Հա

Համայնք

07/08/2014 - 10:45

Վարդավառի տօնը եւ քահանայական անդրանիկ ս. պատարագ՝ Թաւրիզում

Սոյն թւականի կիրակի, յուլիսի 27-ը, Ատրպատականի հայութեան համար եղաւ կրկնակի իմաստով տօնական օր, երբ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի Պայծառակերպութեան տօնի առիթով քահանայական իր անդրանիկ ս. պատարագը մատուցեց Թաւրիզի նորաօծ հոգեւոր հովիւ Տ. Առաքել քհնյ. Տմտմեանը:
Լիլաւայի Ս. Սարգիս եկեղեցում եկեղեցական արարողութեանը հանդիսապետեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը:

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Սոյն թւականի կիրակի, յուլիսի 27-ը, Ատրպատականի հայութեան համար եղաւ կրկնակի իմաստով տօնական օր, երբ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի Պայծառակերպութեան տօնի առիթով քահանայական իր անդրանիկ ս. պատարագը մատուցեց Թաւրիզի նորաօծ հոգեւոր հովիւ Տ. Առաքել քհնյ. Տմտմեանը:
Լիլաւայի Ս. Սարգիս եկեղեցում եկեղեցական արարողութեանը հանդիսապետեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը: «Հայր մեր»-ից առաջ նորաօծ Տ. Առաքելը տւեց իր անդրանիկ քարոզը՝ վեր հանելով օրւայ խորհուրդն ու խորհրդածական ամփոփ մտածումներով պարզաբանեց իսկական մեծութիւնը՝ Քրիստոսի ծառայական կեանքի օրինակով տրւած:
140807d01aԻր քարոզում նորընծայ Տէր Հայրը, որ իր պահեցողութիւնը ազգային առաջնորդարանում աւարտած լինելով՝ առաջին անգամ էր դիմում հաւատացեալներին, հրապարակաւ իր որդիական երախտագիտութիւնը յայտնեց իր հոգեւոր ծնողին՝ առաջնորդ Սրբազանին, ինչպէս նաեւ իր շնորհակալութիւնը յայտնեց ազգային իշխանութեանը՝ իրեն վստահւած այս կարեւոր առաքելութեան համար:
Սոյն անդրանիկ պատարագով իսկապէս պայծառակերպւեց մասնաւորապէս թաւրիզահայ համայնքը՝ երիտասարդ նոր շնչով լցւելով, որը իր նւիրեալ ծառայութեամբ նոր էջ կը բացի թեմի հոգեւոր ծառայութեան կեանքում: Ս. պատարագի երգեցողութիւնը քառաձայն կատարւեց «Կոմիտաս» երգչախմբի կողմից՝ ղեկավարութեամբ երաժիշտ-խմբավար Վարդան Վահրամեանի:

140807d01b

Նշենք, որ Տէր Հօր պատարագի զգեստը եւ սքեմը նւիրաբերւել էր ձեռնադրութեան կնքահայր՝ տէր եւ տիկին Ռայմոնդ եւ Սիլւա Աբրահամեանների կողմից, իսկ դրա ձեւաւորումը կատարել էին Սեդա Սաֆարեանը եւ Մինէ Նազարեանը:
140807d01cԵկեղեցական արարողութիւնից յետոյ՝ Վարդավառի աւանդական ջրցանը տեղի ունեցաւ եկեղեցու շրջափակում: Յատկապէս, պատանիների եւ երիտասարդների համար հաճելի պահեր ստեղծւեցին այստեղ՝ իրար վրայ ջուր լցնելով, որով նրանք յիշեցին մեր հեթանոս հայրերին, որոնցից ժառանգւել է հնաբոյր, բայց կենսունակութիւն բերող սոյն աւանդութիւնը:
Յայտնենք, թէ Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում եւս մատուցւեց ս. եւ անմահ պատարագ՝ ձեռամբ ծխատէր Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի:

Յարակից լուրեր

  • Հեռախօսազրոյց՝ դեսպան Թումանեանի եւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի միջեւ
    Հեռախօսազրոյց՝ դեսպան Թումանեանի եւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի միջեւ

    Երեքշաբթի, 31 մարտ 2020 թ.-ին, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը հեռախօսազրոյց ունեցաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հետ:

  • Ցաւակցագիր Արամ Ա Վեհափառ Հայրապետին Ատրպատականի նախկին հոգեւոր առաջնորդի վախճանման առիթով
    Ցաւակցագիր Արամ Ա Վեհափառ Հայրապետին Ատրպատականի նախկին հոգեւոր առաջնորդի վախճանման առիթով

    18 մարտ 2020 թ.-ին, Անթիլիասի Մայրավանքի իր սենեակում ի Տէր հանգեաւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան երէց միաբաններից՝ Տ. Տիրայր արք. Փանոսեանը, 83 տարեկան հասակում:

    Հոգելոյս Սրբազանը 1972 թւին, երանաշնորհ Տ.Տ. Խորէն Ա կաթողիկոսի կողմից նշանակւել էր Ատրպատականի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ, վարելով թեմակալի պաշտօն, մինչեւ 1979 թւականը, երբ դարձեալ Հայրապետական հրահանգով վերադարձել էր Անթիլիասի Մայրավանքը, Կաթողիկոսութեան Մատենադարանի պատասխանատու պաշտօնը ստանձնելու համար:

  • Կորոնավիրուսի դէմ կանխարգելիչ միջոցներ՝ Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերում
    Կորոնավիրուսի դէմ կանխարգելիչ միջոցներ՝ Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերում

    Իրանահայ թեմերում կորոնավիրուսի դէմ պայքարի հարցով ազգային իշխանութիւնների տարած աշխատանքների կապակցութեամբ հեռախօսազրոյց ենք ունեցել Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերի Թեմական խորհուրդների ատենապետեր՝ Վարուժ Մինասեանի եւ Ռուբիկ Ջանանեանի հետ:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորել է իրանահայութեան նորընտիր զոյգ պատգամաւորներին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորել է իրանահայութեան նորընտիր զոյգ պատգամաւորներին

    Երեքշաբթի, 25 փետրւար 2020 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, Իրանի Իսլամական խորհրդարանի 11-րդ նստաշրջանի ընտրութիւններում հիւսիսային եւ հարաւային իրանահայութեան քւէարկու ձայներով ընտրւած զոյգ պատգամաւորներ՝ Արա Շահվերդեանին եւ Ռոբերտ Բեգլարեանին ուղղած շնորհաւորական նամակներով իր եւ թեմի Պատգամաւորական ժողովի ու Թեմական խորհրդի, ինչպէս նաեւ թեմի կեանքում գործող միութիւնների, կազմակերպութիւնների եւ ժողովրդի բարեմաղթանքը հաղորդեց:

  • Սրբոց Վարդանանց տօնը՝ «Աւարայրի թեմ»-ում՝ Ատրպատականի հայոց թեմում
    Սրբոց Վարդանանց տօնը՝ «Աւարայրի թեմ»-ում՝ Ատրպատականի հայոց թեմում

    Հինգշաբթի, 20 փետրւար 2020 թ.-ին, Սրբոց Վարդանանց զօրավարաց ազգային-եկեղեցական յիշարժան տօնի խորհուրդը խոր ապրումներով եւ հաւատարմութեամբ նշւեց Ատրպատականի հայոց թեմում, որը Աւարայրի դաշտը իր մէջ ներառող թեմն է: Հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, եկեղեցական արարողութիւնների եւ ազգային տօնախմբութիւնների հանդիսաւոր կատարումներ տեղի ունեցան:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։