Հա

Օրակարգ

28/09/2020 - 14:38

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Համազգային միասնական ճակատ՝ ընդդէմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի...

Ռազմաքաղաքական, «դիւանագիտական» ու քարոզչական թուրքաբարոյ բոլոր հնարքները ի գործ դնելով՝ Բաքւի ռեժիմը Թուրքիայի ռազմական ստորաբաժանումների անմիջական ուղղորդմամբ ու մասնակցութեամբ, երէկ, սեպտեմբերի 27-ին նախայարձակ եղաւ Արցախի Հանրապետութեան դէմ: Վայրագ ու ըստ ամենայնի դատապարտելի մի ագրեսիա, որի առաջին իսկ թիրախները հանդիսացան սահմանամերձ, ինչպէսեւ՝ քաղաքամայր Ստեփանակերտի խաղաղ բնակիչները…

Ռազմաքաղաքական, «դիւանագիտական» ու քարոզչական թուրքաբարոյ բոլոր հնարքները ի գործ դնելով՝ Բաքւի ռեժիմը Թուրքիայի ռազմական ստորաբաժանումների անմիջական ուղղորդմամբ ու մասնակցութեամբ, երէկ, սեպտեմբերի 27-ին նախայարձակ եղաւ Արցախի Հանրապետութեան դէմ: Վայրագ ու ըստ ամենայնի դատապարտելի մի ագրեսիա, որի առաջին իսկ թիրախները հանդիսացան սահմանամերձ, ինչպէսեւ՝ քաղաքամայր Ստեփանակերտի խաղաղ բնակիչները…

Ահաւասիկ, երեք տասնամեակ է, ինչ թուրք-ադրբեջանական դաշինքը փորձում է պանթուրքիստական հնամենի երազանքը՝ Հայաստանի ու Արցախի հայաթափումը իրականացնել, ամենատարբեր սադրանքներով, դաւադրութիւններով:

Այդ ճամբին նոյն դաշինքը օգտագործում ու չարաշահում է հետեւեալ միջոցներն ու գործիքակազմերը.-

-Սուտն ու պատմութեան նենգափոխումը,

-Հայատեացութիւնը,

-Նաւթային ու խաւիարային դոլարները,

-Կրօնի գործօնը (հայերը՝ հակաիսլամ)

-Թուրքիայի, որպէս աւագ եղբօր, դիւանագիտական, քաղաքական, տնտեսական, ռազմական, քարոզչական բոլոր հնարաւորութիւնները… եւ այլն, եւ այլն:

30 տարի անց, Բաքւի իշխանաւորները վերոգրեալ գործիքակազմերին աւելացնում են՝ թուրքական զօրամիաւորումների (զինտեխնիկա եւ մարդուժ) ուղղակի ու անմիջական աջակցութիւնը: Աւելին, նոյն Թուրքիայի միջոցով Սիրիայից, Իրաքից եւ Լիբիայից վարձկան ԴԱԷՇ-ականներ են Արցախի ճակատ փոխադրւում…, որն ինքնին նոյնպէս սպառնում է տարածաշրջանային անվտանգութեանն ու կայունութեանը:

Սա է այսօրւայ  իրողութիւնը, որին հայկական կողմը՝ Արցախով, Հայաստանով եւ Սփիւռքով դէմ-յանդիման է կանգնած: Եւ կանգնած է վճռակամօրէն. դա ակներեւ է նոյնինքն Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական վերնախաւի արի ու քաջակորով կեցւածքներում, անկոտրում կամքում, որն արտայայւում է Հայոց Բանակի ու պանծալի հայ զինւոր-մարտիկի սխրանքներով ու հայրենապաշտպան սրբազան զոհաբերութեամբ:

Արդէն իսկ Հայաշխարհը հէնց երէկ յաչս աշխարհի ի ցոյց դրեց համազգային միասնականութեան իր կամքը եւ դա կենսագործելու անբեկանելի վճռակամութիւնը:

Թո՛ղ յոխորտան էրդողաններն ու ալիեւները. դրանց պատասխանը տալու են արժանիօրէն խրամատներում հայ զինւորն ու յանձնառու հայ սպան, թիկունքում ունենալով անխտիր՝ ողջ Հայաշխարհի ամուր հովանաւորութիւնն ու ամբողջական զօրակցութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։