MENU
«Մեհր» լրատւական գործակալութիւնը զրուցել է Իրանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Լեւոն Ջաղարեանի հետ, որի ընթացքում նա հերքել է որոշ լրատւամիջոցների պնդումներն այն մասին, թէ Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան համաձայնւել են հեռացնել Բաշշար Ասադին իշխանութիւնից:
Իսլամական խորհրդարանի 11-րդ շրջանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նորընտիր պատգամաւոր Արա Շահվերդեանը, որը մասնագիտութեամբ անտրոպոլոգ է, ուսումնասիրութիւն է կատարել մարդկային հասարակութիւններում հիւադութիւնների եւ համաճարակների մասին եւ անդրադարձել մերօրեայ կեանքի պանդեմիա համարւող կորոնավիրուսի դէմ պայքարի եղանակներին:
«ՖԵՄ»-ը, թերեւս, այն ինտերակտիւ վիրտուալ հարթակն է, իր տեսակով եզակին եւ առաջինն, որտեղ իւրաքանչիւր մասնակից կարող է կիսել գրքից առանձնացրած ամենահետաքրքիր հատւածների իր տպաւորութիւնները, զուգահեռներ անցկացնել հասարակական, դասակարգային, գենդերային խտրականութեան դրսեւորումների տարբեր փորձերի միջեւ, իսկ նոյն խնդիրների դիտարկումը բարձրացնել աշխարհագրական տարբեր դիրքեր, որտեղ կարելի է՝ առանձնանալ, պոկւել տեղական հոգսերից, զբաղւել ինքնուսուցմամբ, եւ մի քանի ժամով հաստատւել անսահմանութեան սեփական դիտակէտում։
Դաշնակցական մտաւորական, հրապարակագիր եւ հրապարակախօս Սեդօ Պոյաճեանն իր ֆէյսբուքեան էջում հրապարակել է 1970-ականների մի լուսանկար, որում ՀՅԴ մամլոյ դիւանի եւ «Բագին»-ի այդ օերերի աշխատակիցները լուսանկարւել են անւանի մտաւորականներ Մուշեղ Իշխանի եւ Պօղոս Սնապեանի հետ:
«Իրանը մտադիր է իրացնել իր հարեւան երկրի՝ Իրաքի հետ երկկողմ համագործակցութեան ծաւալի ողջ ներուժը»,- այս մասին յայտարարել է Պաշտպանութեան նախարար գեներալ-մայոր Ամիր Հաթամին:
Ադրբեջանագէտ Անժելա Էլիբեգովան անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ ընթացող ասուլիսում Արցախի խնդրի, դրա կարգաւորման շուրջ ընթացող բանակցութիւնների մասին յայտարարութիւններին։ Խնդրին հետամուտ փորձագէտը կառավարութեան ղեկավարին ուղղւած մի քանի հարցեր է հնչեցրել։
Լոս Անջելէսի շրջանի քրէական վարչութիւնը հրապարակել է յունւարի 26-ին Կալիֆորնիայում ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհւած լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի, նրա 13-ամեայ դուստր Ջիանայի եւ եւս եօթ մարդու դիահերձման մասին զեկոյցը:
Նոր տիպի կորոնավիրուսի համավարակը ցոյց է տւել, որ ԱՄՆ ներկայիս կառավարութիւնը չի գիտակցում իր գործողութիւնների հետեւանքների մասին, ամերիկեան դպրոցների շրջանաւարտներին ուղղւած տեսաուղերձում յայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման:
«Մայրաքաղաքում համավարակի վարակւածութեան ցուցանիշը վերջին օրերի ընթացքում անկում է գրանցել»,- այս մասին յայտարարել է Թեհրանում կորոնավիրուսի դէմ պայքարի շտաբի ղեկավար Ալիռեզա Զալին: