MENU
Երէկ՝ Թեհրանի հայանիստ շրջանների փողոցները շրջելիս ամենուր քեզ փոխինդ ու քաղցրաւենիք էին հիւրասիրում: Հայոց Առաքելական Եկեղեցին եւ առհասարակ համայնքը տօնում էր Տեառնընդառաջը կամ Տրնդէզը:
Պետոն զոհւել է 1994 թ. փետրւարի 14-ին Քարվաճառում: Այդ օրը մարտի դաշտում վիրաւոր զինւոր էր միայնակ մնացել: Շտապօգնութեան մեքենայի անձնակազմը չէր համարձակւում առաջ շարժւել, քանի որ թշնամին ականապատել էր ճանապարհը: Պետոն ինքն է նստում շտապօգնութեան մեքենայի ղեկին եւ միայնակ դուրս բերում վիրաւոր զինւորին: Նա զոհւում է ականի պայթիւնից:
Պետական բիւջէի օրինագծի հաստատման գործընթացի երկարագձումը կարող է վնասել ժողովրդի կենցաղին: Այս մասին՝ այսօր փետրւարի 14-ին, տնտեսական համակարգող յանձնաժողովի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:
ԱՄՆ-ի շարունակական ճնշման ֆոնին Իրանը եւրասիական նախագիծը դիտարկում է որպէս իւրայատուկ տնտեսական, ինչպէս նաեւ աշխարհաքաղաքական «անձրեւանոց»։
Այսօր՝ փետրւարի 14-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանը։ Բուն բարեկենդանը Մեծ պահքի առաջին կիրակին է:
Ադրբեջանական զինւած ծառայողների կողմից 2021 թ. փետրւարի 11-ին Սիւնիքի մարզի Խնձորեսկ գիւղի հովիւի 173 գլուխ ոչխարը տանելու փաստը հաստատում է այն, ինչ ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանն արդէն մի քանի ամիս շարունակ նախազգուշացնում է:
Հող յանձնող գեներալներին կոչումազրկելու փոխարէն ամենաբարձր մակարդակով որոշում կայացւեց նրանց «դարձնել» Ազգային հերոս։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՊԲ նախկին խօսնակ Սենոր Հասրաթեանը։
ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան նախաձեռնութեամբ փետրւարի 13-ին կազմակերպւել է ճրագներով երթ: Այն նւիրւած էր Արցախեան գոյապայքարի զոհասեղանին իրենց կեանքը զոհած բոլոր հայորդիների սուրբ յիշատակին: