վատով ու արդէն կարծես մարդկային ու հասարակական կեանքում օրինաչափութիւն դարձած անակնկալներով ու անսպասելիներով… շուտով իր աւարտն է աւետելու...:

  • «ԱԼԻՔ»-ի 24000-եակը…
    «ԱԼԻՔ»-ի 24000-եակը…

    Այսօրւայ թւով «ԱԼԻՔ»-ը, իր 90-րդ ամեակին զուգահեռ, հրատարկւեց 24000-րդ անգամ…

  • Եւ այս ամէնը յանուն «Բրիտիշ Փեթրոլիում»-ի...
    Եւ այս ամէնը յանուն «Բրիտիշ Փեթրոլիում»-ի...

    Անցեալ շաբաթ Թուրքիայի ԱԳ նախարար Չաւուշօղլուն յայտարարեց, որ թուրք-հայկական նոր յարաբերութիւնների ձեւաւորման համար ճշտորոշւել են երկու երկրների բանագնացները: Թուրքիայի կողմից՝ նոյն երկրի նախկին դեսպանը՝ ԱՄՆ-ում, իսկ Հայաստանի կողմից՝ Խորհրդարանի փոխխօսնակ Ռուբէն Ռուբինեանը, որոնք էլ համակարգելու են Չաւուշօղլուի մատնանշած յարաբերութիւնների ընթացակարգերը: Ի դէպ Չաւուշօղլուն խօսել է նոյնիսկ Երեւանում թուրքական դեսպանատուն բացելու մօտալուտ հնարաւորութիւնների մասին…

  • 90-ամեակին ընդառաջ...
    90-ամեակին ընդառաջ...

    Հիմնադրութեան ակունքներում ու հետագային էլ՝ գործունէութեան 90-ամեայ ողջ ժամանակահատւածում տասնեակ, հարիւրաւոր եւ եթէ կուզէք՝ հազարաւոր մտաւորականներ՝ սկսեալ հայոց ազգային եկեղեցւոյ սպասաւորներից մինչեւ գիտութեան, արւեստի, մշակոյթի, գրականութեան, թատրոնի, դպրութեան ու կրթութեան, քաղաքականութեան եւ այլեւայլ բնագաւառներում փայլատակողներ, յարատեւօրէն վառ են պահել «ԱԼԻՔ»-ի հիւրընկալ էջերում մշտավառ կանթեղներն ու ջահերը…:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։