Հա

Օրակարգ

22/04/2021 - 14:30

Խոցւած պահանջատիրութեան երթի վերականգնման երաշխիքը...

Փա՛ստ է եւ դա անվարան պէտք է արձանագրել, որ ազգովի թեւակոխում ենք մեր համազգային պահանջատիրութեան 106-րդ հանգրւան խիստ տարօրինակ ու աննախադէպ պայմանների թելադրանքի ներքոյ…:

Փա՛ստ է եւ դա անվարան պէտք է արձանագրել, որ ազգովի թեւակոխում ենք մեր համազգային պահանջատիրութեան 106-րդ հանգրւան խիստ տարօրինակ ու աննախադէպ պայմանների թելադրանքի ներքոյ…:

Հայոց պահանջատիրութիւնը՝ Հայ Դատը եւ դրա պատմաբանագիտական բնորոշում՝ նոյնինքն հայոց ազգային գաղափարախօսութիւնը խոցւած է ըստ ամենայնի…:

Խոցման կիզակէտում յայտնւեց հէնց համազգային մեր պահանջատիրութեանը, Հայ Դատին ու հայոց ազգային գաղափարախօսութեանը նախորդ դարավերջին նոր ուժականութիւն հաղորդած արծւաբոյն Արցախը…, որպէս յուսալի խարիսխ ու հանգրւան՝ մեր դարակերտ պահանջատիրութեան:

Փաստ է նաեւ ու մանաւանդ այն, որ Արցախի խոցումով՝ թէկուզ պոտենցիալ առումով, բայց խոցւած է նոյնպէս հայոց պետականութիւնը՝ Հայաստանի Հանրապետութեան ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը: Իսկ սրա իրական (ներգործուն) եւ ոչ թէ պոտենցեալ (ներուժ) վտանգի ու սպառնալիքի առկայութեան մասին, ահա, ահազանգը հնչում է այսօր՝ Սիւնիքում… ու նրա «բաց դարպասներում» դարանակալած՝ Ցեղասպանի ժառանգորդների կրակոցներով…:

…. Համաշխարհային կայսերապաշտական համընդհանուր նկրտումներն ու դիպուկ՝ տարածաշրջանային շահակցական նպատակները փոխլրացման օրինաչափութեամբ՝ պատուհասել են մեր ազգային-պետական շահերն ու դրանք մարմնաւորող համապատասխան արժէքներն ու սրբութիւնները՝ մեր անմիջական թշնամիների ուղղակի դերակատարմամբ: Առաւել ցաւալի փաստը, սակայն, կայանում է նրանում, որ ցեղասպանների ժառանգորդները օգտագործեցին մեր ներքին թուլութիւնը՝ Հայի «Աքիլեսեան գարշապարը», որի համահեղինակներն հանդիսացան՝ «Առանց Արցախի լաւ ապրել» - ու մերօրեայ ջատագովները… Ահա, թէ ուր է թաղւած շան գլուխը…:

Եւ ահա, թէ ինչու ենք ազգովի բոլոր նախընթաց օրինաչափութիւններից հեռու՝ տարօրինակ պայմաններում թեւակոխում մեր պահանջատիրութեան 106-րդ հանգրւան:

Ահաւասիկ, դժւարանցանելի հանգրւան, որն դեռեւս նշանաւորւել է յետպատերազմական յաջորդական շրջանից սկսեալ՝ «Հայրենիքի փրկութեան շարժման» ահազանգի հնչեցմամբ: Ահազանգ, որն անկախ օրախնդիր թէ՛ իրադրային հանգամանքներից ու իշխանախաղական բարդոյթներից, սեպւելու է մեր համընդհանուր պահանջատիրութեան վէմին, նրանում առաջացած արհեստական ճեղքը լիցքաւորել-փակելու եւ առաջնահերթօրէն՝ ներազգային պայքարի պատւանդանը ամրակայելու անյետաձգելի անհրաժեշտութիւնից ելնելով:

Ու դրանով էլ՝ վերականգնւելու, վերաիմաստաւորւելու եւ իր բուն օրինաչափութիւնների կիրառման հանգրւան է հասնելու մեր անբեկանելի պահանջատիրութեան յաղթական երթը…:

 

«Ալիք»

