Հա

Օրակարգ

15/03/2022 - 13:36

Աշխարհաքաղաքական վերաձեւումներն ու «խաղաղութեան դարաշրջանի» վերաբերեալ ՀՀ գործող իշխանութիւնների անհեթեթ յայտարարութիւնները

Եւրասիական տարածաշրջանում ընթանում են աշխարհաքաղաքական վերաձեւման լայնամսշտապ գործընթացներ։ Ռուսաստանի եւ Արեւմուտքի առճակատումն Ուկրայինայում, աշխարհին կանգնեցրել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, իր մասշտապներով ամենամեծ պատերազմի սպառնալիքի առջեւ։

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Եւրասիական տարածաշրջանում ընթանում են աշխարհաքաղաքական վերաձեւման լայնամսշտապ գործընթացներ։ Ռուսաստանի եւ Արեւմուտքի առճակատումն Ուկրայինայում, աշխարհին կանգնեցրել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, իր մասշտապներով ամենամեծ պատերազմի սպառնալիքի առջեւ։

Գաղտնիք չէ, որ եթէ Ուկրայինայում տեղի ունեցող ռազմական գործողութիւնները տեսանելի ապագայում չաւարտւեն, ապա տարածաշրջանում առկայ ուժերի փխրուն յարաբերակցութիւնն ու հաւասարակշռութիւնը հնարաւոր է ամբողջովին փլուզւի, եւ տարածաշրջանի բոլոր պետութիւնները, այդ թւում՝ Հայաստանը, ուղղակի կամ անուղղակի, ստիպւած կը լինեն ներքաշւել այնպիսի հակամարտութեան մէջ, որն իր ծաւալներով եւ հնարաւոր հետեւանքներով կարող է կոչւել Երրորդ աշխարհամարտ։

Որոշակիօրէն մեզ համար հեռանկարն աւելի քան անբարենպաստ է դառնում, եթէ հաշւի առնենք այն փաստը, որ աշխարհաքաղաքական այս մեծ առճակատման մէջ, ուր քաղաքական եւ տնտեսական մեծ շահեր են բախւում, տարածաշրջանի վերաձեւման գործընթացում ակտիւ եւ առանցքային դեր է վերապահւած Թուրքիային։

Այս համատեքստում ակնյայտ է, որ «խաղաղութեան դարաշրջանի» մասին ՀՀ գործող իշխանութիւնների բարձրաձայնումները, ոչ այլ ինչ են, քան մերկապարանոց եւ անբովանդակ յայատարարութիւններ, որոնք չունեն որեւէ իրական հիմք։ Քանի որ բոլորին պարզ է 2020 թւականի նոյեմբերի 9-ի աղէտալի հռչակագրով պայմանաւորւած Հայաստանն այլեւս զրկւել է իրադարձութիւնների վրայ ներգործօն ազդեցութիւն ունենանլու հնարաւորութիւնից, իսկ պատերազմը կամ խաղաղութիւնը նոյնպէս այլեւս Հայաստանի ընտրութիւնը չի կարող լինել, այլ՝ եւրասիական ընդհանուր զարգացումներով պայմանաւորւած եւ Հարաւային Կովկասի միւս խաղացողների հեռահար շահերից կախւած իրողութիւն։

Նման պայմաններում ընտրութեան հնարաւորութիւնը մեծ չէ։ Իրականում, կայ ընդամէնը երկու այլընտրանք․ առաջինը՝ անձնատուր լինել թուրք-ադրբեջանական տանդեմին, բաւարարելով թշնամու բոլոր պահանջներն ու պայմանները, երկրորդը՝ հրաժարւել պարտւողական քաղաքականութիւնից, համախմբւել ազգային շահի առանցքի շուրջ, ճիշտ գնհատել ստեղծւած իրավիճակը, առկայ հնարաւորութիւններն ու մարտահրաւէրները՝ փորձելով հնարաւորինս աւելացնել սեփական դերակատարութիւնը՝ տարածաշրջանային իրադարձութիւններում։

Տրամաբանական այլընտրանքն, անշուշտ, երկրորդ տարբերակն է։ ՀՀ գործող իշխանութիւնները, սակայն, ընտրել են առաջին տարբերակը։ Դրա հերթական դրսեւորումը նախօրէին Անտալիայում կայացած Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումն ու դրան հետեւած Մեւլութ Չաւուշօղլուի յայտարարութիւնն այն մասին, որ հանդիպումը «չափազանց արդիւնաւէտ էր եւ կառուցողական»։

«Չափազանց արդիւնաւէտ եւ կառուցողական» այս հանդիպման ֆոնին, սակայն, Ադրբեջանի ԱԳ նախարարութիւնը յայտարարեց Հայաստանի հետ խաղաղութեան հաստատման համար Ադրբեջանի 5 նախապայմանների մասին․

- Հայաստանի կողմից Ադրբեջան տարածքային ամբողջականութեան ճանաչումը՝ այդ թւում Արցախի հանդէպ ցանկացած պահանջից հրաժարում,

- Հայկական զօրքերի դուրս բերում, ՀՀ տարածքից, այսպէս կոչւած, «անկլաւներից» (խօսքը Արարատի մարզի Տիգրանաշէն եւ Տաւուշի մարզի 5 գիւղերի մասին է),

- Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում եւ սահմանագծում՝ 1970 թւականի խորհրդային քարտէզի հիման վրայ,

- Տրանսպորտային հաղորդակցութեան ուղիների ապաշրջափակում, այդ թւում՝ յատուկ կարգավիճակ տալով, այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցքին»։

- Ադրբեջանի փախստականների՝ Հայաստան վերադառնալու հնարաւորութեան քննարկում կամ նրանց նիւթական վնասի փոխհատուցում։

Սա, փաստօրէն, թուրք-ադրբեջանական տանդեմի պատկերացրած, այսպէս կոչւած «յարաբերութիւնների կարգաւորման» ճանապարհային քարտէզն է, որին պէտք է աւելացնել անշուշտ Թուրքիայի նախապէս առաջ քաշած նախապայմանները, որոնք յայտնի են բոլորին վաղուց։

Այս նախապայմանները, ինչպէս նաեւ վերջին օրերին Արցախի նկատմամբ գործադրւող հոգեբանական եւ անվտնագային բնոյթի ճնշումները պարզորոշ ապացուցում են, որ Թուրքիան ու Ադրբեջանը ոչ թէ ցանկանում են խաղաղութիւն կառուցել, այլ՝ օգտւելով ստեղծւած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակից, փորձում են լուծել իրենց համար օրակարգային խնդիրները, իսկ այս համատեքստում, ցաւօք, Հայաստանից ամենաբարձր տարբեր մակարդակներով շարունակում են ենթադրեալ «խաղաղութեան դարաշրջանի» մասին հնչել անհեթեթ յայտարարութիւններ, որոնք իրենց բովանդակութեամբ եւ էութեամբ որոշակի սպառնալիք են ներկայացնում Հայաստանի եւ Արցախի, ինչու չէ նաեւ ողջ հայ ժողովրդի անվտանգութեան եւ ապագայի համար։

Չմոռանանք, որ ուկրայինական հակամարտութիւնն ունի բոլոր նախադրեալները վերաճելու Ռուսաստան-Արեւմուտք հիւծիչ հակամարտութեան, որի արդիւնքում միանգամայն հնարաւոր կը դառնայ Հարաւային Կովկասի անվտանգութեան առանց այն էլ փխրուն տրամաբանութեան փլուզումը, ինչը բացառիկ առիթ կընձեռի թշնամուն, ռազմական ճանապարհով աւարտին հասցնելու Հայաստանը եւ Արցախը կուլ տալու իրենց հեռահար ծրագիրը։

Այս մռայլ հեռանկարը, ցաւօք, միանգամայն հնարաւոր տարբերակ է, իսկ ՀՀ գործող իշխանութիւնների քայլերը՝ ոչ համաչափ ու համարժէք, եւ կործանարար։

 

Յարակից լուրեր

  • «Զիջենք, որ վերջանայ, փրկւենք» արատաւոր մտայնութիւնն ու մեր անելիքը
    «Զիջենք, որ վերջանայ, փրկւենք» արատաւոր մտայնութիւնն ու մեր անելիքը

    Նման պայմաններում, «մեզ սպասւող ծանր, ցաւոտ լուծումների», «բոլոր լուծումների վատ լինելու», «բոլոր այդ վատ լուծումներից ամենաքիչ ցաւոտ լուծումն ընտրելու», «այլընտրանք չլինելու», մեզ դէմ տւած ցանկացած փաստաթուղթ ստորագրելու եւ «փրկւելու» մասին խօսակցութիւնները կեղծ դիսկուրս են, կործանարար մոլորութիւն, որոնց գայթակղութեանը ոչմի դէպքում չպէտք է տրւել։

  • Իրանի փորձագիտական շրջանակները քննարկում են Նախիջեւանի վրայով Հայաստանի հետ աւելի դիւրին եւ կարճ կապի հնարաւորութեան մասին
    Իրանի փորձագիտական շրջանակները քննարկում են Նախիջեւանի վրայով Հայաստանի հետ աւելի դիւրին եւ կարճ կապի հնարաւորութեան մասին

    Իրանի Իսլամական Հանրապետութեան ղեկավարութիւնը՝ ի դէմս երկրի նախագահի, զգուշացրել է, որ իրենց համար անընդունելի է տարածաշրջանի, մասնաւորապէս՝ Ադրբեջանի եւ Հայաստանի ճանաչւած սահմանների ցանկացած փոփոխութիւն, դա Թեհրանի կարմիր գիծն է:

    Աւելին, ըստ տեղեկութիւնների, սեպտեմբերի 21-ին կայանալիք արտահերթ նիստում Իրանի Իսլամական խորհրդարանը կը քննարկի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային լարւածութեան հարցը:

    Ի՞նչ սպասել, այս եւ այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է Թեհրանի «Ալիք» օրաթերթի կայքէջի (Alikonline-ի) պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարեանի հետ:

  • Ադրբեջանը Իրանին դիտարկում է որպէս սպառնալիք
    Ադրբեջանը Իրանին դիտարկում է որպէս սպառնալիք

    Հայաստանը պէտք է լինի Իրանի կողքին, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան միշտ ձգտել են վերացնել Հայաստանը եւ ոչ մի մոտիւացիա չունեն հաշտւելու՝ վստահեցրել է Արամ Շահնազարեանը:

  • Մեր իրականութիւնն ու Լիզբոնի պատգամը
    Մեր իրականութիւնն ու Լիզբոնի պատգամը

    Աշխարհի ուշադրութիւնը Հայ Դատին սեւեռելու նպատակով, 1983 թւականի յուլիսի 27-ին «Հայ Յեղափոխական բանակի» հինգ անմահ մարտիկները՝ Վաչէ Տաղլեանը, Սեդրակ Աճեմեանը, Սիմոն Եահինեանը, Արա Քրջլեանը եւ Սարգիս Աբրահամեանը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսբոնում գրաւեցին Թուրքիայի դեսպանատունը։

  • «Նիկոլը կը հարւածի Իրանին, եթէ միջանցք բացւի. Թեհրանը չի՛ հանդուրժի դա». Արամ Շահնազարեան
    «Նիկոլը կը հարւածի Իրանին, եթէ միջանցք բացւի. Թեհրանը չի՛ հանդուրժի դա». Արամ Շահնազարեան

    Իրանը պաշտօնապէս յայտարարել է, որ իր համար յստակ կարմիր գիծ է տարածաշրջանում, այդ թւում՝ ՀՀ սահմանների անձեռնմխելիութիւնը, եւ չեն հանդուրժելու դրա որեւէփոփոխութիւն։ Եւ իզուր չէր, որ ամբողջ սահմանի երկայնքով Իրանը զօրավարժութիւններանցկացրեց։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։