MENU
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է Հայասատնի նոր գումարման խորհրդարանի նստաշրջանի բացմանը, որի ժամանակ նշանակւել են ինչպէս վարչապետ Նիկոլ Փաշինեանը, այնպես էլ այլ պաշտօնեաներ, այդ թւում՝ նախարարներ:
Հանրապետութեան նորընտիր նախագահ հոջ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին այսօր՝ օգոստոսի 4-ին, մասնակցել է կորոնավիրուսի դէմ պայքարի մասնագիտական յանձնաժողովների նախագահների հետ հանդիպմանը:
Լիբանանի ապրած ընկերատնտեսական, առողջապահական ծանր ճգնաժամը եւ 4 օգոստոս 2020-ին տեղի ունեցած Պէյրութի նաւահանգիստի աղէտալի պայթումը ծանր կացութեան մատնեցին լիբանանցի քաղաքացին: Այս կացութիւնը բնականաբար իր ժխտական եւ ծանր հետեւանքները պիտի տարածէր լիբանանահայ համայնքին վրայ, եւ մեր հայորդիները պիտի դիմագրաւէին աննախընթաց դժուարութիւններ:
Հիւանդների աւելի քան 70 տոկոսի դէպքում COVID-19-ի ախտանիշները պահպանւում են մի քանի ամիս: Այս մասին ասւում է Սթենֆորդի համալսարանի (ԱՄՆ) գիտնականների նոր հետազօտութեան մէջ:
Ամենավատ բանն այն է, երբ մեծ աղէտից յետոյ գիտակցում չկայ, որ աղէտը եղել է։ Այս մասին ԱԺ նիստին յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Նազարեանը։
Ադրբեջանական զինծառայողները գողացել են ՀՀ Սիւնիքի մարզի Կապանի Ճակատէն եւ Դաւիթ Բէկ գիւղերի 3 ընտանիքի պատկանող 8 կով եւ 1 ցուլ։ Մասնաւորապէս, ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմը 2021 թւականի օգոստոսի 3-ի ահազանգերով պարզել է, որ Սիւնիքի մարզի Կապան համայնքի Ճակատէն գիւղի վարչական տարածքում՝ անմիջապէս գիւղից մօտ 1 կմ հեռաւորութեան վրայ գտնւող արօտավայրում 2021 թւականի յուլիսի 26-ին արածացնելու են տարել գիւղի երկու ընտանիքին պատկանող 4 կովեր:
Ուզբեկ ծանրորդի մօտ ստացւեց օգտագործել իր հնարաւորութիւնը, կառչել կիլոգրամներից եւ գնալ ծանրաձողի յետեւից, իսկ Սիմոն Մարտիորսեանի մօտ՝ ոչ: Վերջին մէկ տարւայ ընթացքում տեղի ունեցած դէպքերն իրենց հետքը թողեցին Սիմոնի վրայ: Կը պատրաստւենք յաջորդ Օլիմպիական խաղերին, որը սարերի յետեւում չէ:
Ներարկային կաթիլայինի շուկայական պակասուրդը լուրջ մտահոգութիւն է: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ յայտնել է Կորոնավիրուսի դէմ պայքարի Թեհրան նահանգի շտաբի ղեկավար Ալիռեզա Զալին՝ աւելացնելով, որ պակասուրդի պատճառով Թեհրանի հիւանդանոցները վերջին 48 ժամերի ընթացքում ունեցել են դժւարութիւններ:
Օգոստոսի 3-ին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին եւ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանութեան ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցութեամբ այցելել են Գեղարքունիքի մարզ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտօնական կայքից: