Հա

Օրակարգ

Items filtered by date: Կիրակի, 29 Մայիսի 2022 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Երէկ երեկոյեան, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նորայր Էլսայեան» մարզասրահում Սասուն քաղաքամասի Ս. Թարգմանչաց եկեղեցու խորհրդի Եկեղեցասէր կանանց, «Արմենուհի», «Սիփան», Փերիոյ Կրթասիրաց միութիւնների եւ «Գիտունիկ» մանկական կենտրոնի համատեղ նախաձեռնութեամբ մեծ շուքով նշւեց Հայաստանի Առաջին Հանրապետութեան 104-րդ տարեդարձը:

Published in Թեհրան

Շաբաթ, մայիսի 28-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում, ժողովրդական տօնախմբութեամբ նշւեց Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 104-ամեակը։

Published in Նոր Ջուղա
Կիրակի, 29 Մայիսի 2022 14:45

Հակառակ ուղղութեամբ

1915-էն հազիւ երեք տարի ետք, Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսէի մէջ գոյութենական ճակատամարտերէ ետք, 28 մայիս 1918-ին յայտարարուեցաւ Հայաստանի անկախութիւնը: Շուրջ մէկ տարի ետք, 1919-ի աշնան Երեւանի մէջ գումարուած ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովը որդեգրեց «Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստան»-ի գաղափարը` իբրեւ նպատակ: Նոյն Ընդհանուր ժողովը նաեւ բանաձեւեց, որ Ղարաբաղը եւ Զանգեզուրը «անբաժան մասն են Անկախ եւ Միացեալ Հայաստանի Հանրապետութեան», եւ նորընտիր ՀՅԴ Բիւրոյին յանձնարարուեցաւ «բոլոր քայլերը առնելու Զանգեզուրն ու Ղարաբաղը միացնելու հանրապետութեան»:

Մայիսի 27-ին Համբարձման տօնի հետ մէկտեղ «Արարատ» մարզաւանում երեկոյեան մեծ թւով հանդիսատեսների, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, ազգային մարմինների ու կառոյցների ներկայացուցիչների ներկայութեամբ եւ գեղարւեստական համատեղ ծրագրով նշւեց տօների տօնը՝ Մայիս 28-ը:

Published in Թեհրան

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանն իր ֆէյսբուքեան էջում ներկայացրել է հայրենի մտաւորականների կոչը եւ թարմացւած ցուցակը, որում ընդգրկւած են տարբեր ոլորտներ ներկայացնող մասնագէտներ` նկարիչներ, երաժիշտներ, գրողներ, բժիշկներ, իրաւաբաններ, տնտեսագէտներ, ճարտարապետներ, պատմաբաններ, բանասէրներ...

«Արցախում տրամադրութիւնը չեմ ասի՝ տօնական է, որովհետեւ չգիտեմ՝ երբ կունենանք տօնական տրամադրութիւն, բայց արթնացման զգացում կայ բոլորի մօտ: Սա առիթ է, որ ցոյց տանք, որ Արցախում որեւէ մէկը քնած չէր, որովհետեւ արցախցիները երկար էին սպասում իրենց ուղերձը յղելու բոլորին՝ թէ՛ միջազգային հանրութեանը, թէ՛ Արցախի իշխանութիւններին, թէ՛ Հայաստանի իշխանութիւններին»,- 168.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան «Արդարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը:

Ուրբաթ՝ մայիսի 27-ին, Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասեանը եւ Կիպրոս գտնուող իր պատուիրկութիւնը հանդիպում մը ունեցաւ Կիպրոսի իշխող ՏԻՍԻ կուսակցութեան նախագահ Ավերոֆ Նէօֆիտուի եւ Փոխ նախագահ Խարիս Ղէօրկեատիսին հետ կուսակցութեան կեդրոնի մէջ:

Published in Սփիւռք

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանի ելոյթը Ֆրանսիայի հրապարակում, մայիսի 28-ի համապետական հանրահաւաքի ժամանակ։

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն մի խումբ պաշտօնատար անձանց ուղեկցութեամբ՝ երէկ, մայիսի 28-ին այցելել է Ծիծեռնակաբերդի յուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ Եղեռնի զոհերի յուշարձանին եւ ծաղիկներ խոնարհել անմար կրակի մօտ:

Published in Միջազգային

Վերջին տարիների ընթացքում մենք անցանք ողբերգական ճանապարհ, որը հայ ժողովրդի պետականութեան պատմութեան մէջ պատմական հնարաւորութեան դեգեներացման եւ այլասերման դասական օրինակ է՝ ի դէմս հայաստանեան եւ սփիւռքեան քաղաքական, տնտեսական, գաղափարական, գիտական վերնախաւերի։ Սա համահայկական վերնախաւային ճգնաժամ է։ 1988-ի շարժման խորհուրդն այն էր, որ խորհրդային կրթութիւն ստացած մարդիկ, որոնք ինտելեկտուալ էին, ունէին որոշակի արժեհամակարգ, ձերբազատւեցին գաղափարական կաշկանդումներից։

Էջ 1, 3-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։