Հա

Օրակարգ

11/05/2017 - 13:10

Երրորդ հեռուստաբանավէճին սպասելիս

Չսպասելով երրորդ հեռուստաբանավէճին Ռոհանին անցել է գործի, յստակօրէն թիրախաւորելով սոցիալ-տնտեսական եւ քաղաքական այն խնդիրները, որոնք հասարակութեան կողմից կարող են ընկալւել որպէս իր մրցակիցների, իսկ աւելի որոշակի՝ հիմնական ախոյեանի՝ Էբրահիմ Ռէյիսիի այսպէս կոչւած «աքիլեսեան գարշապար»-ը: Նրա նշանակէտում յայտնւել են հէնց այդ թոյլ կէտերը:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Վաղը՝ մայիսի 12-ին կայանալու է Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւնների թեկնածուների միջեւ երրորդ՝ եզրափակիչ հեռուստաբանավէճը, որն անդրադառնալու է տնտեսական խնդիրներին ու հիմնահարցերին:

Վճռորոշ այս հեռուստաբանավէճի նախօրէին ուշագրաւ է այն փաստը, որ ընտրութիւնների ֆաւորիտ համարւող հիմնական թեկնածուների մօտ զգալիօրէն կոշտացել է նախընտրական հռետորաբանութիւնը:

Դա, յատկապէս, աչքի է ընկնում գործող նախագահ Հասան Ռոհանիի մօտ, որն ի դէպ այս քարոզարշաւի ընթացքում, գոնէ մինչ վերջին օրերը բոլորին հասցրել էր զարմացնել իր որոշակի պասիւութեամբ:

Յիշեցնենք, որ դեռեւս երկրորդ հեռուստաբանավէճի աւարտից յետոյ, նախագահ Ռոհանիի խորհրդականները խոստացել էին, որ նա երրորդ հեռուստաբանավէճում փոխելու է մարտավարութիւնը՝ փորձելով դառնալ խաղի կանոնների թելադրողը: Սակայն, ինչպէս ընդունւած է ասել շաբաթն ուրբաթից շուտ է վրայ հասել: Չսպասելով երրորդ հեռուստաբանավէճին Ռոհանին անցել է գործի, յստակօրէն թիրախաւորելով սոցիալ-տնտեսական եւ քաղաքական այն խնդիրները, որոնք հասարակութեան կողմից կարող են ընկալւել որպէս իր մրցակիցների, իսկ աւելի որոշակի՝ հիմանական ախոյեանի՝ Էբրահիմ Ռէյիսիի այսպէս կոչւած «աքիլեսեան գարշապար»-ը: Նրա նշանակէտում յայտնւել են հէնց այդ թոյլ կէտերը:

Նախագահի նախընտրական այս նոր մարտավարութիւնն իհարկէ արժանացել է ամենատարաբնոյթ գնհատականների եւ վերլուծութիւնների: Մրցակից ճամբարից փորձում են այն ներկայացնել որպէս «Կառավարութեան տնտեսական ձախողումներ»-ը շրջանցելու եւ այսպէս կոչւած չկողմնորոշւած՝ «սպիտակ քւէներ»-ը շահելու փորձ:

Ըստ նրանց՝ գործող նախագահը գիտակցում է, որ իր գլխաւորած կառավարութիւնն ամբողջովին տապալել է տնտեսական ոլորտը, եւ արդիւնքում հասրակութեան անապահով խաւերի քւէներն ապահովելու նրա շանսերը նւազագոյնի են հասցւած. «Այդ պատճառով էլ նա փորձում է նոր շունչ հաղորդել բարեփոխականնների գաղափարական կորիզին, որն էլ համարւում է ընտրութիւններում մթնոլորտ ստեղծող եւ քւէ ապահովող հիմնական շարժիչ ուժը»,- գրում է պահպանողական փորձագէտներից մէկը՝ յաւելելով, որ նրա փորձերը, սակայն, դեռեւս անցել են ապարդիւն. «Այդ կորիզը դեռեւս ակտիւ չէ եւ այնքան էլ չի ցանկանում հունաւորել ընտրութիւնները»:

