MENU
Իրանի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբ Զադէն այսօր կայացած մամլոյ ասուլիսի ընթացքում անդրադարձել հայ-ադրբեջանական հակամարտութեան ֆոնին Իրանի տարածքի խախտումների մասին հաղորդագրութիւններին՝ կողմերին ապաէսկալացիոն գործողութիւնների կիրառման կոչ անելով:
Արդէն գործնականում մէկ շաբաթ հայ ժողովուրդը՝ Արցախում եւ Հայաստանում, դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական յարձակմանը: Յարձակման մասշտաբները աննախադէպ են, թշնամին գրոհում է այնպիսի ծաւալներով, որ ըստ ռազմական փորձագէտների 21-րդ դարում յաճախ չի պատահել աշխարհի որեւէ հատւածում, հակամարտութեան գօտիներից որեւէ մէկում:
Hraparak.am-ի հարցազրոյցը Արցախի ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահրամ Բալայեանի հետ:
ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի երէկ լիբանանեան «Էլ. Պի. Սի. Այ.» պատկերասփիւռի կայանին հետ հարցազրոյցի պահուն անդրադարձաւ Արցախի վերանորոգ գոյամարտի ծալքերուն, Լիբանանի վերջին իրադարձութիւններուն եւ ընդհանուր իրավիճակին:
Երէկ՝ հոկտեմբերի 2-ին Թեհրանի հայոց եկեղեցիներում, ս. պատարագից յետոյ կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն Արցախեան հակամարտութիւններում նահատակւած Հայոց Բանակի նահատակների հոգու խաղաղութեան համար:
Կիրակի, 4 հոկտեմբերին Թեհրանի բոլոր եկեղեցիներում յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի, տեղի կունենայ հոգեհանգստեան արարողութիւն: