Հա

Օրակարգ

02/11/2019 - 14:50

Իրանական ընկերութիւնը կարող է հողմակայաններ կառուցել Հայաստանում. ՀՀ նախարարը Թեհրանում հ անդիպումներ է ունեցել

Թեհրանում մեկնարկել է Իրանի էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդէսը, որին այցելել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարար Սուրէն Պապիկեանը: Ցուցահանդէսին մասնակցում են շուրջ 13 երկրների ընկերութիւններ:

«alikonline.ir» - Թեհրանում մեկնարկել է Իրանի էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդէսը, որին այցելել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարար Սուրէն Պապիկեանը: Ցուցահանդէսին մասնակցում են շուրջ 13 երկրների ընկերութիւններ:

Նախարար Պապիկեանը ցուցահանդէսում ծանօթացել է տեղական եւ արտասահմանեան ընկերութիւնների կողմից ներկայացւած էլեկտրաէներգետիկ արտադրանքի ու սարքաւորումների վերջին նորութիւններին եւ արտադրական հզօրութիւններին: Նա շարք ընկերութիւնների ներկայացուցիչների հետ քննարկել է արտադրատեսակների մատակարարման ոլորտում համագործակցութեան հնարաւորութիւնները:

Ցուցահանդէսի շրջանակում Իրանի էներգետիկայի նախարարի խորհրդական Ալի Ֆարահնաքեանը եւ Իրանում էներգետիկ սարքաւորումների ամենամեծ արտադրող «Մաբնա» ընկերութեան ղեկավարը հանդիպել են Սուրէն Պապիկեանի հետ:

«Մաբնա» ընկերութեան ղեկավարը Պապիկեան հետ զրոյցի ժամանակ բարձր է գնահատել էլեկտրաէներգետիկ արտադրութիւնում նորամուծութիւնների եւ նոր տեխնոլոգիաների կիրառման իրանական ձեռքբերումները եւ յոյս հայտնել, որ առաջիկայում Հայաստանը եւս հնարաւորութիւն կունենայ իր մասնակցութիւնն ունենենալ նմանատիպ ցուցահանդէսների:

Կողմերը քննարկել են Հայաստանում այլընտրանքային էներգետիկ կայանների կառուցման գործում «Մաբնա»-ի ներգրաււածութեան հնարաւորուիւնը, մասնաւորապէս՝ հողմակայանների կառուցման ոլորտում ընկերութեան մասնակցութիւնը:

Նշենք նաեւ, որ Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախախարը հանդիպում է ունեցել Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։