Հա

Օրակարգ

Լեգենդար Queen խմբի կիթառահար, STARMUS-ի համահիմնադիր Բրայեան Մէյը Երեւանում անցկացւող STARMUS VI փառատօնի շրջանակում պարգեւատրւեց Սթիւէն Հոքինի մեդալով՝ գիտութեան հանրայնացման գործում ունեցած մեծ աւանդի համար: «Արմւնպրես»-ի փոխանցմամբ՝ մեդալը յանձնեց երաժիշտ Ռիք Վէյմանը:

Published in Միջազգային

Նոր թափ առած դիմադրութեան շարժման ծիրէն ներս, կիրակի 4 սեպտեմբեր 2022-ին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Սողոմոն Թեհլիրեան» կոմիտէին, Թորոնթոյի Հայ Կեդրոնի շրջափակէն ներս տեղի ունեցաւ «Տէր եմ հայրենիքիս» կարգախօսով ժողովրդային զօրակցական հաւաք։ Հաւաքի բացման խօսքը փոխանցեց ընկ. Գրիգոր Պէպէճեան, որ անդրադարձաւ պահի լրջութեան, լուսարձակի տակ առնելով Հայաստանի ու Արցախի ճգնաժամային իրավիճակը եւ շեշտելով Թորոնթոյի հայութեան անվերապահ աջակցութիւնը դիմադրութեան շարժումի գաղափարներուն, տեսլականին, քաղաքական ուղղուածութեան եւ պահանջներուն: 

Published in Սփիւռք

Անգլիացի պրիմատոլոգ եւ մարդաբան Ջէյն Գուդոլը շիմպանզէների ընտանեկան եւ սոցիալական փոխյարաբերութիւնների ուսումնասիրման գործում ունեցած երկարամեայ աւանդի համար Երեւանում անցկացւող STARMUS VI փառատօնի շրջանակում արժանացաւ Ստիւէն Հոքինգի մեդալի։ «Արմէնպրես»-ի փոխանցմամբ, Գուդոլը, ով չէր կարողացել գալ Երեւան, ներկաներին իր խօսքը յղեց տեսանիւթի միջոցով։

Published in Այլ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը սեպտեմբերի 5-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետութեան նորանշանակ դեսպան Մուջդապի Ամանիին: Հանդիպման ընթացքում արծարծւել են Իրանի հայութեանը եւ Լիբանանի առաջիկայ նախագահական ընտրութիւններին առնչւող հարցեր: Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը։

Թւականիս օգոստոսի 19-ին իրանահայ համայնքը Ս. Թարգմանչաց եկեղեցում հրաժեշտ տւեց վաստակաշատ գեղանկարչուհի` Լէոնի (Լալիկ) Թաշճեանին։

Published in Թեհրան
Էջ 3, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։