Հա

Օրակարգ

Items filtered by date: Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2021 14:00

Եւ այս ամէնը յանուն «Բրիտիշ Փեթրոլիում»-ի...

Անցեալ շաբաթ Թուրքիայի ԱԳ նախարար Չաւուշօղլուն յայտարարեց, որ թուրք-հայկական նոր յարաբերութիւնների ձեւաւորման համար ճշտորոշւել են երկու երկրների բանագնացները: Թուրքիայի կողմից՝ նոյն երկրի նախկին դեսպանը՝ ԱՄՆ-ում, իսկ Հայաստանի կողմից՝ Խորհրդարանի փոխխօսնակ Ռուբէն Ռուբինեանը, որոնք էլ համակարգելու են Չաւուշօղլուի մատնանշած յարաբերութիւնների ընթացակարգերը: Ի դէպ Չաւուշօղլուն խօսել է նոյնիսկ Երեւանում թուրքական դեսպանատուն բացելու մօտալուտ հնարաւորութիւնների մասին…

Published in Դիտանկիւն
Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2021 13:50

20 դեկտեմբերի 2021

Published in PDF

Վերջին ամիսների ընթացքում Իրանն ԱՄՆ-ի հետ որեւէ ուղղակի երկխօսութիւն չի ունեցել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ շաբաթական հանդիպման ընթացքում յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն:

Published in Իրան
Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2021 13:00

Ժողովուրդի զարթնումը խաբէութենէն

Հայաստանի մէջ դէպքերու ընթացքը իրաւացի կը դարձնէ հետեւեալ հարցումը. ինչո՞ւ տեղի ունեցաւ 2018 թուականի իշխանափոխութիւնը, զոր կատարողները յեղափոխութիւն կոչեցին: Նախկին բոլոր իշխանութիւններն ալ անթերի չէին: Քաղաքագիտութեան մէջ ընդունուած է, որ բոլոր նորանկախ պետութիւններուն մէջ, ուր քաղաքացիական հասարակութիւնը չէ ձեւաւորուած տակաւին, ժողովրդավարութեան կիրարկումը կ՛առաջնորդէ քողարկուած սակաւապետութեան, իսկ ազատական տնտեսութիւնը` մենաշնորհներու ստեղծման: 

Գեներալ Աբբաս Նիլֆորոշանը լրագրողների հետ զրոյցի ընթացքում նշել է, որ Պարսից ծոցի, Հորմոզի նեղուցի երկայնքով, եւ Հորմոզգան նահանգի հանրային տարածքներում, ինչպէս նաեւ՝ Բուշեհր եւ Խուզեստան նահանգներում մեկնարկել են՝ 5 օր տեւողութեամբ «Մեծ Մարգարէ-17» զօրավարժութիւնները, որին ներգրաււած են՝ Իսլ. յեղափոխութեան ցամաքային, աւիացիոն, եւ ծովային ուժերի ստորաբաժանումները:

Published in Իրան

Կարելի է ակնկալել, որ հայ-թուրքական սպասւող բանակցութիւնները կանցնեն «կառուցողական մթնոլորտում» եւ աւարտին բանագնացը կը զեկուցի, որ «միսիան իրագործւած է»: Մնում է միայն պարզել, թէ այդ միսիան արդեօք որեւէ կապ ունի Հայաստանի եւ հայութեան շահերի հետ: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրում է ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, պատմագիտութեան դոկտոր, պրոֆեսոր Ռուբէն Մելքոնեանը:

Պետութեան գոյութիւնն ազգի հարատեւման հիմնական երաշխիքներից է: Այդ առումով պետութիւնը չի կարող ինքնանպատակ լինել: Պետական համակարգի հիմնական առաքելութիւնը համապատասխան միջավայրի ստեղծումն է, որտեղ պէտք է ապահովւի ազգի բնականոն զարգացման եւ բարգաւաճման գործընթացը: Հայկական իրականութեան մէջ 30 տարի առաջ անկախ պետականութեան վերակերտման ակունքներում, ելնելով պետութիւն ունենալու հայութեան մէջ գոյութիւն ունեցող իդէալական երեւոյթից, պետութեան գոյութիւնը ոմանց մօտ դարձաւ գերնպատակ:

ՀՀ-ն պաշտօնապէս ներկայացնող որեւէ անձ Սահմանադրութեամբ եւ օրէնքներով նախատեսւած ընթացակարգերի խախտումով չի կարող ստորագրել քաղաքական կամ ռազմական բնոյթի որեւէ փաստաթուղթ․ այսպիսի ցանկացած համաձայնութիւն ի սկզբանէ առոչինչ է. ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը 2021 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում կայացած ՏԻՄ ընտրութիւններում ՀՅԴ եւ նրա կազմած դաշինքների ցուցակներում ընդգրկւած քաղաքացիների եւ աջակիցների հետ հանդիպման ժամանակ։

Ուղիղ մէկ դար առաջ Կիլիկիայից Ֆրանսիայի հեռանալու պատճառով հազարամեակներով այնտեղ ապրած հայերը հարկադրաբար լքում են շրջանը։ Հայերից յետոյ Կիլիկիայի, մասնաւորապէս՝ Ադանայի գրեթէ բոլոր գործարանները, հողերը անտէրութեան էին մատնւած։ Աթաթուրքը երբեմնի հայաշատ Կեսարիայի բնակչութեանը կոչ է անում տեղափոխւել Ադանա՝ տիրանալու հայերի թողնւած ունեցւածքին։ 

Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։