Յարակից լուրեր

  • Ցեղասպանութեան ուսուցումը այսուհետ կը լինի պարտադիր Մասաչուսեթսի միջին եւ աւագ դպրոցներում
    Ցեղասպանութեան ուսուցումը այսուհետ կը լինի պարտադիր Մասաչուսեթսի միջին եւ աւագ դպրոցներում

    Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի հաղորդմամբ՝ Ամերիկայի Միացեալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի միջին եւ աւագ դպրոցներում ցեղասպանութեան ուսուցումը այսուհետ կը լինի պարտադիր: 

  • Աւստրալիայի կառավարութեան կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը ժամանակի հարց է
    Աւստրալիայի կառավարութեան կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը ժամանակի հարց է

    Աւստրալիայի Ներկայացուցիչների պալատի՝  Օսմանեան կայսրութեան կողմից 1915-1923 թւականների ընթացքում հայերի, ասորիների ու յոյների դէմ իրականացւած ցեղասպանութիւնները ճանաչելու գործադիրին ուղղւած կոչը կարեւոր ձեռքբերում է: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում այս մասին նշեց Աւստրալիայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Հայկ Գայսէրեանն՝ աւելացնելով, որ նշանակալի աշխատանք է տարւել տեղի յոյն, ասորի համայնքների ներկայացուցիչների հետ:

  • Մեծն Բրիտանիոյ յապաղումը
    Մեծն Բրիտանիոյ յապաղումը

    Մեծն Բրիտանիան միտ ալ, իր նիւթական եւ քաղաքական հաշիւները նկատի ունենալով (մեր բառարանին մէջ անոր տուած են «մութ» որակումը), աւանդականօրէն համակրանք ցոյց չէ տուած Հայաստանին եւ հետեւողականօրէն արհամարհած է Հայ Դատը։ Նորագոյն ցայտուն օրինակը դրսեւորուեցաւ տարի մը առաջ, 44-օրեայ պատերազմի օրերուն, անոր որդեգրած դիրքորոշումներով, մինչեւ իսկ Մ․Ա․Կ․-էն ներս։ Այլ ցուցանիշներ էին, պատերազմի նախօրեակին, ազերիներու կազմակերպած հաւաքներն ու ցոյցերը Լոնտոնի մէջ Հայաստանի դեսպանատան առջեւ, որոնք պարզ ու պատահական դէպքեր չէին։

  • ՀՅԴ Հայ Դատի յանձնախումբն ամէն ինչ անելու է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը Լորդերի պալատում օրակարգային դարձնելու համար
    ՀՅԴ Հայ Դատի յանձնախումբն ամէն ինչ անելու է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը Լորդերի պալատում օրակարգային դարձնելու համար

    Մեծ Բրիտանիայի ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբի աշխատանքների առաջիկայ օրակարագում ոչ միայն լինելու է Համայնքների պալատում առաջին ընթերցմամբ ընդունւած Հայոց Ցեղասպանութեան ճանաչման օրինագծի առաջ մղումը, այլ այդ հարցը Լորդերի պալատի օրակարգային դարձնելը:

  • «Եթէ Հայոց Ցեղասպանութեան օրինագիծն ընդունւի նաեւ Լորդերի պալատում, գործադիրի համար կատարման ենթակայ օրէնք կը դառնայ». Մանոյեան
    «Եթէ Հայոց Ցեղասպանութեան օրինագիծն ընդունւի նաեւ Լորդերի պալատում, գործադիրի համար կատարման ենթակայ օրէնք կը դառնայ». Մանոյեան

    Եթէ Հայոց Ցեղասպանութեան մասին օրինագիծն ընդունւի նաեւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի վերին՝ Լորդերի պալատում, ապա կը դառնայ օրէնք, եւ կառավարութեան համար իրաւական պարտադիր ուժ կունենայ: Այս մասին News.am-ի հետ զրոյցում յայտնեց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը՝ անդրադառնալով Մեծ Բրիտանիայի օրէնսդիր մարմնի ստորին՝ Համայնքների պալատում այսօր(ԽՄԲ. նոյ.9-ին) Հայոց Ցեղասպանութեան մասին օրինագծի՝ առաջին ընթերցմամբ միաձայն ընդունւելուն:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։