MENU
Երէկ՝ նոյեմբերի 26-ին Աշխարհի առաջնութեան խմբային փուլի երկրորդ տուրում Աւստրալիայի հաւաքականը մրցեց Թունիսի թիմի հետ եւ առաւելութեան հասաւ նւազագոյն հաշւով։
Չնայած հակամարտող կողմերի ղարաբաղեան հիմնախնդրի հանդէպ հակառակ դիրքորոշումներին, մենք միանշանակ հակւած ենք բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքոյ շարունակելուն: Այս մասին «Արցախեան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովոյթում» խորագրով գիտագործնական համաժողովի ժամանակ իր ելոյթում ասել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասեանը:
ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ, ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի անդամ Մարիօ Նալբանդեանը Սոցիալիստական Ինտերնացիոնալի 26-րդ Կոնգրեսի կողմից վերընտրւեց որպէս կազմակերպութեան փոխնախագահ։
Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացն սկսւել է տարածաշրջանային կայունութեան ապահովման համար։ Այդ մասին, Cumhuriyet-ի փոխանցմամբ, Թուրքիայի ազգային մեծ ժողովում յայտարարել է այդ երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։
Ղազախստանում կայացել է Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի երդմնակալութեան արարողութիւնը, որը երկրորդ անգամ ընտրւել է այդ երկրի նախագահի պաշտօնում։ Երդմնակալութեան արարողութիւնը կայացել է Աստանայի անկախութեան պալատում։
Դաշնակցութեան արեւը մայր չի մտնում, հայրենիքի համար պայքարը բոլոր ուղղութիւններով պէտք է շարունակել ե՛ւ երկրի ներսում ե՛ւ արտաքին ճակատում: