MENU
Երէկ, դեկտեմբերի 4-ի երեկոյեան գումարւեց Թ. Հ. Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը, նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ Ժոզէֆ Մեհրաբեանի:
Ձեր գործը կրկնակի, եռակի դժւարացել է, որովհետեւ եթէ առաջ թէ ՀՀ, թէ ԱՀ արտգործնախարարութիւնները եւ Հայ Դատի յանձնախմբերն աշխատում էին միասին ձեռք-ձեռքի տւած, ապա հիմա դուք պէտք է աշխատէք եւ Հայ Դատի, եւ իրենց փոխարէն: Այս մասին ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովի ժամանակ նշել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիեանը՝ ուղջունելով խորհրդաժողովի գումարումն Արցախում:
ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանի հրաւէրով, այսօր՝ դեկտեմբերի 5-ին Թեհրան կը ժամանի Սիրիայի ԱԳ նախարար Ֆէյսալ Միկդադը:
Չեղարկւել է Ստոկհոլմում նախատեսւած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Ըստ Բաքւի տարածած յայտարարութեան՝ պատճառը ՀՀ ԱԺ-ի մի խումբ պատգամաւորների «սադրիչ եւ ապօրինի» այցն է Ադրբեջանի Հանրապետութեան տարածքներ։ Սա, իհարկէ համահունչ է եւ զուգահեռ Ալիեւի հռետորաբանութեանը, համաձայն որի Արցախի խնդիր այլեւս գոյութիւն չունի։
Ստոկհոլմում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքէնի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի միջեւ լարւած վէճ է տեղի ունեցել Ուկրայինայում ստեղծված իրավիճակի շուրջ:
Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովւած չէ մարդկանց անվտանգութիւնը. ադրբեջանական զինւած ծառայողները շարունակում են դիտարկման ներքոյ պահել քաղաքացիական բնակիչներին, տները: Այս մասին ասւում է ՀՀ ՄԻՊ յայտարարութիւնում:
Կառավարութիւնը 1401 թւականի բիւջէի նախագիծը խորհրդարանին կը ներկայացնի յաջորդ կիրակի: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ յայտնել է Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
Որոշ տեղացիներ եւ սոցիալական ցանցերի ակտիւիստներ յայտնել են Քուհրանգ քաղաքի մերձակայքում անօդաչու թռչող սարքի կործանման մասին մասին: