Հա

Օրակարգ

25/06/2020 - 12:30

Նախագահի մասնակցութեամբ շահագործման է յանձնւել նաւթարդիւնաբերութեան ոլորտի մի քանի ազգային նախագծեր

Նաւթի նախարարութեան ազգային նշանակութեան նաւթարդիւնաբերութեան ոլորտի մի քանի խոշոր նախագծերի շահագործման յանձնման արարողութիւնը տեղի է ունեցել այսօր՝ վիդէոկոնֆերանսի միջոցով, դոկտ. Հասան Ռոհանիի մասնակցութեամբ:

«alikonline.ir» - Նաւթի նախարարութեան ազգային նշանակութեան նաւթարդիւնաբերութեան ոլորտի մի քանի խոշոր նախագծերի շահագործման յանձնման արարողութիւնը տեղի է ունեցել այսօր՝ վիդէոկոնֆերանսի միջոցով, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի մասնակցութեամբ. հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Նախագծերը շահագործման են յանձնւել Կենտրոնական, Հորմոզգան եւ Արեւմտեան Ատրպատական նահանգներում:

Դրանք են՝ Միանդոաբի պետրոկիմիական համալիրը, Շազանդի նաւթամշակման գործարանի նորման-հեգզանի արտադրութեան միաւորը, դէպի Ջասկ հում նաւթի տեղափոխման խողովակաշարը եւ Մաքրանի շրջանում նաւթի արտահանման համալիրը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։