Փոխարէնը, նախագահաի նոր մարտավարութիւնը ոգեւորել է նրա թիմակիցներին, որոնց կարծիքով, Ռոհանիի պասիւութիւնը բարեփոխական ընտրազանգւածի պասիւութեան պատճառն էր դարձել. «Հեռուստաբանավէճերի ժամանակ Ռոհանին փորձում էր խուսափել մրցակիցների հետ լեզւակռւից: Նա հիմնականում պաշտպանւում էր, եւ հէնց դա էլ նրա կողմնակիցների կրաւորական կեցւածքի պատճառն էր դարձել, որի արդիւնքում նրանք յայտնւել էին մրցակից ճամբարի նախընտրական ակտիւութեան դիտորդի կարգավիճակում»,- գրում է Ռոհանիի նախընտական քարոզարշաւում առանցքային դերակատարութիւն ունեցող «asriran.com» լրատւական-վերլուծական կայքը` յաւելելով, որ նա արդէն անցել է ակտիւ գործի՝ մրցակից ճամբարին ստիպելով պատասխանել անցեալի գործուէնութեան, իր դէմ ծաւալած հակաքարոզչութեան, դաւանած գաղափարների իրական պատկերի, չհիմանւորւած ու պոպուլիստական բնոյթի արտայայտութիւնների ու նախընտրական խոստումների համար, եւ հէնց սա էլ բարեփոխական ընտրազանգւածի ակտիւութեան պատճառն է դարձել:

Այդուհանդերձ, պէտք է խոստովանենք, որ իր գործունէութեան տնտեսական բաժնի հետ կապւած նախագահ Ռոհանին իրապէս ունի որոշակի խնդիրներ, որոնք ունեն անհրաժեշտ ներուժն ընտրութիւնների օրը նրան տհաճ անակնկալ մատուցելու առումով:

Հասարակութիւնն ընդհանրապէս, իսկ դրա անապահով հատւածը՝ յատկապէս դեռեւս իրենց առօրեայ կենցաղում չեն զգացել 11-րդ կառավարութեան սոցիալ-տնտեսական հիմնարար նախաձեռնութիւնների անմիջական ազդեցութիւնը, եւ հէնց սա էլ որոշակիօրէն բարդացնում է նախագահ Ռոհանիի գործը՝ այն դարձնելով խաղարկւող լաւագոյն խաղաքարտը մրցակից ճամբարի ձեռքում:

Նախագահը փորձում է իր այս թոյլ կէտը չէզոքացնել տնտեսական ոլորտի հետ կապւած մրցակիցների անիրականանալի եւ պոպուլիստական խոստումների բնոյթը բացայայտելով, միաժամանակ փորձելով հարցականի տակ տանել արտաքին քաղաքականութեան, սոցիալական խնդիրների եւ քաղաքացիական հիմնարար իրաւունքների հետ կապւած նրանց հայեացքները: Եւ հէնց սա էլ շատերի զարմանքի պատճառն է դարձել, քանզի յստակ հասցէատէր ունեց նրա հնչեցրած մեղադրանքներից շատերը կարող են բնութագրւել որպէս անցում՝ համակարգի ընդունւած «Կարմիր գծեր»-ից:

Ինչ-որ է նախընտրական ներկայ թէժ մթնոլորտը մեզ յուշում է, որ նախորդ երկու հեռուստաբանավէճերի համեմատութեամբ երրորդ հեռուստաբանավէճը խոստանում է լինել առաւել ինտրիգային՝ նախագահութեան թեկնածուներին ստիպելով գործի դնել իրենց ողջ զինանոցը: Այլապէս բանավէճից յետոյ, մինչ ընտրութիւնները մնացած ժամանակահատւաւծում եթէ ոչ անհնար, ապա չափազանց դժւար է լիենու յետ բերել կորցրածը:

