Հա

Օրակարգ

17/06/2021 - 14:20

Վճռորոշ ընտրութիւններ Իրանում եւ Հայաստանում...

Վաղն՝ Իրանում, իսկ երեք օր անց հարեւան ու բարեկամական Հայաստանում վճռորոշ ընտրութիւններ են կայանալու:

Իրանում համապետական մասշտաբով ընտրւելու է նոր նախագահ՝ նոր կառավարութեան ձեւաւորմամբ, իսկ Հայաստանում եւս թէեւ համապետական, բայց արտահերթ կերպով, պէտք է ձեւաւորւի նոր խորհրդարան՝ Ազգային ժողով, յետպատերազմական եօթամսեայ նոյնչափ արտակարգ ներ-քաղաքական ու արտաքին քաղաքականութեան ու յատկապէս անվտանգութեան պայմաններում:

Դ. Մ. 

 

Վաղն՝ Իրանում, իսկ երեք օր անց հարեւան ու բարեկամական Հայաստանում վճռորոշ ընտրութիւններ են կայանալու:

Իրանում համապետական մասշտաբով ընտրւելու է նոր նախագահ՝ նոր կառավարութեան ձեւաւորմամբ, իսկ Հայաստանում եւս թէեւ համապետական, բայց արտահերթ կերպով, պէտք է ձեւաւորւի նոր խորհրդարան՝ Ազգային ժողով, յետպատերազմական եօթամսեայ նոյնչափ արտակարգ ներ-քաղաքական ու արտաքին քաղաքականութեան ու յատկապէս անվտանգութեան պայմաններում:

Իրանի դէպքում ձեւաւորւելիք նոր կառավարութիւնը պէտք է յաղթահարի բազմաշերտ դժւարութիւններ՝ թէ՛ ներքին սոցիալ-տնտեսական անմխիթար պայմաններից բխող իրավիճակը, եւ թէ՛ արտաքին ինչպէս քաղաքական, այնպէս էլ յատկապէս անվտանգութեանը վերաբերող պայմանների ներուժ ու ներգործօն սպառնալիքները:

ՀՀ-ում եւս գրեթէ նոյն սպառնալիքներն են թէ՛ ներքին, եւ թէ՛ յատկապէս արտաքին ճակատում, երբ ուղղակիօրէն դրւած է երկրի ինքնիշխանութեան եւ հողային ամբողջականութեան վերականգնման ու դրանք արժանապատւօրէն պահպանելու անյետաձգելի հանգամանքները:

Երկու հարեւան ու հինաւուրց երկրների համար անվտանգութեան ոլորտում առաջացած նոր պայմանները՝ Արցախեան պատերազմից յետոյ, գրեթէ նոյն մարտահրաւէրներն են ուրւագծել, կապւած՝ պան-թուրքական նոր ծաւալապաշտութեան հետ:

Յուսանք երկու հարեւան ու բարեկամ երկրներում առաջիկայում կայանալիք վճռորոշ ընտրութիւնների արդիւնքում ձեւաւորւելիք նոր իշխանութիւններն ու կառավարութիւնները երկու երկրների համատեղ շահերից բխող քաղաքականութեան որդեգրմամբ կապահովեն ինչպէս սեփական, այնպէս էլ տարածաշրջանի անվտանգութեանը սպառնացող թուրք-թաթարական նորօրեայ դաշինքն ու ծաւալապաշտութիւնը:

 

Յարակից լուրեր

  • Նորընտիր Ազգային ժողովի բախտորոշ պատասխանատւութիւնը...
    Նորընտիր Ազգային ժողովի բախտորոշ պատասխանատւութիւնը...

    Վաղը՝ ս. թ. օգոստոսի 2-ին կայանալու է պարլամենտական Հայաստանի Ազգային ժողովի 8-րդ գումարման անդրանիկ նիստը:

  • Ռազմական գործողութիւնները Հիւսիսային Իրանում եւ քրիստոնեայ բնակչութեան (հայերի եւ ասորիների) կոտորածները 1914-1916թթ.
    Ռազմական գործողութիւնները Հիւսիսային Իրանում եւ քրիստոնեայ բնակչութեան (հայերի եւ ասորիների) կոտորածները 1914-1916թթ.

    Առաջին աշխարհամարտի նախօրեակին, ըստ գերմանական եւ թուրքական հրամանատարութիւնների մշակած ծրագրի, ռազմական գործողութիւններ էին նախատեսւել նաեւ Իրանում, որի տարածքը Գերմանիան եւ Թուրքիան մտադիր էին օգտագործել որպէս միջանցք՝ Բաքւի նաւթային շրջաններն ու այնուհետեւ Միջին Ասիան գրաւելու համար: Ուստի Հիւսիսային Իրանը եւս վերածւեց հակամարտող երկու ճամբարների ռազմական գործողութիւնների թատերաբեմի : «Թուրքերու ընդհանուր ծրագիրն էր,- գրում է Ա. Խատիսեանը,- գրաւել Պաթում-Պաքու երկաթուղագիծը, տիրել Պաքւի նաւթահանքերուն, փոխադրել զօրքերը Թուրքէստան եւ այնտեղէն սպառնալ Անգլիոյ: Միաժամանակ անոնք կը շարունակէին մօտենալ Ալեքսանդրապոլին, որպէսզի այնտեղէն երթան Պաքու, Ջուլֆա, Պարսկաստան, իսկ այդ տեղէն ալ սպառնալ Պաղտատի՝ անգլիացիներուն»:

  • Ո՞ւր են պետականամէտ ստանդարտները...
    Ո՞ւր են պետականամէտ ստանդարտները...

    Հայաստանի Հանրապետութեան թանկագին բարեկամներ, քաղաքացիներ.

    Մենք՝ Իրանահայերս ապրում ենք աւելի քան 2500-ամեայ պետականութեան ժառանգութեամբ մի երկրում, որն վերջին 40 տարիների ընթացքում ճաշակել է բառի ամենալայն իմաստով յեղափոխութիւն եւ սրան անմիջապէս յաջորդած՝ արեւմտեան գերուժերի հովանաւորութիւնը վայելող Սադդամեան Իրանքի պարտադրեալ 8-ամեայ աւերիչ պատերազմը:

  • Յաւերժ անառիկ Շուշին…
    Յաւերժ անառիկ Շուշին…

    Հայկական Շուշին հայոց ենթագիտակցութեան մէջ մշտապէս եղել է անառիկ: Պատմա-հոգեբանական սոյն փաստն ու իրողութիւնը խեղաթիւրւել ու նենգափոխւել է դեռեւս 100 տարի առաջ, երբ Ստալինեան Բոլշեւիզմի դաւադիր մատուցմամբ թուրք-թաթարական վոհմակը «տիրացաւ» Շուշին, ամբողջ 7-ը տասնամեակ:

  • Իրանը՝ Նոր տարւայ եւ նոր դարաշրջանի շեմին...
    Իրանը՝ Նոր տարւայ եւ նոր դարաշրջանի շեմին...

    Օրաթերթիս համար ոչ-աշխատանքային (արձակուրդային) իրավիճակի ամենաերկարատեւ պահերը, ըստ աւանդութեան, պայմանաւորւած են եղել Իրանական Նոր տարւայ (Նոռուզ) 15-օրեայ «Հանգստեան օրեր»-ով…

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։