Հա

Օրակարգ

Items filtered by date: Երկուշաբթի, 18 Յունւարի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
Երկուշաբթի, 18 Յունւարի 2021 12:32

Նիկոլ Փաշինեանի մանկութեան երազանքը

Ժամանակակից հասարակութիւններին բնորոշ է սպառողական բնոյթը։ Սպառողական հասարակութիւնների կամ կոնսյումերիզմի՝ որպէս գաղափարախօսութեան սկզբնաւորման շրջան է համարւում անցած դարի 60-ական թւականները, ինչը, իհարկէ, պայմանական թւագրութիւն է։ Լայն իմաստով, կոնսիւմերիզմը կամ սպառողական հոգեբանութիւնը կապիտալիզմի որոշակիօրէն գռեհիկ արտայայտութիւնն է, որը տարբեր տեսութիւնների ու մոդելների տեսքով արտայայտւել է նախ տնտեսագիտութեան մէջ՝ առաջ մղելով այն թեզը, որ շատ սպառումը ծնում է շատ պահանջարկ, հետևաբար՝ այն տնտեսութեան զարգացման հիմնական խթանն է։

Իրանագէտ, ԵՊՀ արևելագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը «armeniansputnik.am»-ի «Հակահարւած» հաղորդման շրջանակում անդրադարձել է արցախեան պատերազմից յետոյ Մինսկի խմբի համանախագահների գործունէութեան հեռանկարին, յետպատերազմեան իրողութիւններին։

Հականիկոլական թոհուբոհի մէջ ՀՀ սոցիալ-տնտեսական խնդիրները մի տեսակ անուշադրութեան են մատնւել․ այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագէտ Հրանտ Բագրատեանը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնւում է ապստամբների «ռազմական խնամակալութեան» ներքոյ եւ շուտով նրանց իսկ ձեռքով «իշխանութիւնից դուրս կը նետւի»,- յայտարարել է ընդդիմադիր «Ապագայ» կուսակցութեան առաջնորդ, Թուրքիայի նախկին վարչապետ եւ ԱԳ նախարար Ահմեդ Դաւութօղլուն։

Published in Միջազգային

Թուրքիայի պաշտպանութեան նախարարութիւնը տեղեկացնում է, որ Ադրբեջանի առանձին համազօրային բանակի զինծառայողները ժամանել են Կարս՝ մասնակցելու ադրբեջանա-թուրքական համատեղ զօրավարժութիւններին:

Published in Միջազգային

Կոլումբացի գիտնականները Telegraph-ի հետ զրոյցում նշել են, որ տխրահռչակ նարկոբարոն Պաբլօ Էսկոբարի, այսպէս կոչւած, «կոկաինային» գետաձիերը արագօրէն բազմանում են եւ վտանգ ներկայացնում երկրի էկոհամակարգի համար:

Published in Այլ

Կիրակի 17 Յունւար 2021-ի առաւօտեան յընթացս Ս. եւ անմահ պատարագի հանդիսաւորապէս ընթերցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի օրհնաբոյր պատգամ-հռչակագիրը Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում։ Նորին սրբութիւնը ներկայ 2021 տարին հռչակեց Արցախի տարի։

Published in Թեհրան

Հինգշաբթի՝ 2021 թւականի յունւարի 14-ին,Ազգային առաջնորդարան այցելեցին Իրանի Կարմիր Մահիկի հինգերորդ շրջանի ներկայացուցիչները։ Պատւիրակութեանը Ազգային առաջնորդարանի դահլիճում դիմաւորեցին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ.Նորայր Արամեանը, նոյն խորհրդի նիւթական պատասխանատու՝պրն.Սուլէյման Քէշիշեանը ե պրն.Ռաֆիկ Մելիքսէթեանը։

Published in Թեհրան

Սահմանափակումների մասնակի չեղարկմամբ պայմանաւորւած մեր երկրում արձանագրւում է վիրուսի տարածման թւերի աճը: Այս մասին ԻՍՆԱ-ի հետ զրոյցում յայտարարել է կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի գիտական խորհրդի անդամ դոկտ. Համիդ Էմադին՝ յաւելելով, որ սահմանափակումների վաղաժամ վերացումը կարող է աղէտալի հետեւանքներ ունենալ:

Published in Հասարակական

Կայ Հայաստան, հայեր, հայկական կուսակցութիւններ՝ հին ու նոր, բազմամարդ կամ մէկ մարդու, խորհրդարանական ու արտախորհրդարանական, եւ կան նիկոլենք՝ ժողովրդի թշնամիները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։