Հա

Օրակարգ

Items filtered by date: Երեքշաբթի, 08 Նոյեմբերի 2022 - Ալիք օրաթերթ
Երեքշաբթի, 08 Նոյեմբերի 2022 15:00

Հայաստա՞ն, թէ՞ Արցախ

Սոչիի եռակողմ հանդիպումին վերեւ կը սաւառնէր Արցախեան հարցի ուրուականը։

Հանդիպումին օրակարգը, անոր քննարկումները եւ զայն քննողները կը խուսափէին ուրուականէն։ Աւարտին ուրուականը շրջանցած ըլլալու խաբուսիկ գոհունակութեամբ երեք կողմերը վերադարձան տուն։

Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ կազամկերպւած ժողովրդական հանդիպում-զեկոյցների շարանը, Թեհրանի հայահոծ քաղաքամասերի միութիւններում, իր աւարտին հասաւ երէկ՝ նոյեմբերի 7-ին: Հանդիպումների նպատակն էր Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի մէկամեայ աշխատանքները հանրութեան սեփականութիւնը դարձնել:

Published in Թեհրան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահէ Յովհաննիսեանը իր հերթական յօդւածում ընդգծել է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից աւելի մեծ աղէտ էր սեպտեմբերի 27-ը եւ պատերազմի հնարաւորութիւն ստեղծելը։

Նոյեմբերի 6-ին ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան «Դուշման» խմբի նախաձեռնութեամբ ՀՅԴ ԱԵՄ-ի «Արտակ Իշխանեան» երիտասարդական կենտրոնում կազմակերպւել է միջոցառում` Արման Ստեփանեանի ծննդեան 41-րդ ամեակի առթիւ։ Նախաձեռնութիւնը նպատակ ունէր ՀՅԴ ԱԵՄ-ի շարքերին ծանօթացնել նահատակ ընկերոջ՝ Արման Ստեփանեանի անհատականութեանը, ով հաւատարիմ ընկերոջ, նւիրեալ հայի եւ արժանապատիւ սպայի օրինակ է բոլորի համար։

Երեքշաբթի, 08 Նոյեմբերի 2022 14:10

Այցելութիւն ազգային առաջնորդարան

Երկուշաբթի, 7 նոյեմբերի 2022 թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլ. Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան մշակութային եւ համայնքային հարցերով խորհրդական՝ Սերգէյ Գրիգորեանին եւ դեսպանութեան խորհրդական դիւանագէտ Արամ Մանուկեանին, ովքեր եկել էին յատուկ կերպով շնորհաւորելու եւ իրենց բարեմաղթանքները փոխանցելու Սրբազան Հօր եպիսկոպոսական ձեռնադրութեան 25-ամեակի եւ ծննդեան տարեդարձի առիթով:

Published in Թեհրան
Երեքշաբթի, 08 Նոյեմբերի 2022 14:00

8 նոյեմբերի 2022

Published in PDF
Երեքշաբթի, 08 Նոյեմբերի 2022 13:50

«Դրօշակ»-ի առաջնորդող. Քննութիւն

Հոկտեմբերի 6-ին՝ Պրահայի բանակցութիւններից յետոյ, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի ստորագրած յայտարարութեամբ ակնյայտօրէն դրսեւորւեց հայ-ադրբեջանական խնդիրների լուծման նախաձեռնութիւնը Ռուսաստանից խլելու, առհասարակ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու Արեւմուտքի ցանկութիւնը, ինչը միաժամանակ Հայաստանի իշխանութիւնների՝ չորսուկէս տարի շարունակւող հետեւողական քաղաքականութիւնն է։ 

Արցախը ներքին վերադասաւորումների եւ փոփոխութիւնների շեմին է, ինչն առաջին հերթին պայմանաւորւած պետնախարարի՝ լիազօրութիւնների առումով՝ նոր վարչապետի նշանակմամբ։

«Մեր պետութիւնը հիմա նստած է վառօդի տակառի վրայ, որն ամէն օր կարող է պայթել»,- երէկ՝ նոյեմբերի 7-ին «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Հայկական օրակարգ. Շարունակութիւն` հանրահաւաքներից յետոյ» թեմայով քննարկմանն ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահէ Յովհաննիսեանը։

Ուրբաթ՝ նոյեմբերի 4-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում տեղի ունեցաւ Սրբոց Թարգմանչաց տօնին նւիրւած՝ մշակութային 2-րդ աշակերտական փառատօնը, մասնակցութեամբ Ն. Ջ. հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի աշակերտ-ուհիների։ 

Published in Նոր Ջուղա
Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։