MENU
ՄԻՊ Արման Թաթոյեանը տեղեկացնում է․ «Ադրբեջանական զինւած ծառայողները փակել են նաեւ ՀՀՍիւնիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը (լուսանկարի հատւածն է): Այս փաստը հաստատւել է Մարդու իրաւունքների պաշտպանին ներկայացւող ահազանգերի ստուգմամբ:
Հայաստանի հարաւը կտրւած է Հայաստանի հիւսիսից, հերթական անգամ մենք արձանագրում ենք այս իշխանութիւնների անկարողութիւնը եւ կապ չունենալը պետականութեան եւ հայրենիքի հետ, իսկ Սիւնիքը այս պահին գլխատւած է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրոյցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը։
Իշխանութիւնները 3 թեմա ունեն՝ «Մարտի մէկ», «Հոկտեմբերի 27», «Պօղոս Պօղոսեան»: Եկել ենք, քննարկում ենք երկրի ապագան, անվտանգութիւնը, իրենք շարունակ խօսում են նրանից, ինչից երեք տարի խօսել են: Այս մասին լրագրողների հետ ճեպազրոյի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը:
«ՀՀ Ազգային ժողովում կառավարութեան ծարգրի քննարկում չէր կարող լինել մի պարզ պատճառով՝ մենք ապրում ենք էքստաօրդինար՝ տարօրինակ իրականութեան մէջ, երբ որ համաշխարհային պատմութեան մէջ առաջին անգամ իր ազգը կործանման տարած ղեկավարը վերընտրւել է եւ այս հանգամանքը մեզ երեսով է տալիս երկու մարդ՝ Ալիեւն ու Նիկոլը»,- «Հայելի» ակումբում յայտնեց ՀՀԿ կուսակցութեան փոխնախագահ Արմէն Աշոտեանը:
Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի գլխաւորութեամբ, նորակազմ Կառավարութիւնն այսօր՝ օգոստոսի 26-ին գումարել է իր առաջին նիստը:
ՀՀ ազգային ժողովում, երէկ տեղի ունեցած միջադէպերից յետոյ, հարց է առաջանում, որ տարածաշրջանային խաղաղութեան հաստատման ջատագով իշխանութիւնն ի զօրու չլինելով «խաղաղութիւն» հաստատել, թէկուզ, ԱԺ նիստերի դահլիճում, ինչպէ՞ս է պատրաստւում իրականացնել «տարածաշրջանային խաղաղութեան» դարաշրջան մեկնարկելու իր «առաքելութիւնը»:
ՀՀ ԱԺ Հայաստան խմբակցութեան անդամ Գեղամ Նազարեանը մանրամասներ է յայտնում երեկւայ ծեծկռտուքից․ «Տասնեակ զանգեր, հաղորդագրութիւններ եմ ստանում հերոս տղերքի ծնողներից, ընկերներից, լրագրողներից, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներից, որոնք հետաքրքրւում են իմ առողջութեամբ եւ ցանկանում իմանալ, թէ ինչ է իրականում տեղի ունեցել Ազգային ժողովում:
Երէկ զինւած ադրբեջանցիները փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը եւ շրջափակման մէջ են թողել մեր հայրենակիցներին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, ՀՀ ԱԺ նիստի մեկնարկին վարման կարգով ելոյթով յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Աննա Գրիգորեանը՝ նշելով, որ ռուս սահմանապահների միջնորդութեամբ հնարաւոր է եղել նրանց դուրս բերել շրջափակումից:
Արցախի Մարտակերտ քաղաքի բնակարաններից մէկում յայտնաբերւել եւ ձերբակալւել է ադրբեջանցի զինծառայող: Այս մասին յայտարարութեամբ հանդէս է եկել ԱՀ դատախազութիւնը: