Հա

Օրակարգ

Items filtered by date: Շաբաթ, 09 Յունւարի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Ռուս խաղաղապահների ներկայութիւնն Արցախում պէտք է ունենայ իրաւական հիմք՝ եռակողմ համաձայնագիր, կամ խաղաղապահ առաքելութեան մանդատ: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը:

Յունւարի 11-ին Մոսկւայում Նիկոլ Փաշինեանը նոր համաձայնագիր է ստորագրելու՝ շարունակելով ՀՀ բնակավայրերի յանձնումը Ադրբեջանին, այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագէտ Հրանտ Բագրատեանը։

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր Սոֆեա Յովսէփեանը ֆէյսբուքեան իր էջում յայտնել է խմբակցութիւնից դուրս գալու որոշման մասին:

«Հայրենիքի փրկութեան շարժումը» տարածել է շարժման վարչապետի թեկնածու Վազգէն Մանուկեանի յայտարարութիւնը, որով վերջինս դիմում է ՀՀ արտգործնախարարին, ԱԱԾ տնօրէնին, ԶՈՒ գլխաւոր շտաբի պետին՝ պահանջելով հանդիպել «Հայրենիքի փրկութեան շարժման» ներկայացուցիչների հետ եւ պարզաբանումներ տալ Նիկոլ Փաշինեանի՝ Մոսկւա կատարելիք այցի եւ այնտեղ ստորագրելիք փաստաթղթի վերաբերեալ։

ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը կարեւորում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ հաստատւած հրադադարը եւ դրա պահպանմանն ուղղւած միջոցառումների իրականացումը, մասնաւորապէս ռազմագերիների, պատանդների եւ այլ պահւող անձանց հրատապ վերադարձը, սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը եւ հաղորդակցութեան ուղիների ապաշրջափակումը:

Յունւարի 8-ին տեղի է ունեցել «Հայրենիքի փրկութեան շարժման» խորհրդի հերթական նիստը, որը վարել է Վազգէն Մանուկեանը։

Նոյեմբերի 9-ից յետոյ մեզ մօտ ստեղծւել է անբնական, պայթիւնավտանգ ու անտրամաբանական իրավիճակ: Նիկոլ Փաշինեանը մեզ տարաւ պատերազմի ու կապիտուլեացիայի, բայց նոյեմբերի 9-ից յետոյ ինքնասպան չեղաւ ու հրաժարական չտւեց:

Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի կողմից սահմանւած տարածքում հրադադարի ռեժիմի վերահսկողութեան ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծման գործընթացը շարունակւում է: 

Published in Միջազգային
Էջ 3, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։