Հա

Համայնք

01/10/2014 - 10:50

Վերամուտ՝ Թաւրիզի հայոց դպրոցների 2014-2015 ուսումնական տարեշրջանի

2014 թւականի սեպտեմբերի 23-ին առաւօտեան ժամը 8-ին հնչեց Թաւրիզի հայոց ազգային դպրոցների 2014-2015 ուսումնական-կրթական տարեշրջանի առաջին զանգը։
Իրանի Իսլամական հիմներգի հովանու ներքոյ կատարւեց դրօշակի արարողութիւն, որտեղ մասնակցում էին Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասաճիւղի մի քանի սկաուտ աշակերտներ։

Ատրպատական, ազգային առաջնորդարան - 2014 թւականի սեպտեմբերի 23-ին առաւօտեան ժամը 8-ին հնչեց Թաւրիզի հայոց ազգային դպրոցների 2014-2015 ուսումնական-կրթական տարեշրջանի առաջին զանգը։
Վերամուտի այդ գեղեցիկ օրը տեսչութեան, ուսուցչական կազմի եւ աշակերտութեան կողքին կային բազմաթիւ հրաւիրեալներ, դրանց շարքում Թաւրիզի հոգեւոր հովիւ Տ. Առաքել քհնյ. Տմտմեանը, ազգային իշխանութեան ներկայացուցիչները, դպրոցի ուսուցիչ-ուսուցչուհիները, նաեւ հանգստի կոչւած ուսուցիչ-ուսուցչուհիները եւ աշակերտութեան ծնողները:
Իրանի Իսլամական հիմներգի հովանու ներքոյ կատարւեց դրօշակի արարողութիւն, որտեղ մասնակցում էին Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասաճիւղի մի քանի սկաուտ աշակերտներ։
Ապա Տ. Առաքել քհնյ. Տմտմեանը Տէրունական աղօթքից յետոյ՝ ընթերցեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի ողջոյնի պատգամը, որը ճամբորդութեան պատճառով՝ բացակայում էր հանդիսութիւնից։
Բացման խօսքով ներկաներին բարի գալուստ մաղթեց դպրոցների տեսչուհի Արմինէ Վահրամեանը։ Տեսչուհին ողջունեց բոլոր աշակերտութեան ներկայութիւնը դպրոցում եւ իր ուրախութիւնը եւ գոհունակութիւնը յայտնեց, որ մէկ տարի եւս սոյն սրբազան շէնքը իր դռները բացած՝ իր գիրկն ընդունեց մեր համայնքի աշակերտ-աշակերտուհիներին։ Ապա ընթերցեց Իրանի Իսլամական Հանրապետութեան ուսումնադաստիարակչութեան նախարարի եւ Թաւրիզի ուսումնադաստիարակչութեան 3-րդ հիմնարկի տնօրէնի շնորհաւորական ուղերձները՝ դպրոցի վերամուտի առիթով։
141001d02aԾրագրի յաջորդ բաժնում աշակերտութիւնն ունեցաւ գեղարւեստական ծրագիր։ Նրանք խմբերգերով, արտասանութիւններով եւ աշակերտական խօսքով իրենց ելոյթը ներկայացրին ներկաներին։ Ապա աշակերտութեանը տրւեցին իրենց դասագրքերը, նրանք պարգեւատրւեցին նաեւ նւէրներով։ Ծաղիկներով գնահատւեցին հանգստի կոչւած ուսուցիչ-ուսուցչուհիները եւ ազգային իշխանութեան ներկայացուցիչները։ Միւս ուսուցիչներին նաեւ յանձնեցին իրենց շաբաթական ծրագրերը եւ այլ յարակից կարեւոր թղթեր։ Հարկ է անդրադառնալ, որ այս բաժնում նւէրներ տրւեցին նաեւ սոյն տարում համալսարան մուտք գործած եւ կամ համալսարանական բարձր մակարդակի քննութիւններում յաջողութիւն ձեռք բերած անձանց։ Նւէրներով գնահատւեցին նաեւ դպրոցի բացման օրը դպրոց մուտք գործած առաջին աշակերտը եւ առաջին ուսուցիչը։ Նւէր տրւեց եւ շնորհակալութիւն յայտնւեց ամառային արձակուրդներում գրադարանում աշակերտների հետ ընթերցանութիւն պարապած Ժուլիանա Աղաջանեանին, նաեւ տարրական օղակի վեց ուսուցչուհիներին, որ ամառային պարապմունքները իրականացրին։
Ուսումնադաստիարակչութեան հիմնարկի գնահատագրերով գնահատւեցին նաեւ այն աշակերտ-աշակերտուհիները, որոնք անցնող նստաշրջանում «Ջաբերեբնէ Հայեան» գիտա-հետազօտական փրոժէներում առաջնութիւն էին արձանագրել՝ Իզաբէլ Սարգսեանը, Շարիս Վարդանեանը, Նարէ Սայեադեանը եւ Անդրու Մկրտչեանը, նաեւ Նարէ Սայեադեանը, որ «Իւսիմաս» թւաբանական մրցոյթում երկրում գրաւել է 2-րդ տեղը եւ Մինելլի Մելիք-Միրզայեանը, որը ներկայացրել էր իր ճամբորդական տպաւորութիւնները։
Վերջում բոլոր ներկաները հիւրասիրւեցին ծնողական խորհրդի կողմից, աշակերտութիւնը մեկնեց դասարանները եւ ներկայ հիւրերը գոհ ու բաւարարւած՝ վերադարձան տուն։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։