Հա

Օրակարգ

04/11/2019 - 12:30

Սուրէն Պապիկեանը հանդիպել է Բիժան Զանգանէի եւ Մոհամմադ Էսլամիի հետ

Երէկ՝ նոյեմբերի 3-ին, Իրանի նաւթի նախարար Բիժան Զանգանէն ընդունել է ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարար Սուրէն Պապիկեանին:

«alikonline.ir» - Երէկ՝ նոյեմբերի 3-ին, Իրանի նաւթի նախարար Բիժան Զանգանէն ընդունել է ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարար Սուրէն Պապիկեանին: Այս մասին հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Հանդիպման ընթացքում երկու կողմերը քննարկել են առկայ փոխգործակցութիւնը ընդլայնելուն ուղղւած կողմերի տեսլականն ու առաջարկները:

Երկու կողմերը քննարկումներ են իրականացրել ճանապարհաշինութեան համար անհրաժեշտ օրգանական կապակցանիւթի` նաւթային հիմքով բիտումի Հայաստան մատակարարման պայմանների, գազ` էլեկտրանէներգիայի դիմաց փոխանակման ծրագրի շրջանակում եղած հնարաւորութիւնները առաւել արդիւնաւէտ կերպով օգտագործելու շուրջ:

Հանդիպման ընթացքում նշւած ոլորտներում գործնական քայլեր իրականացնելու նպատակով ձեռք են բերւել հեռանկարային կարեւոր պայմանաւորւածութիւններ:

Նշենք, որ ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարար Սուրէն Պապիկեանն իր Իրան կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել նաեւ Իրանի տրանսպորտի եւ քաղաքաշինութեան նախարար Մոհամմադ Էսլամիի հետ:

Կողմերի հանդիպման քննարկումների առանցքում՝ երկկողմ համագործակցութեան հիմնական ուղղութիւնների վերաբերեալ հարցերի քննարկումն է եղել:

Մոհամմադ Էսլամին կարեւորել է Իրանում ԵԱՏՄ երկրների հետ ժամանակաւոր ազատ առեւտրի գօտու ստեղծման գաղափարի գործնականացումը, որն ներկայացւել էր Հայաստանում գումարւած ԵԱՏՄ երկրների համանախագահների նիստի ժամանակ:

Ըստ Մոհամմադ Էսլամիի՝ Իրանի տարածքում ազատ առեւտրի գօտու ստեղծումը կը նպաստի բազմակողմ ապրանքաշրջանառութեան, տրանսպորտի, տրանզիտ եւ ամենատարբեր ոլորտներում բազմակողմ տնտեսական համագործակցութեան շրջանակի մեծացմանը:

Մոհամմադ Էսլամին անդրադառնալով Հայաստանի տարածքում հիւսիս-հարաւ մայրուղու միացող ճանապարհ կառուցելու հայաստանեան կողմի ծրագրերին նշել է, որ իրանական կողմը հետաքրքրւած է Հայաստանում ներդրումային ծրագիր իրականացնելու հեռանկարով ընգծելով՝ ծրագրում իրանցի ներդրողների ներգրաււածութեան անհրաժեշտութեան մասին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։