Հա

Օրակարգ

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ազատամարտիկների յանձնախումբը հանդէս է եկել յայտարարութեամբ, որում ասւում է.

20-րդ դարասկզբի Կովկասի յեղափոխական եւ մտաւոր առաջընթացի մթնոլորտը, Իրանում՝ հայ հասարակայնութեան կրթա-դաստիրակչական ու մշակութային ամուր հիմքը եւ ռազմավարական նշանակութեամբ կարեւոր դիրք զբաղեցնող Ատրպատականում՝ հայ քաղաքական կուսակցութիւնների յեղափոխական գործունէութիւնը, պարզորոշ են դարձնում կովկասահայութեան ներկայութիւնն ու զօրաւոր դերակատարութիւնը՝ Իրանի Սահմանադրական յեղափոխութեան մէջ:

Արցախում է այցելել ՀՀ ԱԺ «Լուսաւոր Հայաստան» խմբակցութեան պատւիրակութիւնը: Այցի շրջանակներում հանդիպումներ են կայացել ԱՀ ԱԺ նախագահի, Ազգային Ժողովի խմբակցութիւնների հետ:

Երկուշաբթի, 21 դեկտեմբերի երեկոյեան ժամը 8:00-ին, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեան Ազգային միացեալ վարժարանի «Ժ. եւ Ց. Խաչատուրեան» սրահին մէջ հանդիպում ունեցաւ ՀՅԴ-ի Լիբանանի ընտանիքի շարքային ընկերներուն հետ:

Դեկտեմբերի 18-ի ուշ երեկոյեան Կապանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Կապանի քաղաքապետ Գէորգ Փարսեանի, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնեանի եւ ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանի հանդիպումը։ 

Զանգեզուրում իմ հօրական նախնիները բոլորը դաշնակցական են եղել: Ինչ-որ մէկը սպանւել է, մէկը՝ բռնադատւել եւ ուղարկւել Ալթայի երկրամաս։ Պապիկիս եղբայրը բանտ է նստել 25 տարի. իր թելեգրամյան էջում գրում է «Իզւեստիա» թերթի տնօրէնների խորհրդի նախագահ, News Media հրատարակչատան տնօրէն եւ նախագահ, ռուսահայ յայտնի լրագրող եւ հրատարակիչ Արամ Գաբր՝լեանովը։

Սահմանամերձ գիւղերում այս օրերին կարելի է տեսնել դիրքապահ մարտիկների, ընդ որում` ե՛ւ տեղացի, ե՛ւ հանրապետութեան ու սփիւռքի տարբեր վայրերից եկած։

Published in Գաղափարական

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութեան անդամ Անի Մելքոնեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

Իբրեւ պրոֆեսիոնալ պատմաբանի՝ ինձ համար պաշտելի անուններ են ՀՅԴ հիմնադիր անդամներ՝ Քր. Միքայէլեանը, այն շիտակ ու նւիրեալ անձը, երբ Թիֆլիսում նրա փոքրիկ տանը հիւր էր լինում, նա այդ գիշեր յատակին էր քնում, իսկ հիւրին յատկացնում էր իր միակ անկողինը, ինձ համար պաշտելի այն Քրիստափորը, ով սուլթան Աբդուլ Համիդ 2-րդ ահաբեկման փորձարկումն անձամբ ինքն նախաձեռնեց եւ նահատակւեց։

Հաստատելով, որ ստեղծւած ճգնաժամի գլխաւոր մեղաւորը ՀՀ գործող իշխանութիւններն են, որոնք պատերազմի առաջին իսկ օրերից փաստեցին իրենց անկարողութիւնն ու իրավիճակին անհամարժէքութիւնը, մենք եւս մեր բողոքի, ցասման եւ ընդվզման ձայնն ենք բարձրացնում, միանալով Երեւանում բողոքի դուրս եկած մեր հազարաւոր քոյրերին եւ եղբայրներին՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականը եւ անցնցում հեռացումը իշխանութիւնից։

Էջ 1, 116-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։