Յարակից լուրեր

  • «Զիջենք, որ վերջանայ, փրկւենք» արատաւոր մտայնութիւնն ու մեր անելիքը
    «Զիջենք, որ վերջանայ, փրկւենք» արատաւոր մտայնութիւնն ու մեր անելիքը

    Նման պայմաններում, «մեզ սպասւող ծանր, ցաւոտ լուծումների», «բոլոր լուծումների վատ լինելու», «բոլոր այդ վատ լուծումներից ամենաքիչ ցաւոտ լուծումն ընտրելու», «այլընտրանք չլինելու», մեզ դէմ տւած ցանկացած փաստաթուղթ ստորագրելու եւ «փրկւելու» մասին խօսակցութիւնները կեղծ դիսկուրս են, կործանարար մոլորութիւն, որոնց գայթակղութեանը ոչմի դէպքում չպէտք է տրւել։

  • Իրանի փորձագիտական շրջանակները քննարկում են Նախիջեւանի վրայով Հայաստանի հետ աւելի դիւրին եւ կարճ կապի հնարաւորութեան մասին
    Իրանի փորձագիտական շրջանակները քննարկում են Նախիջեւանի վրայով Հայաստանի հետ աւելի դիւրին եւ կարճ կապի հնարաւորութեան մասին

    Իրանի Իսլամական Հանրապետութեան ղեկավարութիւնը՝ ի դէմս երկրի նախագահի, զգուշացրել է, որ իրենց համար անընդունելի է տարածաշրջանի, մասնաւորապէս՝ Ադրբեջանի եւ Հայաստանի ճանաչւած սահմանների ցանկացած փոփոխութիւն, դա Թեհրանի կարմիր գիծն է:

    Աւելին, ըստ տեղեկութիւնների, սեպտեմբերի 21-ին կայանալիք արտահերթ նիստում Իրանի Իսլամական խորհրդարանը կը քննարկի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային լարւածութեան հարցը:

    Ի՞նչ սպասել, այս եւ այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է Թեհրանի «Ալիք» օրաթերթի կայքէջի (Alikonline-ի) պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարեանի հետ:

  • Ադրբեջանը Իրանին դիտարկում է որպէս սպառնալիք
    Ադրբեջանը Իրանին դիտարկում է որպէս սպառնալիք

    Հայաստանը պէտք է լինի Իրանի կողքին, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան միշտ ձգտել են վերացնել Հայաստանը եւ ոչ մի մոտիւացիա չունեն հաշտւելու՝ վստահեցրել է Արամ Շահնազարեանը:

  • Մեր իրականութիւնն ու Լիզբոնի պատգամը
    Մեր իրականութիւնն ու Լիզբոնի պատգամը

    Աշխարհի ուշադրութիւնը Հայ Դատին սեւեռելու նպատակով, 1983 թւականի յուլիսի 27-ին «Հայ Յեղափոխական բանակի» հինգ անմահ մարտիկները՝ Վաչէ Տաղլեանը, Սեդրակ Աճեմեանը, Սիմոն Եահինեանը, Արա Քրջլեանը եւ Սարգիս Աբրահամեանը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսբոնում գրաւեցին Թուրքիայի դեսպանատունը։

  • «Նիկոլը կը հարւածի Իրանին, եթէ միջանցք բացւի. Թեհրանը չի՛ հանդուրժի դա». Արամ Շահնազարեան
    «Նիկոլը կը հարւածի Իրանին, եթէ միջանցք բացւի. Թեհրանը չի՛ հանդուրժի դա». Արամ Շահնազարեան

    Իրանը պաշտօնապէս յայտարարել է, որ իր համար յստակ կարմիր գիծ է տարածաշրջանում, այդ թւում՝ ՀՀ սահմանների անձեռնմխելիութիւնը, եւ չեն հանդուրժելու դրա որեւէփոփոխութիւն։ Եւ իզուր չէր, որ ամբողջ սահմանի երկայնքով Իրանը զօրավարժութիւններանցկացրեց։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։