Հա

Օրակարգ

29/01/2017 - 14:40

Արամին յիշելիս

98 տարի առաջ այս օրն իր մահկանացուն կնքեց հայոց ժամանակակից պատմութեան ամենալուսաւոր դէպքերից մէկը՝ Արամ Մանուկեանը, Հայաստանի առաջին Հանրապետութեան փաստացի հիմնադիրը, հայոց անկախութիւնը մարմնաւորղ եզակի կերպարը:

Արամ Մանուկեանի մահւան 98-ամեակի առիթով

 

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

98 տարի առաջ այս օրն իր մահկանացուն կնքեց հայոց ժամանակակից պատմութեան ամենալուսաւոր դէպքերից մէկը՝ Արամ Մանուկեանը, Հայաստանի առաջին Հանրապետութեան փաստացի հիմնադիրը, հայոց անկախութիւնը մարմնաւորղ եզակի կերպարը:

Յեղափոխական, իսկ յետոյ նաեւ պետականաշինութեան իր ողջ գործունէութեան ընթացքում, հայ ժողովրդի եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անզուգական զաւակն իր գործունէութեամբ ցոյց տւեց սերունդներին, թէ ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ստեղծումն ու ամրապնդումն այն միակ ճանապարհն է, որը միանշանակ կարող է երաշխաւորել ազգի ֆիզիքական գոյութիւնը, նրա բնականոն զարգացումն ու յաւէրժութիւնը:

Իր գիտակցական ողջ կեանքի ընթացքում Արամն ապրեց ու գործեց հէնց այդ մտասեւեռումով:

Նա հասկացրեց, որ ապրելու համար հային անհրաժեշտ է ոտքի կանգնել, շարժւել ինքնուրոյն՝ ձեռք քաշելով դայակներից:

Նա սովորեցրեց, որ դժւարը յենակները գցելն ու մայր հողի վրայ ամուր խարսխւելն ու կանգնելն է, որից յետոյ անհաւանականը, անսովորն ու անհնարինը կը դառնայ հաւատալի, սովորական ու անշրջելի:

Յիշենք, նրա մարգարէութիւնը 1918 թւականի օրհասական օրերին. «ԱՄԷՆ ՈՔ ԻՐ ՄԱՍԻՆ Է ՄՏԱԾՈՒՄ: ԻՐ ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ԵԹԷ ՆԱՅՈՂ ԿԱՅ, ՆԱՅՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՅԱՆՈՒՆ ԻՐ ՇԱՀԵՐԻ: ՈՉ ՈՔ ՄԻ ՄԱՐԴ ՉԻ ՈՒՂԱՐԿԻ ՏԱՃԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ՝ ՏՈՒՆ ԳՆԱՑՈՂ ՌՈՒՍՆԵՐԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ: ԵԹԷ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒԺԵՐՈՎ ՃԱԿԱՏ ՊԱՀԵԼՈՒ ԽՕՍՔ ԷԼ Է ԼԻՆՈՒՄ, ԴԱ ԽՕՍՔ Է, ԶՈՒՐԿ ԻՐԱԿԱՆ ՀԻՄՔԻՑ ՈՒ ԱՆԿԵՂԾՈՒԹԻՒՆԻՑ: ՀԱՅԵՐՈՎ ՈՉ ՈՔ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՒՈՒՄ, ՇՕՇԱՓԵԼԻ ՕԳՆՈՒԹԻՒՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՄՏՔՈՎ: ԴՐԱ ՀԱԿԱՌԱԿԸ, ԿԱՅ ԴԱՒԱԴՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ: ՄԵՆԱԿ ԵՆՔ ԵՒ ՊԷՏՔ Է ԱՊԱՒԻՆԵՆՔ ՄԻԱՅՆ ՄԵՐ ՈՒԺԵՐԻՆ՝ ԹԷ՛ ՃԱԿԱՏԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ, ԹԷ՛ ԵՐԿՐԻ ՆԵՐՍԸ ԿԱՐԳ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ»:

Արամի խօսքը, գործն ու երկաթէ կամքն էր, որ սթափեցրեց խուճապահար հային, հանեց նրան ցեղասպանութեանը հետեւած թմբիրից, եւ 1918 թւականի մայիսին մղեց նրան այնպիսի սխրագործութեան, որը բնաւ էլ չէր համապատասխանում նրա վտիտ ուժերին:

Արամն այդպէս կերտեց Հայաստանի Հանրապետութիւնը:

Անկախութեան հռչակմանը հետեւած օրերին, մինչ իր մահը՝ 1919 թւականի յունւարի 29-ը, Արամը փորձեց զերծ մնալ ամէն տեսակ երազկոտութիւնից, անտեղի կրքերից ու քաղաքական խտրութիւններից: Իր շուրջ համախմբելով ազգի սերուցքին՝ գերմարդկային ջանքերի գործադրման շնորհիւ, նա փորձեց լուծել ուժասպառ եղած ժողովրդին յուզող առաօրեայ հարցերը, երկրի դէմ ծառացած անմիջական մարտահրաւէրնեն ու խնդիրները՝ հող պատրաստելով ազգային պետութեան հիմքերի ամրացման, անկախութեան գաղափարի անշրջելի դարձնելու համար:

Արամին, սակայն, վիճակւած չէր երկար ապրելու եւ վայելելու իր այնքան երազած անկախութիւնը: Օրհասական այդ օրերին, երբ ամէն բանից շատ զգացւում էր խարիզմատիկ ղեկավարների պահանջը, ընդամէնը 10 օրւայ ընթացքում դաժան ճակատագիրը հայ ժողովրդից խլեց իր ամենափայլուն ղեկավարներին: Յունւարի 19-ին Թիֆլիսում, բծաւոր տիֆից մահացաւ Ռոստոմը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադիր երրորդութեան միակ կենդանի ներկայացուցիչը, իսկ 10 օր անց երեւանում, նոյն հիւանդութեան պատճառով իր մահկանացուն կնքեց Արամը:

