Հա

Օրակարգ

Items filtered by date: Երկուշաբթի, 18 Յունւարի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Ամենացաւոտ հարցն է՝ ինչպէս չկարողացանք բռնել ՄԷԿ հոգու ձեռքը, որը երկու տարի շարունակ, բոլորիս աչքի առաջ, բանակցութիւնները տանում էր փակուղի ու պատերազմը դարձնում անխուսափելի։
Առնւազն 20-25 հոգի, երկու տարի շարունակ, գրեթէ ամենօրեայ ռեժիմով զգուշացրել է այս հեռանկարի մասին, բայց դա աղէտալիօրէն փոքր թիւ էր ու ի զօրու չեղաւ՝ բռնելու նրա ձեռքը, կանգնեցնելու ողբերգութեան թափանիւը։ Ինչու՞, որովհետեւ մենք՝ զգուշացնողներս, անհատներ էինք ընդամենը։ Իսկ ինստիտուտները, համակարգերը եւ հասարակութիւնը՝ որպէս ինստիտուտ, չափից դուրս թոյլ էին։

Տարածաշրջանում ԱՄՆ B-52 ինքնաթիռների թռիչքը գործառնական արժէք չունի: Այս մասին յայտարարել է ԶՈՒ գլխաւոր շտապւ պետ, գեներալ-լէյտենանտ Մոհամմադ Բաղերին՝ պատասխանելով նախօրէին Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ-ի երկու B-52 ռմբակոծչի իրականացրած թռիչքի մասին լրագրողների հարցին:

Published in Իրան

Թուրքիան եւ Ադրբեջանը չեն թաքցնում իրենց նպատակները, ինչը սպառնալիք է Հայաստանի եւ Արցախի համար: Թուրքիան եւ Ադրբեջանը նոյնիսկ վերջին ռազմական գործողութիւններից յետոյ շարունակում են  պահանջատիրական բնոյթի յայտարարութիւններ, որոնք վերաբերում են Հայաստանի տարբեր շրջաններին, այդ թւում՝ Սիւնիքի մարզին, եւ ինչպէս ժամանակն ու պատմութիւնն են ցոյց տւել, նրանք իրենց արգելող որեւէ գործօն չունեն ռազմական գործողութիւնների միջոցով իրենց նպատակներին հասնելու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում նշեց «Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամեանը՝ անդրադառնալով Կարսում կայանալիք Թուրքիա-Ադրբեջան համատեղ զօրավարժութիւններին:

ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանը տեղեակ է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը նոյնպէս անընդհատ բարձրացնում է գերիների հարցը, բայց որոշել է ինքն էլ դիմել՝ ներկայացնելով ինքնուրոյն դիտարկումների ու բողոքների քննութեան արդիւնքները։

Ռուս խաղաղապահ զօրախմբի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանութեան յատուկ ստորաբաժանումներն ախտահանման աշխատաքներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Երկուշաբթի, 18 Յունւարի 2021 13:30

18 յունւարի 2021

Published in PDF

Իրանում կորոնավիրուսի դէմ վերախմբաւորած տեսակի պատւանիւթը ստացել է կլինիկական փորձարկման լիցենզիա: Այս մասի ԻՌՆԱ-ի հետ զրոյցում յայտնել է Առողջապահութեան նախարարութեան բժշկական գիտութիւնների հետազօտութիւնների էթիկայի ազգային յանձնաժողովի քարտուղար դոկտ. Էհսան Շամսին:

Published in Իրան

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է. «Արցախեան վերջին պատերազմում թուրք-ադրբեջանական յաջողութիւնը նաեւ Ռուսաստանի շահերի առումով վատ օրինակ կարող է դառնալ Կենտրոնական Ասիայի թիւրքալեզու հանրապետութիւնների համար։ 

Երկուշաբթի, 18 Յունւարի 2021 12:34

Ելքը բանականութեան եւ կամքի կիրարկումն է

Լաւ օրերու մէջ չենք ապրիր: Տնտեսական արտասովոր տագնապի մէջ յայտնուած Լիբանանի մէջ, օգոստոս 4-ի պայթումի հետեւանքները տակաւին առկայ են: «Քորոնա»-ն այնքան տարածուեցաւ, որ իշխանութիւնները 11-օրեայ ամբողջական փակում տնօրինեցին. հիւանդանոցներուն մէջ հիւանդներ կը մերժուին եւ շատեր բակին մէջ կամ հիւանդանոցի մուտքին կասկածելի բուժման կ’ենթարկուին: Մահերը շատցած են, ու ամէն օր ծանօթի մը, սիրելիի մը, ընկերոջ մը մահուան բօթը կը լսենք: Այս բոլորին վրայ կ’աւելնայ նոր կառավարութեան համար անհասկնալի արգելքներու յարատեւումը:

Թուրքիայի խորհրդարանի պատգամաւորը հրապարակել է Բուրսայի հայկական եկեղեցու լուսանկարը։

Published in Սփիւռք
Էջ 1, 3-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։