Հա

Օրակարգ

12/01/2022 - 10:20

Հայ գործարարներն Իրան գնալու համար ադրբեջանցիներին մաքսատուրք են վճարում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայ գործարարներն Իրան գնալու համար ադրբեջանցիներին մաքսատուրք են վճարում: 

«alikonline.ir» - «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայ գործարարներն Իրան գնալու համար ադրբեջանցիներին մաքսատուրք են վճարում: «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրութեան տակ ադրբեջանական մաքսակետի տրամադրած կտրոն է յայտնւել, որ փաստում է՝ հայ գործարարների ապրանքափոխադրմամբ զբաղւող պարսիկ վարորդները շարունակում են օգտւել Գորիս-Կապան ճանապարհահատւածի՝ Ադրբեջանի վերահսկողութեան տակ յայտնւած հատւածից, ինչի համար ադրբեջանցիներին գումար են վճարում, տւեալ դէպքում՝ 130 ԱՄն դոլար:

Հարցի առնչութեամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբեանի հետ՝ ճշտելու, թէ ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիների մաքսային գանձումները սկսելու օրւանից այդ ճանապարհահատւածից օգտւելու համար ՀՀ բնակիչներն ինչքան գումար են վճարել ադրբեջանական կողմին:

Նախարարը, սակայն յորդորեց` գրաւոր հարցում ուղարկել։ Ստացւում է, որ ադրբեջանցիներին, փաստօրէն, ոչ միայն իրանցիները, այլ նաեւ հէնց մեր հայրենակիցներն են հարկ վճարում Գորիս-Կապան աւտոճանապարհով անցնելու համար, քանի որ այլընտրանքային աւտոճանապարհը անանցանելի է բեռնատարների համար: Սա գուցէ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ասած խաղաղութեան դարաշրջանի մեկնարկն է, երբ արդէն մեր հայրենակիցները երբեմնի թշնամիների բիւջէն են հարստացնում»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։