Հա

Օրակարգ

31/12/2022 - 12:40

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. Ազգովի շրջադարձ ապրելու պարտաւորութեամբ...

Հաշւած ժամեր ու ահա 2022 թւականը կը դառնայ պատմութիւն, որը նախորդող թւականների նման գնահատւելու է գալիք սերունդների եւ անխուսափելիօրէն՝ անաչառ պատմաբանի կողմից։

Հաշւած ժամեր ու ահա 2022 թւականը կը դառնայ պատմութիւն, որը նախորդող թւականների նման գնահատւելու է գալիք սերունդների եւ անխուսափելիօրէն՝ անաչառ պատմաբանի կողմից։

Մինչայդ, սակայն, մաղթենք, որ 2023 թւականը, մեկնարկով իսկ դառնայ ազգովի շրջադարձ ապրելու տարի։

Շրջադարձ՝ համազգային միասնութիւնն ու համերաշխութիւնն վերաիմաստաւորելու-վերականգնելու անհրաժեշտութեան հաւաքական գիտակցութեամբ։ Սա իր հերթին արդիւնաւորւելու է վերջին ձախորդ ժամանակաշրջանում Ազգային ու Պետական կորցրած ուժականութեանը վերատիրանալու փրկարար հանգամանքով։

...Հազարամեայ պատմութեամբ, ժամանակակից ու ընթացիկ օրինաչափութիւններով ապացուցւել ու փաստւել է, որ ՀԱՅԱԿԵՆՏՐՈՆ-ութեան «օրիենտացիայով» (կողմնորոշումով) Ազգային թէ Պետական ձեռքբերումներն հաստատապէս երաշխաւորւած են եղել։ Եւ հակառակը՝ որեւիցէ այլ դիմաշրջում դէպի ոչ-սեփականն ու ոչ-հայկականը, շարունակական կորուստներ է պարտադրել մեզ թէ՛ ազգովի, եւ թէ՛ պետական մասշտաբներով...

Ահաւասիկ, վերոգրեալ քիչ թէ շատ միեւնոյն մտորումներով ամենքս բախւում ու ընկղմւում ենք օրախնդիր՝ ինչպէս համայնքային ու ընտանեկան հոգսերի յորձանուտում, այնպէս էլ դեռ կրկնակիօրէն՝ հայրենական-համազգային մասշտաբի ձախողումներ-մարտահրաւէրներին։ Իսկ առանց այս վերջինների յաղթահարման, ինչ խօսք՝ անիմաստ ու անհեռանկարային են թէ՛ համայնքայինը, եւ թէ՛ ընտանեկանն ու անձնական-անհատականը...

Այո՛, ազգովի շրջադարձ վերապրելու պարտաւորութիւն-գիտակցութիւն է հարկաւոր՝

Հայաստան-Արցախով,

Սփիւռք-արտերկրով,

Եկեղեցի- պետութեամբ,

Գիտնական-մտաւորականով ու...

Առհասարակ հայաշխարհի հասարակայնութեան զանազան շերտերով ու ամենատարբեր խաւերով...

Թող 2023 թւականը հայոց համար լինի վերազարթօնքի, վերակազմակերպւելու եւ կորցրած հոգեւոր-նիւթական արժէքների վերատիրացման տարի...:

 

Յարակից լուրեր

  • Արգելափակւեց մուտքը դէպի Ադրբեջանական հիւպատոսութիւն եւ երթեւեկութիւն կանգ առաւ Ուիլշըր պողոտայում
    Արգելափակւեց մուտքը դէպի Ադրբեջանական հիւպատոսութիւն եւ երթեւեկութիւն կանգ առաւ Ուիլշըր պողոտայում

    Ի պատասխան Բերձորի միջանցքի անմարդկային շրջափակման, ամերիկահայ համայնքի հարիւրաւոր անդամներ եւ նրանց համախոհները Լոս Անջելէսում ԱՄՆ Դաշնային շէնքից երթով շարժւեցին դէպի Ադրբեջանի հիւպատոսութիւն եւ արգելափակեցին Ուիլշըր պողոտան։ Ժամանելով Ադրբեջանի հիւպատոսութիւն՝ ամբոխը շարունակել է ամբողջութեամբ փակել Սեփուլուեդայի մօտ գտնւող Ուիլշըր փողոտան՝ խորհրդանշական կերպով արգելափակելով մուտքը դէպի ադրբեջանական հիւպատոսութիւն, ճիշտ այնպէս, ինչպէս Ադրբեջանը շուրջ 50 օր շրջափակում է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։

  • Հայաստանի ու Ադրբեջանի հանդէպ իրանական կողմի տրամադրութիւնները
    Հայաստանի ու Ադրբեջանի հանդէպ իրանական կողմի տրամադրութիւնները

    Իրանում յստակ գիտակցում են, որ Ադրբեջանի ու Թուրքիայի վարած քաղաքականութիւնն անմիջական սպառնալիք է նաեւ իրենց համար, ուստի կարեւորում են Հայաստանի հետ փոխգործակցութեամբ այդ սպառնալիքների չէզոքացումը: Այս համատեքստում հետաքրքրական են նաեւ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների սրացումներին իրանական մամուլի օպերատիւ արձագանգները, հայկական կողմի տեսակէտները ներկայացնելու հարցում բաց մօտեցումը:

  • «Արցախի մասով պէտք է շտապել». Տիգրան Աբրահամեան
    «Արցախի մասով պէտք է շտապել». Տիգրան Աբրահամեան

    Արցախի օպերատիւ շտաբը տեղեկացրել է, որ առաջիկայում սոցիալական ծանր վիճակի մեղմացմանն ուղղւած ծրագրեր է գործի դնելու:

  • «Բաքուն մի վիճակում է, որ Լաչինի միջանցքը բացել չի կարող, դէմքը փրկելու խնդիր ունի, փակ պահել էլ չի կարող». Միջազգայնագէտ
    «Բաքուն մի վիճակում է, որ Լաչինի միջանցքը բացել չի կարող, դէմքը փրկելու խնդիր ունի, փակ պահել էլ չի կարող». Միջազգայնագէտ

    Վաշինգտոնը շատ ակտիւ աշխատում է եւ բաց դաշտում, եւ կուլիսային դիւանագիտութեան մէջ, որպէսզի նախեւառաջ Լաչինի միջանցքը բացւի: Այս մասին News.am-ի հետ զրոյցում նշեց միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանը:

  • Ահա եւ Ձեզ միջազգային հանրութիւն
    Ահա եւ Ձեզ միջազգային հանրութիւն

    Շուրջ 50 օր Ադրբեջանը շրջափակման մէջ է պահում Արցախը։ Եւ այս օրերի ընթացքում էլ չմնաց որեւէ հեղինակաւոր պետութիւն՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ այլն, միջազգային կառոյց՝ ԵՄ, ԵԽ, նոյնիսկ ՄԻԵԴ-ի որոշում, որ չտադապարտի եւ չպահանջի բացել Բերձորի միջանցքը։ Իսկ Ադրբեջանը ոչ միայն նպատակ չունի ապաշրջափակել Արցախը, այլեւ անջատում է գազամատակարարումը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։