Հա

Օրակարգ

Items filtered by date: Չորեքշաբթի, 25 Յունւարի 2023 - Ալիք օրաթերթ
Չորեքշաբթի, 25 Յունւարի 2023 14:44

Էթովպիացի ցուցարարները

Published in Օրւայ նկար
Չորեքշաբթի, 25 Յունւարի 2023 14:38

25 Յունւարի 2023

Published in PDF

Երեքշաբթի, յունւարի 24-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը մամլոյ ասուլիս ունեցաւ՝ խստօրէն դատապարտելով Շւեդիայի Ստոկհոլմ քաղաքում թուրքիայի դեսպանատան մօտ Ղուրանի այրման գործողութիւնը:

Published in Թեհրան

Այսօրւանից համացանցի վրայ ընթերցողը կարող է գտնել «Դրօշակի»  2023 թւականի առաջին համարը։ Լինելով օրւայ հրատապ խնդիրների հետ «Դրօշակի» ներկայ համարի նիւթերի հիմնական թեման առնչւում է Հայաստանի ու Արցախի դիմագրաւած փորձութիւններին եւ, մասնաւորապէս, Արցախի շրջափակման թեմային։ Համարի առաջնորդողում անդրադարձ է կատարւում արտաքին ազդեցութիւնների ներքոյ Հայաստանի իշխանութիւնների վարած անհեռանկար ու վտանգաւոր քաղաքականութեանը՝ մասնաւորապէս իր դաշնակիցների նկատմամբ՝ եւ նոյնքան վտագաւոր սիրաբանութեանը Հայաստան-Արցախը խեղդել փորձող թշնամիների հետ։

Յունւարի 24-ի երեկոյեան  կազմակերպւել է Արցախի բարեկամների հեռավար  հաւաք՝  «Արցախ. 44-օրեայ շրջափակում» խորագրով, որին մասնակցել են յայտնի հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, խորհրդարանականներ,  իրաւապաշտպաններ, հետազօտական-վերլուծական յայտնի կենտրոնների, միջազգային մարդասիրական կազմակերպութիւնների,  գործարար շրջանակների օտարերկրացի շուրջ 300 ներկայացուցիչներ` աւելի քան 40 երկրից:

 

Իրանա-Հնդկաստանի թեմը որի աշխարհագրական սահմաններում ներառւած են եղել Իրանի ամբողջ տարածքը, (բացի Ատրպատականից), Հնդկաստանի, Բիրմիայի, Ինդոնեզիայի եւ հեռաւոր արեւելքի մի շարք, շրջանների հայ համայնքները, աւելի քան չորս դար եղել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հոգեւոր իշխանութեան ներքոյ, սակայն 1949 թւին,  Ս.Էջմիածնի միաբանութեան պատկանող առաջնորդ՝ Վահան Արքեպիսկոպոս Կոստանեանի թեմից հեռանալուց յետոյ, Իրանա-հնդկաստանի թեմը շուրջ տասն տարի զուրկ է եղել հոգեւոր առաջնորդից որն եւս իր հերթին մեծ դժգոհութիւն էր առաջացրել թէ թեմի ժողովրդի եւ թէ ազգային մարմիների շրջանակներում:

Published in Հասարակական

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ - Երեքշաբթի 24 Յունւար 2023-ի կէսօրւան ժամը 12-ին, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Արք. Չիֆթճեանի, Ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում հանդիպում կայացաւ Թեմական խորհրդի եւ Մշակութային ժառանգութ­եան կազմակերպութեան Ատրպատականի արեւելեան նահանգի տնօրէն՝ դոկտ. Համ­զեզադէի միջեւ, Թեմի «Մելիք-Թանգեան» թանգարանի շուրջ: Հանդիպմանը ներկայ էին փոխ տնօրէն Բարզկարը, մասնագիտական խմբի անդամներ եւ Փոքրամասնութ­եանց գրասենեակի տնօրէնը:

Published in Ատրպատական

Հարիւր քսան հազար մարդկանց պաշարման պետական քաղաքականութիւնը, նրանց դէմ ուժի կիրառման ամենօրեայ սպառնալիքներով հանդերձ, իրականացւում է Եւրոպայի խորհրդի անդամի՝ Ադրբեջանի կողմից: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից՝ այս մասին ընդգծել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատւիրակութեան անդամ Արմէն Գէորգեանը Բիւրոյի եւ Մշտական յանձնաժողովի գործունէութեան առաջընթացի վերաբերեալ հարցով իր ելոյթում:

 «Այլընտանքային նախագծեր խմբի» անդամ Վահէ Յովհաննիսեանն իր հերթական յօդւածում անդրադարձել է 2020-ի նոյեմբերից յետոյ ստեղծւած պայմաններում մարդկանց, այդ թւում՝ քաղաքական դէմքերի «քեֆերին»։

 2030 թւականի համար ՄԱԿ-ի սահմանած կայուն զարգացման նպատակները չեն իրականացւի Ուկրայինայի հակամարտութեան պատճառով։

Published in Հասարակական
Էջ 1, 3-ից
Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։