Արամի մասին շատ է խօսւել ու գրւել: Նրա կերպարի խտացումը թերեւս լաւագոյնը մարմնաւորում է իր թարմութիւնը երբեք չկորցնող, Նիկոլ Աղբալեանի այս խօսքերը. «Երբ գիշերը գայ, մտէք ձեր հոգու սենեակը, խոսէք ձեր խղճի հետ եւ ասէք, արդեօ՞ք աշխատել էք հայ ժողովրդի համար այնպէս, ինչպէս Արամը, եղե՞լ էք այնքան անձնազոհ, որքան Արամը, տւե՞լ էք ձեր ամբողջ կեանքը հայ ժողովրդին, ինչպէս Արամը»:

Յարակից լուրեր

  • «Իրան-Ադրբեջան յարաբերութիւնները շատ լարւած են. Իրանը չի՛ նահանջելու». Արամ Շահնազարեան
    «Իրան-Ադրբեջան յարաբերութիւնները շատ լարւած են. Իրանը չի՛ նահանջելու». Արամ Շահնազարեան

    «Եթէ հարցը վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականութեանը, Սիւնիքի մարզին, դա Իրանի յստակ կարմիր գիծն է, որի կապակցութեամբ անմիջապէս պաշտօնական Թեհրանն արձագանգում է, եւ անհրաժեշտութեան դէպքում նաեւ քայլեր եւ գործողութիւններ է ձեռնարկում: Լաչինի կամ Բերձորի միջանցքի հարցը քանի որ կապ ունի Արցախի Հանրապետութեան եւ ԼՂ հակամարտութեան հետ, Իրանը չափազանց զգուշաւոր է՝ հաշւի առնելով այն հարցը, որ կան շատ լուրջ էթնիկ խնդիրներ Իրանում»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց Թեհրանի «Ալիք-օնլայն» կայքի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարեանը:

  • Արամ Շահնազարեան. «Գալիք սերունդներին պէտք է ժառանգենք ամուր յենարան, պայքարը շարունակելու եւ դրանից յաղթական դուրս գալու համար»
    Արամ Շահնազարեան. «Գալիք սերունդներին պէտք է ժառանգենք ամուր յենարան, պայքարը շարունակելու եւ դրանից յաղթական դուրս գալու համար»

     

    Այսօր եւս, ինչպէս 132 տարի առաջ, Դաշնակցութիւնը հետապնդում է մէկ նպատակ՝ իր բոլոր միջոցներով ծառայել հայ ժողովրդին եւ Հայաստանին, ապահովել ազգի եւ Հայրենիքի գոյութիւնը, զարգացումը եւ անվտանգութիւնը: Եւ հէնց այս սրբազան նպատակն է, որ ստիպում է Դաշնակցութեանը մնալ պատնէշի վրայ:

  • Խմբագրական. Դաշնակցութեան վիճակուած է յաղթանակի վերակերտումը
    Խմբագրական. Դաշնակցութեան վիճակուած է յաղթանակի վերակերտումը

    Մենք` իբրեւ Դաշնակցութիւն, ականատես եղանք գաղափարական նահանջներու` Դաշնակցութեան առաջադրած սփիւռքահայը հայրենիքին կապելու երկքաղաքացիութեան օրէնքը վերափոխուեցաւ ներդրումային չափանիշներով:

  • «Զիջենք, որ վերջանայ, փրկւենք» արատաւոր մտայնութիւնն ու մեր անելիքը
    «Զիջենք, որ վերջանայ, փրկւենք» արատաւոր մտայնութիւնն ու մեր անելիքը

    Նման պայմաններում, «մեզ սպասւող ծանր, ցաւոտ լուծումների», «բոլոր լուծումների վատ լինելու», «բոլոր այդ վատ լուծումներից ամենաքիչ ցաւոտ լուծումն ընտրելու», «այլընտրանք չլինելու», մեզ դէմ տւած ցանկացած փաստաթուղթ ստորագրելու եւ «փրկւելու» մասին խօսակցութիւնները կեղծ դիսկուրս են, կործանարար մոլորութիւն, որոնց գայթակղութեանը ոչմի դէպքում չպէտք է տրւել։

  • Իրանի փորձագիտական շրջանակները քննարկում են Նախիջեւանի վրայով Հայաստանի հետ աւելի դիւրին եւ կարճ կապի հնարաւորութեան մասին
    Իրանի փորձագիտական շրջանակները քննարկում են Նախիջեւանի վրայով Հայաստանի հետ աւելի դիւրին եւ կարճ կապի հնարաւորութեան մասին

    Իրանի Իսլամական Հանրապետութեան ղեկավարութիւնը՝ ի դէմս երկրի նախագահի, զգուշացրել է, որ իրենց համար անընդունելի է տարածաշրջանի, մասնաւորապէս՝ Ադրբեջանի եւ Հայաստանի ճանաչւած սահմանների ցանկացած փոփոխութիւն, դա Թեհրանի կարմիր գիծն է:

    Աւելին, ըստ տեղեկութիւնների, սեպտեմբերի 21-ին կայանալիք արտահերթ նիստում Իրանի Իսլամական խորհրդարանը կը քննարկի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային լարւածութեան հարցը:

    Ի՞նչ սպասել, այս եւ այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է Թեհրանի «Ալիք» օրաթերթի կայքէջի (Alikonline-ի) պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարեանի հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։