Հա

Օրակարգ

Items filtered by date: Երկուշաբթի, 01 Փետրւարի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
Երկուշաբթի, 01 Փետրւարի 2021 15:00

Նախկիններն ու ներկայ-նորերը…

Ըստ շրջանառւող լուրերի՝ վերականգնւել են դէպի Ռուսաստան թռիչքները՝ Հայաստանի քաղաքացիների համար… եւ սպասելի ու միաժամանակ ցաւալի իրողութիւնը՝ արտագաղթը կարծես թէ աւելիով ինքն իրեն զգացնել տալու միտում ունի…: Աւելին, այդ միտումը կորոնա պանդեմիայից յետոյ, հաստատապէս կրկնակի-բազմակի տարողութիւն է կրելու:

Published in Դիտանկիւն
Երկուշաբթի, 01 Փետրւարի 2021 14:00

1 փետրւարի 2021

Published in PDF

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն այժմ քննարկել պէտք չէ, այս թեմայի շուրջ քննարկումների դաշտի ցանկացած էլեկտրաֆիկացում յանգեցնում է հզօր էլետրական հոսքի: Նման տեսակէտ է յայտնել Ռուսաստանի անվտանգութեան խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդւեդեւը: 

Published in Միջազգային

1920-ին, բրիտանական գաղտնի սպասարկութեան «աստղ»-երէն Սիտնի Ռալի (բուն անունով Սիտնի Պլումընթալ), դէպի նորաստեղծ Խորհրդային Ռուսիա իր առաքելութենէն կը վերադառնայ տուն, Լոնտոն։ Կ՚ապշի, երբ կը տեսնէ թէ բնակարանը տակնուվրայ վիճակի մէջ է։ Խորհրդային նորաստեղծ Չեկայի գործակալները հասեր-մտեր էին Լոնտոնի իր բնակարանը եւ ամէն անկիւն խառնշտկած էին, յուսալով փաստաթուղթեր գտնել։ Հազիւ 2 տարուան կանք ունեցող Չեկան արդէն իսկ յայտնաբերած էր զինք, գտած էր Լոնտոնի իր տունը, ապա գաղտնաբար մտած եւ խուզարկած էր…

Երկուշաբթի, 01 Փետրւարի 2021 13:30

Ողջոյն 22 բահմանին

Այս օրերին եւ քառասուներկրորդ անգամ լինելով Իրանի Իսլամական Հանրապետութեան քաղաքացիները, մեծով ու փոքրով, իր հոգեւոր առաջնորդ Այաթոլահ Ալի Խամենէի առաջնորդութեամբ ոգեկոչում է իր իսկ իրագործած Իսլամական Յեղափոխութեան տարեդարձը։ Մի հանգրւան, որ Իրանի արդի պատմութեան մէջ յատկանշւեց, որպէս անկիւնադարձ ու վճռորոշ տարեթիւ, որ յեղաշրջեց ոչ միայն Իրանի պատմութիւնը այլ իր խոր ազդեցութիւնը թողեց տարածաշրջանի եւ որոշ չափով համայն աշխարհի ժողովուրդների կեանքի ընթացքի վրայ։

Published in Հասարակական

Հայ ժողովուրդը դարերի ընթացքին, եղել է շինարար, եւ ուր որ եղել է, թողել է իր պանծալի արւեստի եւ արհեստի նշոյլները։ Այդ բոլորը հայոց քաղաքակրթութեան խօսուն վկաներն են, որոնք պատմում են նրա բազմաշնորհ եւ զօրեղ բազուկի մասին։ Իրանահայ կեանքում գործող եւ իր ներդրումը ունեցող հայորդիներից է մետաղագործ վարպետ՝ Արսէն Յակոբեանը, որը իր հնարամտութեամբ ընդունակ է կեանք պարգեւել թերեւս շատերի համար անարժէք համարւող երկաթէ թափօններին։

Published in Թեհրան

«Ռոմա»-ն Ա սերիայի 20-րդ տուրում 3-1 հաշւով յաղթեց «Վերոնա»-ին։ Հայաստանի հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը դարձաւ գոլի հեղինակ՝ խփելով Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում 9-րդ գնդակը։

Published in Մարզական

Իրանի կառավարութիւնը ոչ միայն պաշտօնական յարաբերութիւնների մէջ է Աֆղանստանի կառավարութեան հետ, այլ, նաեւ, այն երկիրն է, որն ի տարբերութիւն որոշ երկրների աջակցում է նրանց նւաճումներին: Այս մասին այսօր՝ փետրւարի 1-ին, շաբաթական մամլոյ ասուլիսի ընթացքում յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն՝ յաւելելով, որ «Թալիբան»-ի հետ բոլոր մակարդակի բանակցութիւններն անցել են Աֆղանիստանի կառավարութեան իմացութեամբ:

Published in Իրան

Շաբաթ, 30 յունւարի 2021 թ.-ի երեկոյեան ժամը 5-ին, Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանը, հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր պրն. Արա Շահվերդեանի եւ Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանի հետ միասին հանդիպում ունեցաւ Ուրմիայի շրջանի պատգամաւորների եւ ազգային կառոյցներում գործող պատասխանատու մարմինների հետ:

Published in Ատրպատական

Ուրբաթ, 29 յունւարի 2021 թ.-ի առաւօտեան ժամը 10-ին, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանի, ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում տեղի ունեցաւ թեմիս պատգամաւորական ժողովի 21-րդ նստաշրջանի 6-րդ հերթական նիստին, որի բացումը կատարւեց Սրբազան Հօր աղօթքով: 

Published in Ատրպատական
Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։